Ձմեռային փառատոնին Newmag-ը ներկայացրեց Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» գիրքը (լուսանկարներ)
Newmag-ի ձմեռային 3-րդ փառատոնին տեղի ունեցավ Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» գրքի շնորհանդեսը։ Dvin Music Hall-ում մոտ 1200 հյուրերի համար հեղինակը ներկայացրեց այն կարևոր ուղերձները, որոնք դարձել են գիրք գրելու պատճառ ու մոտիվացիա։ «Նախագծերի կառ
Ըստ Աստղիկ Սահակյանի, սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ըստ հեղինակի, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու համար։
«Ինչո՞ւ հայերեն գիրք նախագծերի կառավարման մասին։ Ուզում էի մեկ անգամ գրել այն մասին, ինչի մասին, որ տասը տարի խոսել եմ։ Հայաստանին անհրաժեշտ է հենց հայերեն գրականություն, նախագծերի կառավարումն ավելի հասանելի դարձնելու համար։ Նախագծերի կառավարման գրականություն կա բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, չինարեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, մենք ևս պետք է անպայման ունենանք։ Ոմանք ասում էին՝ ինչո՞ւ միանգամից անգլերեն չես գրում, այս գիրքը գրելու հենց առաջնային նպատակը հայերեն գիրք ունենալն էր»։
Ըստ հեղինակի, նախագծերի կառավարումը կյանքի հմտություն է։ Ու ցանկացած պրոեկտ թիմային աշխատանքի մասին է, իրական թիմային աշխատանք հնարավոր չէ, երբ չկա առաջնորդ, չկա առաջնորդություն. «Բացի այդ, բոլոր ոլորտներում բոլոր պետական և մասնավոր կազմակերպությունները բազմաթիվ պրոյեկտներ են իրականացնում, կազմակերպության բոլոր շերտերում մարդիկ առնչվում են պրոյեկտների հետ, հետևաբար այդ գիտելիքը պետք է բոլորին»։
«Նախագծերի կառավարում» գրքի գլխավոր գործընկերը Evoca-ն է։ Ըստ Էվոկա բանկի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանի, ամիսներ առաջ, երբ համատեղ կազմակերպում էին Հայաստանում նախագծերի կառավարման ամենախոշոր կոնֆերանսը, աշխատանքային գործընթացի ժամանակ Աստղիկը պատմել է, որ սկսել է գրել գիրքը.
«Ես ուրախացա ու հավատացի այդ գրքի ապագային։ Ինչպես նշվեց, PMP սերտիֆիկատը մենք շատ կարևորում ենք ոչ միայն նախագծերի կառավարիչների համար, այլ ցանկացած ոլորտռի մենեջերի համար, դա կլինի մարքետինգի մենեջեր, HR, թե իրավաբան, քանի որ նախագծեր իրականացնում են բոլորը՝ ծնունդ, արձակուրդ կազմակերպելիս, թե օրինակ, այս միջոցառումը կազմակերպելիս։ Ես անձամբ կարդացել եմ գիրքը, կարող եմ փաստել, որ այն գրված է շատ հետաքրքիր՝ գեղեցիկ, պարզ, մասնագիտական հայերենով։ Հետաքրքիր ինֆորմացիա է տալիս, ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտի արդեն կայացած մասնագետների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստղիկին վերջին 15 տարիների ընթացքում նախագծերի կառավարման ոլորտում այսքան մեծ ներդրում կատարելու համար։ Աստղիկը կրթել է հազարավոր ուսանողների և ոլորտին նվիրել է բազմաթիվ վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Էվոկաբանկը և մենք հավատում ենք այս գրքի հաջողությանը»։
Գիրքն արդեն վաճառքում է, ինչպես newmag.am կայքում, այնպես էլ գրախանութներում։
Կարդացեք նաև