Հանգստանալու 3 միջոց, եթե արձակուրդին դեռ երկար կա
1․ Փոխեք իրավիճակը
Բազմաթիվ հոգեբանական փորձեր և հետազոտություններ հաստատել են, որ իրավիճակի փոփոխությունը դրական է ազդում ձեր տրամադրության և արդյունավետության վրա։
Ամեն օր նույն սեղանը, համակարգիչը և գրասենյակի չորս պատերը տեսնելը, իհարկե, հոգնեցնում են։ Եթե աշխատավայրում իրավիճակն սկսել է նյարդայնացնել ձեզ, նշանակում է, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել, այլապես աշխատանքը բացասաբար կանդրադառնա ձեզ վրա։
Պետք չէ կարդինալ փոփոխություններ իրականացնել։ Կարելի է պարզապես փոխել համակարգչի էկրանի նկարը, սեղանին գեղեցիկ նկար, բույս, խաղալիք կամ որևէ հուշաիր դրեք։ Եթե հնարավորություն կա, փոխեք սեղանի դիրքը։
2․ Փոխեք օրվա կարգացուցակը
Հաճախ ենք վախենում փոփոխություններից և չենք որոշում ինչ-որ անսովոր բան անել։ Սակայն այդպիսի վարքը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Մենք կարևորում ենք սահմանված կարգերը, նույնիսկ, եթե դրանք օգուտ չեն բերում։
Նեյրոկենսաբանները ապացուցել են, որ մարդու ուղեղը միշտ ինչ-որ նոր բան է ցանկանում։
Ախատավայրում ամենաչնչին փոփոխությունները կարող են բազմազանություն ստեղծել, որոնք կբարձրացնեն ձեր ուշադրությունը։
newmag-ի օգտակար խորհուրդներից կարդացեք նաև․
- 3 ֆրազ, որ կարելի է ասել «Ծանր մի՛ տար» նախադասության փոխարեն
- [Ted] Գրող Էմիլի Սմիթը՝ երջանկության պակասի մասին. ինչպե՞ս կյանքն իմաստալից դարձնել
- Challenge accepted․ 8 միջոց, թե ինչպես առանց աշխատանքը փոխելու դուրս գալ հարմարավետության գոտուց
Այս միջոցը նաև զարգացնում է ստեղծարար մտածողությունը։ Սովորական աշխատանքային գրաֆիկից հրաժարումը բարձրացնում է ուղեղի նեյրոպլաստիկությունը, որն ստեղծում է նեյրոնային նոր կապեր։ Մարզասրահում երեկոյան պարապմունքները արեք առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ, այլ վայրում ճաշեք կամ ստանդարդ առաջադրանքները նոր մեթոդներով լուծեք։
3․ Անջատեք խելախոսը
Խորհուրդը կարող է անիրական հնչել, քանի որ այսօր առանց հեռախոսի չես կարող ապրել։ Սակայն համացանցում անցկացրած ժամանակը կարելի է ավելի հետաքրքիր և արդյունավետ անցկացնել։ Պետք չէ ստուգել էլ․ փոստը և պատասխանել աշխատանքային նամակներին, երբ ընկերների և մտերիմների հետ եք։ Իհարկե, պետք չէ անհետանալ և ոչ աշխատանքային ժամերին խուսափել հեռախոսազանգեր ընդունելուց։ Պարզապես թույլ մի տվեք, որպեսզի սարքերը ձեզնից խլեն շատ ժամանակ և ուժ։
Հնարավոր է, որ մոտ ապագայում ամբողջական արձակուրդ չունենանք, բայց կարելի է փորձել մի փոքր մոռանալ աշխատանքային խնդիրները և դրանք սրտին մոտիկ չընդունել։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)