Գլոբալ տաքացում․ 12 տարի՝ մինչ աղետը, զգուշացնում են գիտնականները
Այս մասին ասված է ՄԱԿ հովանու ներքո ստեղծված Կլիմայական փոփոխությունների հարցերով միջկառավարական խմբի զեկույցում, հաղորդում է CNN-ը։
Խնդիրը
«Մասշտաբային համատեղ քայլեր են անհրաժեշտ», որոնց նպատակը Երկրի վրա նախաինդուստրիալ դարաշրջանի համեմատ միջին ջերմաստիճանի 1.5 տոկոս աճը կանխելն է, ասված է զեկույցում։
Եթե դա չարվի, կրիտիկական շեմին մարդկությունը կհասնի 2030թ-ին։ Որի հետևանքը կլինեն մասշտաբային երաշտներն, ավերիչ փոթորիկներն ու ջրհեղեղները, որոնք կսպառնան տասնյակ միլիոն մարդկանց կյանքին։
Կարդացեք նաև.
10 հայտնի գիտական թեզ, որոնց վաղուց չպետք է հավատալ
Աստվածուհու հետքերով. Աստղիկի ջրվեժի գաղտնավայրը
ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Մագիլի քարանձավի գաղտնիքը
Լուծումը
Այժմ մեկ աստիճանի մակարդակին ենք հասել։ Գլխավոր պատճառը «ջերմոցային էֆեկտն» է, որն առաջանում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի պատճառով։
Որպեսզի գլոբալ տաքացումը չգերազանցի 1.5 աստիճանն, ածխաթթու գազի արտանետումներն անհրաժեշտ է մինչև 2030թ-ը կրճատել 45 տոկոսով, իսկ 2040-ն զրոյի հասցնել։
Այդ խնդրի իրագործումը նշանակում է արմատական փոփոխություններ էներգետիկայում, տրանսպորտում և կենսաձևում։
Ըստ Միջկառավարական խմբի փորձագետների՝ «դա ահռելի ծախսեր և բոլոր երկրների համակարգված աշխատանք կպահանջի», սակայն աղետը դեռ հնարավոր է կանխել։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում