BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նախագահը չի սխալվում. ինչպե՞ս իշխանությունը կվերաբ

Նախագահը չի սխալվում. ինչպե՞ս իշխանությունը կվերաբերի նահանգապետերի ընտրությունների արդյունքներին

Հիշենք 2013-14-ը, երբ քաղաքապետերի ընտրություններում սկսեցին հաղթել ընդդիմադիրները: Կրեմլը ողջունում էր հաղթանակը, հետո շրջանային օրենսդիր ժողովներին իրավասություն տալիս չեղարկել քաղաքապետի ընտրությունը: Եվ դրանք պահպանվեցին ընդամենը 83 շրջկենտրոնում: Նահանգապետերի ընտրությունները ևս  կարող են նույն ճակատագրին արժանանալ:



Թվում էր, թե նահանգապետերի ուղիղ ընտրությունների վերադարձից վեց տարի անց Կրեմլը հասցրել է կատարյալ բանաձև մշակել: Համայնքային ֆիլտր, պայմանավորված խաղեր` կուսակցությունների հետ, վարչական լծակ, նախագահի անձնական աջակցություն. այս ամենը երաշխավորում էր իշխանության նույնիսկ անհաջողակ թեկնածուների հաջողությունն առաջին փուլում, իսկ հաջողակներն առհասարակ 70-80 տոկոս էին հավաքում:
Այս տարվա ռեգիոնալ ընտրությունները ցույց տվեցին, որ հին սխեման այլևս չի աշխատում. Իշխանությունը չապահովեց նահանգապետի իր թեկնածուների հաղթանակը միանգամից չորս տարածաշրջանում:  Եվ հիմա Կրեմլը պետք է շտապ ինչ-որ նոր բան մտածի:
ՀՆԱՑԱԾ ԿԱՆՈՆՆԵՐ
Ուժը կորցրած առաջին կանոնը. իշխանական թեկնածուն անպայման կհաղթի տեխնիկապես մրցակից հռչակված թեկնածուին: Շրջանային ընտրություններում հիմա կարող է հաղթել ցանկացած ոք: Գործող ղեկավարին Խակասիայում հաղթեց Կոմկուսի համայնքային պատգամավոր Վալենտին Կոնովալովը: Վլադիմիրի տարածաշրջանում երկրորդ փուլ դուրս եկավ լիբերալ-դեմոկրատ Վլադիմիր Սիպյագինը, որը Դումա էր անցել Ժիրինովսկու անվան հաշվին: Կոմունիստ Անդրեյ Իշչենկոյի անունը քչերը գիտեին… Իշնխանության համար խնդիր ստեղծեցին թույլ թեկնածուները, որոնք իրական քարոզարշավ չէին տանում:
Երկրորդ կանոնը, որն այլևս չի գործում. իշխանության լավ ընտրած թեկնածուն անպայման գերազանց արդյունք կապահովի:  Այստեղ տեղին է Կրասնոյարսկի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Ալեքսանդր Ուսսի օրինակը նահանգապետի ընտրություններում: Կրասնոյարսկի տարածաշրջանը 20 տարի ղեկավարում էին վարյագները, և տեղական հայերնասիրության թեման շատ ակտուալ էր:  Ուսսի առաջադրումը թվում էր անվրեպ քայլ: Բայց գործնականում խոսնակը ստացավ ավելի քիչ ձայն, քան “օտար” Վիկտոր Տոլոկոնսկին` 2014-ին: Մինչդեռ լիբերալ-դեմոկրատների ու «Արդար Ռուսաստանի» թեկնածուները թույլ էին, Կոմկուսն էլ առհասարակ չուներ թեկնածու: Տոլոկոնսկու դեմ 2014-ին պայքարում էին կոմունիստ Վալերի Սերգիենկոն և «Ռուսաստանի հայրենասերների» թեկնածու Իվան Սերեբրյակովը, որին աջակցում էր հեղինակություն ունեցող ձեռնարկատեր Բիկովը:
Երիտասարդ բյուրոկրատներ Վասիլի Օռլովն ու Վիկտոր Տոմենկոն մի կերպ հաղթեցին առաջին փուլում:
Իվանովում` Ստանիսլավ Վոսկրեսենսկին, Նիժնի Նովգորոդում` Գլեբ Նիկիտինը նույնպես լուրջ արդյունք ցոիյց չտվեցին: Սովորական կերպարները`«մերն է, տեղացի է», «երիտասարդ տեխնոկրատ», «զորեղ լոբբիստ», արդեն նշանակություն չունեն: Առաջին պլանում երևում է այն, որ «իշխանության թեկնածու է». այդ դեպքում ով և ինչպիսին ուզում է` լինի, մարդիկ ուզում են դեմ քվեարկել:
Արդեն դադարել է գործել նաև Պուտինի աջակցությունը: Երկրորդ փուլ դուրս եկած բոլոր ղեկավարների հետ նա հանդիպել էր քվեարկությունից առաջ. հրաշք չեղավ, թեև խոստացել էին նոր նախագծեր, հավելյալ ֆինասավորում: Նախագահը Պրիմորյեում Տարասենկոյի հետ նույնիսկ երկու անգամ է հանդիպել` երկրորդ փուլից առաջ, և հույս հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի: «Ահա իմ սիրելի որդին»,- բնակիչներին ասաց Պուտինը: «Ըհը»,- արձագանքեցին ընտրողներն ու ձայն տվեցին գործարար Իշչենկոյին:
Խակասիայի ղեկավարի պաստառների վրա կնիք կար` «արժանացել է նախագահի հավանությանը»: «Նախագահի թիմ»,- սա էլ Վյաչեսլավ Շպորտի կարգախոսն էր երկրորդ փուլում: Վերևների աջակցության մասին հուշումները հակառակ  արդյունքը տվեցին:
Իշխանության թեկնածուների շտաբներում ուղիղ ասում են` բողոքների կատալիզատորը կենսաթոշակային ռեֆորմն է: Այն իր հետևից տարավ նաև այլ դժգոհություններ. հարկերի հնարավոր բարձրացումը, մարդիկ հիշեցին սոցիալական խնդիրները, գնաճը: Երկրորդ փուլում թեկնածուների պարտությունը Կրեմլին ուղղված հանդիմանանք էր:


