Ի՞նչ կոշիկ հագնել այս աշնանը. 2017-ի կոշիկային թրենդները
Գլիտեր
Դիզայներներն արդեն զգուշացրել են՝ սա համարձակների աշունն է: Բավականին ուսուցողական ցուցադրությունն էր Chanel-ի հավաքածուն Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ՝ հեքիաթային ճտքակոշիկներ՝ զարդարված բյուրեղներով ու ապակյա բիսերներով:
Շեշտը
Շեշտը պետք է լինեն կրունկները, ամեն ինչ պետք է տեղի ունենա կրունկների շուրջ: Կրունկները պետք է զարդարված լինեն խոշոր քարերով, կոճակներով, ուլունքներով: Դրանք կարող են լինել բուրգի, լուսնի, գնդի ու նույնիսկ սրտի տեսքով:
Մետաքս
Հայտնիության գագաթին են գտնվում մետաքսից ու սատինից, ժանյակավոր կամ առանց ժանյակի, վառ, միատոն կոշիկները: Մի զույգ մետաքսից նավակ կոշիկ, մարգարիտներով զարդարված, թանկարժեք քարերով՝ այս ամենը պարտադիր պայման է երեկոյան լուքի համար: Աշնան համար կարող եք ընտրել ժանյակով զարդարված մետաքսից բոտիլյոններ:
[Forbes] Ինչպես ֆիլմում. 5 ժամացույց, որ կրել են հատուկ գործակալները և սուպեր հերոսները
Կարմիր ճտքակոշիկ
Ո՞վ երբեք չի ուզել ունենալ գոնե մեկ կարմիր ճտքակոշիկ: Կարմիր բարձր ճտքակոշիկը համադրեք սև թավշյա զգեստի կամ կոկտեյլային մետաղական գույնի զգեստի հետ:
Սլաուչ
2017-ի ևս մեկ պոպուլյար միտում, որը մեզ է հասել ութսունականներից: Սլաուչի ճտքակոշիկները փափուկ կաշվից են, որոնց սրունքի հատվածը պետք է մի քիչ հավաքված ու ճմրթված լինի: Սլաուչները կարող են լինել ոչ միայն կաշվից, այլ նաև կտորից:
Գունավոր մորթի
Դե, իհարկե, էլ ինչ աշուն, առանց մորթու: Այն էլ այս տարի: Գունավոր, արհեստական մորթին տարվա գլխավոր միտումներից է: Որքան վառ, այնքան լավ: Քանի դեռ չի եկել խորը աշունը, ընտրեք գույնզգույն մորթիով կոշիկներ: Ցրտերը մոտենալուն պես, ընտրեք նաև մորթիով կեդեր, սպորտային կոշիկներ:
ELLE
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)