FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Ինչո՞ւ են Ջորջ Սորոսին սպառնացել պայթ

[InterPress] Ինչո՞ւ են Ջորջ Սորոսին սպառնացել պայթուցիկ սարքով

Մի քանի օր առաջ, երբ պայթուցիկ սարք էր ուղարկվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի տան հասցեով, Բուդապեշտում բարերարի ֆինանսավորմամբ գործող առաջադեմ և առաջատար համալսարանը  հայտարարեց, որ Հունգարիայի ծայրահեղ աջակողմյան կառավարությունը ստիպել է կրթական հաստատությանը տեղափոխվել Ավստրիա:
Կենտրոնական Եվրոպական համալսարանը (CEU) հիմնադրվել է 1991 թ.-ին՝ Սորոսի կողմից: Հայտնի կրթական հաստատությունը բազմիցս է քննադատվել վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության կողմից, հատկապես այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները փորձում էին սահմանափակել լիբերալ հաստատությունների գործունեությունը: Անցյալ տարի Օրբանն ընդունել էր օրենք, որը կանոնակարգում էր օտարերկրյա գրանցված բուհերի գործունեությունը: Այդ օրենքը սպառնում էր նաև CEU-ի ապագային:
Չնայած CEU-ն հայտարարել էր, որ կհամապատասխանեցնի իր գործունեությունը նոր կանոններին, Օրբանի կառավարությունը չհավատարմագրեց համալսարանը:
«Մենք ամեն ինչ արեցինք՝ բավարարելու Հունգարիայի կառավարության պահանջները, քանի որ մենք մեծ ցանկություն ունենք շարունակելու աշխատանքը Բուդապեշտում, բայց կառավարությունը, կարծես, այլ մտադրություն ունի», – ասել է CEU- ի քաղաքագիտության պրոֆեսոր Զսոլթ Ինյեդին HuffPost-ին:
Եթե կառավարությունը չհրաժարվի իր մտադրությունից, ապա,  ինչպես ասում է CEU- ի նախագահ Մայքլ Իգնատևը, համալսարանը ստիպված կլինի տեղափոխվել Վիեննա, որտեղ հաստատությունը կկարողանա ազատ աշխատել:
«Մեզ ստիպել են հեռանալ երկրից, որը 26 տարի շարունակ մեր տունն էր», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:



Կարդացեք նաև.



CEU-ի դեմ իշխանության պայքարը վարչապետի քարոզարշավի մի մասն է, որի նպատակն էր Սորոսին ներկայացնել որպես կառավարությունը տապալելու և աֆրիկյան ներգաղթյալներին զանգվածաբար Հունգարիա բերելու գլխավոր դերակատար:
Շատ երկրների ծայրահեղ աջակողմյան շրջանակներում հակասորոսյան հռետորաբանությունը տարածված է: Հունգարիայի կառավարությունն այս հռետորաբանության առաջամարտիկն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է միլիարդատեր Սորոսին ու նրան քավության նոխազ դարձնելուն: Օրբանի կառավարությունը Սորոսին մեղադրում է փախստականների ճգնաժամից մինչև Օրբանի աճող ավտորիտարիզմի վերաբերյալ ԵՄ քննադատության մեջ: Այս տարվա ընտրություններին ամենուր կարելի էր տեսնել հակասորոսյան վահանակներ: Օրբանը օգտագործեց հակասեմական տրոպոլները՝ նախազգուշացնելով «միջազգային» թշնամու մասին, որը «փողի միջոցով առաջ է շարժվում»: Սորոսը ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում





 

Տարածել