Ի՞նչ պետք է իմանա ֆրիլանսերը հաջողության հասնելու համար
Ֆրիլանսերություն և բիզնես
Ֆրիլանսերությունը համահավասար է բիզնեսին։ Հիմարություն է մտածել ֆրիլանսերի նման․ պետք է դուրս գալ այդ կաղապարային ու սահմանափակ հասկացությունից․ չէ՞ որ ֆրիլանսերն էլ, ինչպես բիզնեսմենն ունի իր ծառայությունները, հաճախորդները, եկամուտը։
Զարգացում և աճ
Պետք է ձգտել էվոլյուցիայի․ դա է կատարելագործվելու միակ ու ճշմարիտ ուղին։ Էվոլյուցիան բիզնեսում որևէ բան կառուցելու արվեստն է, մի բան, որին 6 ամիս անց հետ հայացք գցելու դեպքում կհասկանաք, թե ինչ մեծ քայլ եք կատարել։
Կատարելագործում, կրթություն ու ընտելացում․ ահա բիզնեսն առաջ մղող երեք կարևորագույն պայմանները։
Երբեք մի դադարեք ինքներդ ձեզ հարցնել՝ ինչո՞ւ եք դա անում, ո՞րն է ձեր առաքելությունը։
Հաճախորդներ
Փնտրեք ձեր երազած հաճախորդներին։ Եթե ձեզ բաժին են ընկել անվճարունակ, մշտապես բողոքող ու նյարդայնացնող հաճախորդներ, ապա մեղավորներ մի փնտրեք․ չէ՞ որ ընտրությունը ձեր ձեքերում է։ Փորձեք աշխատել այնպիսի հաճախորդների հետ, որոնք ավելի հավասարակշռված են։ Հաճախորդների հետ հարաբերությունները մի սահմանափակեք ընդամենը մեկ պատվերի շրջանակներում, այլ նախապայմաններ ստեղծեք փոխադարձ երկարատև համագործակցության համար։
Պարզ խորհուրդներ․ Ինչպե՞ս դառնալ հաջողակ ֆրիլանսեր
Եկամուտ
Ձեր ծառայությունների շրջանակներում ստեղծեք այնպիսի նախագծեր, որոնք թույլ կտան գումար աշխատելու նույնիսկ անեկամտաբեր ամիսներին։ Ճիշտ է, գումարն ամենակարող չէ, սակայն դա հարմարավետություն ու վստահություն է ներշնչում։
Բազմաֆունկցիոնալություն
Ֆրիլանսերները սիրում են ամեն բան անել ինքնուրույն՝ վաճառք, մարքեթինգ, հաճախորդների հետ բանակցություններ, հաշվապահություն և այլն։ Դուք երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ՝ ինչու եք բոլոր պարտականություններն ինքներդ կատարում, արդյոք չեք կարող առաջադրանքների մի մասը հանձնարարել մեկ ուրիշին։ Սա լուրջ սպառնալիք է ձեր բիզնեսին․ այն չի կարող գոյատևել առանց ձեզ, ինչն արդեն իսկ վատ է։
Սոցիալական մեդիա
Սոցիալական մեդիան բիզնեսի խթանիչներից մեկն է։ Սոցցանցերի միջոցով բիզնեսը հաջողության հասցնելու համար կա երեք պայման, որոնք են՝ կրեատիվությունը, հետախուզությունն ու շփումը։