Կարդացեք նաև.



ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ
Ռեգիոնալ ընտրությունների արդյունքներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ դաշնային կենտրոնի համար: Գլխավոր եզրակացությունը` հնարավոր չէ կանխատեսել, թե դժգոհ քաղաքացին ում կտա իր ձայնը: Խաղն անորոշի հետ է, ուրեմն  հնարավոր չէ շրջանցել անցանկալի արդյունքը:
Քվեարկության նոր առանձնահատկությունները ազդեցիկ խմբերին մտորելու տեղիք կտան: Պարզվում է, բարդ չէ թեկնածուին դժգոհության ալիքի վրա նահանգապետ դարձնելը: Պետք է գտնել ու առաջ քաշել լավ ելույթներ ունեցող գործչի, ու վարչակազմին համոզել, որ այդ թեկնածուն վտանգավոր չէ: Մարդն անցնում է ֆիլտրով, սկսում վառ քարոզարշավ (կարևորը լավ ֆինանսավորումն է), ու հաղթանակը գրեթե երաշխավորված է: Ռեգիոնալ ազդեցիկ խմբերը կարող են սկսել մտորել` իրենց ինչին է պետք իշխանական կուսակցությունը:
Միակ բանը, որ առայժմ մտածել է կենտրոնը, որպեսզի գոնե ֆորմալ առումով չպարտվի` Պրիմորյեի օրինակն  է: Այսինքն կարելի է բազմաթիվ խախտումները վկայակոչելով չեղարկել քվեարկության արդյունքը: Բայց դա միշտ չես կիրառի: Խաբարովսկում և Վլադիմիրում որոշել են ռիսկ չանել: Շրջանների ղեկին հայտնվեցին մարդիկ, որոնք հաղթանակ չէին ուզում: Եթե առաջիկայում էլ նրանք հաղթեն, երկիրը կդառնա անկառավարելի:
 Դժվար է պատկերացնել, որ իշխանությունը պատրաստ կլինի համայնքային ընտրություններում հրաժարվել պուտինոցենտրիզմից, և կընդունի, որ նախագահի անունը երաշխիք չէ ընտրողների աջակցությունը ստանալու համար: Հակառակը, կարող է վնասել:
Համակարգը, ամենայն հավանականությամբ, բոլոր միջոցներով կհիմնվի հին մեթոդների վրա. Պուտինն ու կենտրոնն են ամեն ինչ որոշում: Դրա վկայությունը ընտրությունների արդյունքներն արդարացնող` իշխանության կամակատար լրատվամիջոցների հրապարակումներն են:  
Հիմա ամենապարզ առաջին քայլը` նահանգապետերի երկփուլանի ընտրությունները չեղարկելն է, ինչպես արվեց քաղաքապետերի դեպքում: Առաջին փուլում իշխանության թեկնածուն գրեթե միշտ ստանում է ձայների մեծ մասը:
Իսկ ամենահուսալի տարբերակը նահանգապետերի ընտրություններն առհասարակ վերացնելն է: Այդպիսի առաջարկներ արդեն հնչում են, թեև շատ զգուշավոր:

carnegie





Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում




 

Տարածել