JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

5 թրենդ, որոնց մասին պետք է մոռանալ

5 թրենդ, որոնց մասին պետք է մոռանալ

Բոմպեր. Թվում է, չի մնացել որևէ բրենդ, որն իր հավաքածուներում չներառի բոմպեր:  Ամերիկյան սպորտսմենների բազմաֆունկցիոնալ այս բաճկոնն անցած սեզոնին սուպերհայտնի էր: Այն ամենուր էր, բայց ոչ այս սեզոնին:
5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 2)
Այլընտրանք. Գարուն-ամառ սեզոնի գլխավոր արտահագուստն այս սեզոնին կլինեն երկփեղկանի oversize-ժակետները, քամուց պաշտպանող բաճկոններն ու անորակները` հիմնականում մետաղական գույներով:  Դասական տրենչների նոր, ավելի հետաքրքիր ու տարօրինակ կտրվածքներով մոդելները նույնպես կլինեն մոդայիկ:
5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 3)
Բաց ուսեր. Բաց ուսերով իրերը, հատկապես նրանք, որոնք ռեզինիով են, ոչ միայն հարմար չեն, այլ նաև այլևս նորաձև չեն:
антитренды 2018
Այլընտրանք. Նրբագեղ ուսերն ու  անրակներն ընդգծելու համար կարելի է ընտրել մեկ ուսանի տոպեր ու զգեստներ:  
5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 7)
Չոկեր.
Հրաժեշտ տվեք նաև սեզոնի գլխավոր թրենդներից մեկին` չոկերներին: 90-ականներից մեզ հասած այս աքսեսուարն այլևս նորաձև չէ:

чокер фото
Այլընտրանք.  Սելֆիների դարաշրջանում դիզայներների սիրելի զարդն այն է, որը կարող է հայտնվել կադրում: Հատուկ ուշադրության են արժանի statement-earrings  կոչվող ծավալուն ականջօղերը: Դրանք կարելի է կրել, ինչպես երեկոյան, այնպես էլ առօրյա համադրություններում:
5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 11)



Կարդացեք նաև․



Կորսետներ. Այս աքսեսուար-հագուստն այնքան հայտնի դարձավ, որ արդեն, թվում է, կորցրել է իր հմայքը: Ժամանակն է հրաժետ տալ աբսուրդային համադրություններին:
корсет фото
Այլընտրանք. Գոտկատեղն ընդգծելու  ու գեղեցիկ սիլուետ ստանալու համար կարելի է կապել մեծ ճարմանդով հաստ գոտի: Արագ ու արդյունավետ մեթոդ` լայն վերարկուն, ժակետը կամ զգեստն ավելի կանացի դարձնելու համար:
5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 15)
Կրոպ-տոպ. Կարճ տոպն ու իր տարատեսակ լուծումները, որոնք այդքան սիրում են Քարդաշյան ընտանիքի կանայք, արդեն ձանձրացնում են։
кроп-топ фото
Այլընտրանք.  Վերջնական ու ընդմիշտ հրաժեշտ տալ կարճ տոպերին, մի շտապեք: Ընտրեք փորի ու գոտկատեղի հատվածում տարբեր կտրվածքներով բաց զգեստներ: Կրոպ-տոպերի այլընտրանքային տարբերակներ կարելի է տեսնել Prabal Gurung, Jason Wu, Loewe ու Marques' Almeida բրենդներում:
5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 19)

ELLE

Տարածել