ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Summer Fest-ին տեղի ունեցավ Քլայվ Սթեյփլս Լուիսի «

Summer Fest-ին տեղի ունեցավ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Զուտ քրիստոնեություն» գրքի հեղինակը Քլայվ Սթեյփլս Լուիսն է՝ 20-րդ դարի մտավոր հսկաներից և իր ժամանակի ամենաազդեցիկ գրողներից մեկը: Գրքի հիմքում հեղինակի ռադիոելույթներն են, որոնք հեռարձակվել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1944 թ: Նա պարզ օրի

Ըստ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, քրիստոնեական գրականություն թարգմանելու և հրատարալեկու գաղափարը ծնվել է դեռ 2019-ին, երբ  Newmag-ը գործածցում էր «Տիրամոր տուն» հ/կ-ի հետ: Հենց  այդ ժամանակ էլ որոշվել է  ստեղծել «Հուն» մատենաշարը: Հ/կ-ի գործունեության դադարից հետո Newmag -ը դիմում է Մայր աթոռին, և երկարատև բանակցություններից հետո որոշվում է Էջմիածնի հրատարակչության հետ համատեղ կյանքի կոչել մատենաշարի տպագրությունը.

 

«Մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի գիրքը ստանա Մայր աթոռի հոգևոր խորհրդի հաստատումը, երաշխավորումը: Մեր ընթերցողները շատ զգայուն են հոգևոր գրականության նկատմամբ, և որևէ մեկի մոտ չլինի կասկած, որ սա աղանդավորական գրականություն է: Այս գիրքն  ապահով է, անվտանգ է, չունի աղանդավորական շեշտադրումներ կամ մոլորություններ»։

 

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Պողոսյանը կարևորում է նման գործակցությունները՝ համարելով, որ ոչ բոլոր հրատարակչություններն են պատրաստ տպագրելու կրոնագիտական գրականություն.

  

«Երբ Արտակ Ալեքսանյանը գրավոր դիմել էր Վեհափառ հայրապետին, ընդհանրապես գործակցությունն այլ ուղղությամբ պիտի ընթանար, բայց բանակցությունների ու հանդիպումների ընթացքում հանգեցինք այս ձևաչափին: Այս գործակցության առաջին արդյունքը՝ երեխայրիքը սա է, բայց պետք է ունենա շարունակական ընթացք: Ընհանրապես, նման  գործակցությունները միշտ առաջ են մղում  մեր նպատակները՝  ավելի բարձր մակարդակ ու շեմ սահմանելու, որպեսզի կարողանանք մեր հրատարակությունների ոլորտներն ավելի ընդլայնել, հիմնական ընթերղոցների շարքերն էլ համալրել նորերով»։

Ըստ գրքի թարգմանիչ  Տեր Հայկազուն Սահակեանի, հեղինակին հաջողվել է քրիստոնեության մասին խոսել պարզ, մարդկանց ներկայացնել մատչելի լեզվով. «Լուիսը ոչ այնքան տրամաբանական մեկնաբանություններ է մատուցում, որքան անձնական փորձառություն: Իր խոսքի մատչելիությունը ոչ այնքան փիլիսոփայական, տրամաբանական կառուցվածքի հետ է կապված, որքան որ տեսնում ես, որ հեղինակն ունեցել է այդ փորձառությունը: Քլայվ Սթեյփլ Լուիսն ինձ համար մի օրինակ է, որը հանդիպեցնում է Աստծո հետ, ոչ թե ուղղակի տրամաբանում  Աստծո մասին, որը շատ հաճախ լինում է տաղտկալի»:

 

«Զուտ քրիստոնեություն» գրքի վերստուգող խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի խոսքով, հեղինակը  քննության է ենթարկում նաև միշտ արդիական «թշնամուն սիրելու» պատվիրանն ու հստակեցնում քրիստոնեական ըմբռնումը.

«Օրինակ, քրիստոնեական առաքինություններից ներումը, արդյոք ներել, նշանակո՞ւմ է արդարացնել կամ թշնամուն սիրելը: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չպետք է պատժել նրան, որովհետև քրիստոնյա զինվորը մարտի դաշտում սպանում է թշնամուն: Շատ բարդ հարց է: Լուիսը ոչ միայն չի խուսափում, այլև շատ աներկբա է պատասխանում այս հարցին, բերում է քրիստոնյա ասպետի կերպարը, որպես ամենավսեմ քրիստոնեական կերպար, որը լիակատար սպառազինությամբ պատրաստ է մարտի դաշտում պաշտպանել ԲԱՐԻՆ, և թեթև ակնարկ անգամ չկա, որ բանակից խուսափել կամ պացիֆիզ: Ընդհանրապես, պացիֆիզմը նա  համարում է մոլորություն»։

 

Ընկերական զրույցի ոճը, որով գրված է գիրքը, մեծապես հեշտացնում և հաճելի է դարձնում ընթերցումը։

Կարդացեք նաև

 

Տարածել