Սիրո 6 գաղտնիք, որոնք կարելի է սովորել գեյշաներից
Ճապոնացի տղամարդիկ ասում են «Մարմնավաճառի հետ քեզ զգում ես տղամարդ, իսկ Գեյշայի հետ՝ իսկական սամուռայ»: «Գեյշա» բառը նշանակում է «արվեստի մարդ»:
Մի արեք այն, ինչ չեք ուզում
Մարմնավաճառները գոտին կապում են առջևից, որպեսզի հանգույցն արձակելը հեշտ ու արագ լինի՝ առանց ժամանակ կորցնելու: Իսկ գեյշաների կիմանոն կապվում է հետևից: Հագուստի բարդ հանգույցն արձակել կարելի է միմիայն տղամարդու օգնությամբ, դա տղամարդուն ստիպում է ընկնել երևակայության գիրկը:
Գեյշան պարտավոր չէ հաճախորդներին մատուցել ինտիմ ծառայություն, սակայն եթե նա որոշում է տղամարդու հետ զբաղվել սեքսով, ապա միմիայն սեփական կամքով:
Տղամարդու համար միշտ եղեք հետաքրքիր, մի դադարեք նրան զարմացնել
Տղամարդուն իր տնակում հյուրընկալելուց առաջ գեյշան պարտավոր է իմանալ նրա մասին ամեն ինչ՝ նախասիրությունները ու հետաքրքությունների շրջանակը, որպեսզի կարողանա հետաքրքիր զրույց վարել, զգացնել տա այցելուի անձի կարևորությունը, փառաբանի նրան, ըստ արժանիքների: Նույնը վերաբերում է նաև սիրո գիտությանը:
Geisha-ները գիտեն տղամարդուն «շոյելու» տասնյակ տեխնիկաններ, այդ թվում նաև այսպես կոչվող «թիթեռնիկի համբույրը», երբ կինն իր թարթիչներով է շոյում տղամարդու դեմքը:
Ուսումնասիրեք էրոգեն գոտիներն ու բացահայտեք էրոտիկ մերսման արվեստի գաղտնիքները
Գեյշայի խնդիրն է երկարաձգել տղամարդուն պարգևող վայելքի զգացողությունը, նվիրել նրան հանգստի անգին րոպեներ: Դրա համար նրանք օգտագործում են էրոտիկ մերսման հնարքներ, որոնց միջոցով թուլացնում են մարդու մկանները՝ թոթափել տալով աշխատանքայի օրվա լարվածությունը, ապա նոր խթանում էրոգեն գոտիները:
Ինտիմ հարաբերությունների մասին`
- Երբ զույգերը ծիծաղում են անկողնում․ սեքսի և հումորի զգացումի մասին
- Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում սեքսի մասին
- Օգտակարը համատեղելով հաճելիի հետ. ինչպե՞ս նիհարել սեքսի միջոցով
Մերսումն սկսում են պորտի շրջանից կամ աստիճանաբար բարձրանում են դեպի վեր, կամ ներքև: Օրինակ՝ կրծքավանդակի մերսումն օգնում է հեռացնել էմոցիոնալ սթրես, իսկ որովայնի ներքևի հատվածը՝ օրվա ընթացքում կուտակած լարվածությունը: Ընդ որում, մերսման ընթացքն ուղեկցվում է զրույցով, որն ընդհատվում է միայն, եթե տղամարդը թուլանում է և չի ցանկանում շարունակել զրույցը: Ամենակարևոր կանոնն է՝ չշտապել: Շտապողականությունը բերում է արագ ավարտի:
Հիշեք՝ սեքսուալությունը մանրուքների մեջ է
Թվում է, թե ժամանակակից աշխարհն իր «բաց տեսարաններով» ոչինչ չի թողել տղամարդու երևակայության համար, սակայն այդպես չէ: Կոճ, դաստակ ու գեղեցիկ պարանոց՝ մարմնի այս հատվածներն են, որոնք գրգռում են տղամարդուն: Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ geisha-ի ավանդական սանրվածք այնպիսին է, որ նրա պարանոցը բաց է, թեյի արարողության ժամանակ էլ ամեն ինչ հաշվարկված է, թե ինչպես է geisha-ն թեյ լցնում տղամարդու համար՝ դաստակը մեղմորեն շարշելով: Տղամարդը պետք է տեսնի ավելին, քան մյուսները, բայց ոչ ավելին, քան թույլատրելի է: Geisha-ի ավանդական զգեստ թաքցնում է կնոջ մարմինը և բացում է տղամարդու աչքերը:
Մարմինը կարող է ասել ավելին, քան լեզուն
Եվս մեկ արեւելյան առանձնահատկություն է: Տնքոցներն ու էրոտիկ ձայներ հանելն արգելվում են, քանի որ կիրքը կարելի է կեղծել՝ նման ձայներ արտաբերելով: Այն, ինչ զգում եք, պետք է ասի մարմին:
Մկանները միշտ տոնուսի մեջ պահեք
Geisha-ները մշտապես կատարում էին հեշտոցային մկանների վարժություններ, որոնք օգնում էին պահպանել սեռական առողջությունը, պայքարել միզասեռական հիվանդությունների դեմ և սեքսի ժամանակ այնպիսի հաճույք պատճառել տղամարդուն, որը նա որևէ այլ վայրում չէր կարող ստանալ: