FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Սոցիալիստների վերջին տարին Ֆրանսիայում. ի՞նչ կլինի

Սոցիալիստների վերջին տարին Ֆրանսիայում. ի՞նչ կլինի նախագահի ընտրութունից հետո

Ֆրանսիայում ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին նախագահական ընտրություն է: Այն ընթանալու է երկու փուլով: Ֆրանսիայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն, ապրիլի 23-ին կայանալիք առաջին փուլի առաջատարը, ծայրահեղ ազգայնական Մարին լե Պենն է: Մեկ այլ սոցհարցման համաձայն, երկրորդ փուլում, նրա մրցակից, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ է տոնելու: Ֆրանսիական մամուլը գրում է, որ Սոցիալիստական կուսակցության համակիրները դեռ չեն անհետացել: Եվ նրանք քվեարկելու են Մակրոնի ու «Ձախ ճակատ»–ի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնի օգտին:
2016-ի նոյեմբերի հարցումներով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 4 տոկոսանոց աննախադեպ ցածր վարկանիշ ուներ և նա հայտարարեց, որ չի դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին դեպքն է, որ նախագահը երկրորդ ժամկետի համար ընտրություններին չի մասնակցում: OpinionWay-ի հարցումներով, ֆրանսիացիների 78 տոկոսը, Օլանդի նախագահությունը բացասական է գնահատել: Le Figaro-ն գրել է, որ երբևէ  Ֆրանսիայի ոչ մի պարտված ղեկավար, իր նախագահի պաշտոնը լքելիս այսպիսի նվաստացած վիճակում չէր հայտնվել:

ՁԱԽԵՐԻ ԲԱԼԿԱՆԻԶԱՑԻԱ


Ժան Լյուկ Մելանշոն: Ֆրանսիայում, Ձախերը 2017-ի նախագահական ընտրություններում հայտնվել են քաոսի և շփոթության մեջ: Ինչպես lfor-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին էր ասում` ձախ ճամբարի բալկանիզացիան պառակտվում է: Արմատական ձախ ճակատը ղեկավարում է Ժան Լյուկ Մելանշոնը: Նա պնդում է , որ «Օլանդը Սարկոզիից էլ վատն է»: Դեռ 2016-ի փետրվարին Մելանշոնը հայտարարեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում դնելու մասին, նույնիսկ չհամաձայնեցնելով կոմունիստների ու բնապահպանների հետ: 2012-ի նախագահական ընտրություններում նա հավաքել էր 11 տոկոս ձայն: 2016-ին նա ստեղծեց «Աննվաճ Ֆրանսիա» ձախ շարժումը ու սկսեց զանգվածային ցույցեր անցկացնել: Մարտի 18-ին նա կարողացավ հսկայական հանրահավաք անցկացնել Փարիզի հրապարակում, որտեղ կազմակերպիչների խոսքով ավելի քան 130 հազար մարդ էր մասնակցում:





Մելանշոնը` Ֆրանսիայի սոցիալիստական շարժման ղեկավար, 1981-1995 թթ. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի նման , ինչպես 1970-ականներին էր, մտադիր է իր շուրջ հավաքել բոլոր արմատական ընդդիմության ներկայացուցիչներին և ստեղծել իսպանական Պոդեմոսի նման մի շարժում: Մելանշոնի ծրագրերում շատ արմատական պահանջներ են դրված: Նա կողմ է` ԵՄ-ից եվ ՆԱՏՕ-ից դուրս գալուն, անցում 6-րդ հանրապետության` խորհրդարանի կայուն մեծամասնությամբ, կենսաթոշակի անցնելը դարձնել 60 տարեկանից, նվազեցնել աշխատանքային շաբաթը` հասցնելով 32 ժամի, բարձրացնել նվազագույն աշխատավարձը` մինչև 1300 եվրո: Վերլուծաբան Իգոր Բունինը, սակայն, կարծում է , որ Մելանշոնը երկրորդ փուլ անցնելու ոչ մի հեռանկար չունի:

ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈ


Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոն «երրորդ ճանապարհի» կողմնակիցն Է: Նա պատրաստ է հանուն աշխատանքային շուկայի ճկունության հրաժարվել սոցիալական ձեռքբերումներից և գնալ Կենտրոնամետների հետ միություն ստեղծելու: Այսինքն` նա հետևում է Թոնի Բլեերի և Գերհարդ Շրոյդերի օրինակին: Ավելի ուշ, Մակրոն հասկացավ, որ չի կարողանալու փոխել սոցիալիստների քաղաքական մշակույթը և որոշեց գնալ քաղաքական ավանտյուրայի , ստեղծեց նոր շարժում, որը կոչվում է «Ճանապարհ»` Սոցիալիստական պարտիայից անկախ:
2014-ին, երբ Մանուել Վալսը դարձավ Ֆրանսիայի վարչապետ, կոչ արեց «դուրս չգալ գործատուների և աշխատողների դեմ», իսկ էկոնոմիկայի նոր նախարարը Էմանուել Մակրոն, 2016-ի հունվարին հայտարարեց, որ «ձեռնարկատերերի կյանքը հաճախ շատ դժվար է, քան բանվորներինը», սակայն դա սոցիալիստների մեծ մասի մերժմանն արժանացավ:
Սոցիալիստական կուսակցության էլեկտորատը գնալով ավելի է նեղանում, կուսակցության շարքերում ուրացողներն ավելի են մեծանում, ընդ որում, դրա մոտ կանգնած երկու քաղաքական կառույցները, պատրաստ են նույնիսկ նրանց ընդունել: «Չնվաճված Ֆրանսիան»` ձախ սոցիալիստներին, և Մակրոնի «Ճանապարհը»` սոցիալ լիբերալներին: Այս երկու քաղաքական ուժերը, ինչպես L'Express-ն է գրում, «բերմունդյան եռանկյունի են դարձել սոցիալիստների համար, տուրբուլենտային անհանգիստ զոնա»: Le Monde –ը «Սոցիալիստների հոգեհանգիստը վերնագրով» հոդված էր գրել, L'Express շաբաթաթերթն էլ գրել էր, որ փրայմերիզը սոցիալիստներին խարակիրի արեց:
Երկու նոր առաջացած ուժերը խարխլեցին Սոցիալիստական կուսակցության քաղաքական դիրքորոշումը: Փոխվում է ֆրանսիացիների մեջ առաջացած նախկին հակամարտությունը: Ձախ և աջ ընդդիմությունը ավելի շատ փոխվում է`դառնալով «գլոբալիստների» և «հայրենասերների» միջեվ կոնֆլիկտի (սա «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարի Լը Պենի տերմիանլոգիան է): Նոր պարադիգմայով` ոչ ձախերը, ոչ էլ սոցիալիստները իրենց տեղը դեռ չեն գտել , և զիջեցին իրենց դիրքերը Մակրոնին, և նրա պրոգրեսիվ գաղափարախոսությանը:

Աղբյուրը

Տարածել