BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Զգուշացե՛ք. քաղաքում Էրդողանն է

Զգուշացե՛ք. քաղաքում Էրդողանն է

Թուրքիայի նախագահի ամերիկյան այցերն արդեն առանց ծեծի չեն ընթանում: Այս անգամ Էրդողանի ելույթի ժամանակ մի ցուցարար բացականչեց՝ «ահաբեկիչ»: Էրդողանի մոլի կողմնակիցները սկսեցին հաշվեհարդարը:
«Ամերիկայի Ձայն»-ի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները Էրդողանի կողմնակիցների հարվածների տարափի ներքո փորձում դուրս բերել ցուցարարին դահլիճից: Մի փոքր ուշ, երբ երկրորդ ցուցարարն է Էրդողանին ահաբեկիչ անվանում, թուրքական դրոշով հարված է ստանում գլխին: Հետո նույն ճակատագրին է արժանանում նաև երրորդը:  Տուժած ցուցարարներից մեկը պատմել է, որ Սիրիայում քրդերի հետ կռվել է Իսլամական պետության դեմ և Էրդողանին հենց այնպես չէ անվանում ահաբեկիչ:

Էրդողանը վերջին անգամ ԱՄՆ-ում էր 4 ամիս առաջ: Այցը կրկին ավարտվեց ծեծուջարդով: Այս անգամ Վաշինգտոնի կենտրոնում անձամբ Թուրքիայի նախագահի հրամանով իր իսկ զինված թիկնապահները ծեծել էին հայ, քուրդ ու եզդի ցուցարարներին: Հենց հրաման տալու պահը նույնպես ֆիքսել էին տեսախցիկները: Կոնգրեսում մեծ աղմուկ բարձրացավ, արգելվեց զենքի վաճառքը թուրքական թիկնազորին, Էրդողանի 15 թիկնապահների նկատմամբ հետախուզում հայտարարվեց ու  ձերբակալման հեռակա որոշում կայացվեց: Բայց Թուրքիայի նախագահի համար սա դաս չեղավ, Էրդողանը նույնիսկ հայտարարեց, թե Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ իրենից ներողություն է խնդրել թիկնապահներին հետապնդելու համար: Ամերիկյան կողմը ստիպված էր հերքել այս հայտարարությունը:



Կարդացեք նաև․



Բայց սա էլ վերջին դեպքը չէր, դրանից առաջ կրկին Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարների ու թիկնապահների միջև քաշքշուկներ տեղի են ունեցել: Բռնությունների կիրառումը խափանել է ամերիկյան ոստիկանությունը:
Եվ հիմա, Նյու Յորքում պատմությունը կրկնվում է: Սպասենք Էրդողանի ամերիկյան հաջորդ այցին:

Տարածել