BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գալ յան, էս ի՜նչ ա, ոնց որ Լեոնտևի շորերից լինի

Գալ յան, էս ի՜նչ ա, ոնց որ Լեոնտևի շորերից լինի

Կարի արհեստանոցում կանգնած եմ հայելու առջև ու ինձնից շատ գոհ՝ փորձում եմ իմ ապագա սուպերնորաձև սև ու մոխրագույն, 3-րդ ցանցից կարվող օվերսայզ, անթև բաճկոնը: Այդ պահին անսպասելիորեն արտել է մտնում մեր աստղերից մեկը և գոչում. «Գալ յան, էս ի՜նչ ա, ոնց որ Լեոնտևի շորերից լինի»:
Ապագա բաճկոնիս ցանցկեն գործվածքը համարյա նույն արձագանքին էր արժանանում կտորի խանութում: Վաճառողուհիները, իրոք, չէին հասկանում, թե ինչ կարելի է կարել այս գործվածքից: Մինչդեռ տարբեր չափսի և թափանցիկության ցանցերից կարված հագուստն այս սեզոնի գլխավոր հիթերից է:
Նորաձև ցանցն իսպառ զուրկ է նրբության նշույլից և երևի հենց դրանով է տարբերվում «անցյալի ցանցերից»: Այն մինիմալիստական, ուրբանիստական և սպորտային թրենդի մի մասն է և որպես կանոն՝ պատրաստված է նորագույն տեքստիլային տեխնոլոգիաների միջոցով:
          7 ֆեշն սխրանք, որ պետք է գործի տղամարդը         


Փողոցների նորաձև ֆոտոհերոսները





Ցանցերի գլխավոր հատկությունը թափանցիկությունն է: Այն թույլ է տալիս ցուցադրել այն, ինչ գտնվում է ցանցի տակ, լինի մերկ մարմին, կոնտրաստային կամ նույն գույնի գործվածք, թե ցանցի ևս մեկ շերտ:
Ցանցերի վրա շատ հարմար է նաև ամրացնել ցանկացած տեսակի դեկոր և, օգտագործելով թափանցիկությունը, ստանալ իսկապես անկրկնելի և օրիգինալ պատկեր:

Տարածել