BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրական քննարկում. Ինչու՞ է գրականությունը լռում մե

Գրական քննարկում. Ինչու՞ է գրականությունը լռում մեր պատմության մասին (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ն ու «Արտ Բրիջը» շարունակում են գրական քննարկումների շարքը։ Ամսվա 2-րդ թեժ հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի օրը։ Հայ գրողները քննարկեցին՝ ինչու՞ է գրականությունը լռում մեր պատմության մասին, ինչո՞ւ անկախ Հայաստանի 30 տար

Քննարկման ընթացքում գրող Սուսաննա Հարությունյանը նշեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե հայ գրականությունը լռում է մեր պատմության մասին։ 30 տարիները բավականին արտացոլվել են հայ գրականության մեջ։ Պարզապես չի լուսաբանվել։ Մեդիային չի հետաքրքրում գրական գործերը։ Բացի այդ, հայ գրողների այդ գրքերում տեղ գտած պատմությունները չեն բեմադրվել. չկան պիեսներ, չկան ֆիլմեր. «Քաղաքական երգիծանքի ժանրից իմ վիպակն եմ հիշում` «Սուրբ ստրուկ»-ը։ Էլի պիեսներ ունեմ քաղաքական թեմաներով։ 35 գրող է մասնակցել Արցախյան առաջին պատերազմին։ Ինձ մեղավոր եմ զգում, որ ես էլ խմբագիր լինելով, չեմ կարդացել իմ բոլոր ընկերների գրքերը»։ 

 

Նարինե Կռոյանը գրել է 70 պատմվածք, 6 վիպակ ու 3 վեպ։ Մասնագիտությամբ տնտեսագետ է ու գուցե դա է պատճառը, որ հաճախ հենց գրում է սոցիալական թեմաներով. «Քաղաքական տրագիֆարս էլ ունեմ։ Այն արտացոլում է մայրաքաղաքից դուրս գտնվող մեր կյանքը։ 44-օրյա պատերազմի մասին  պատմվածք ունեմ, նոր վեպ եմ նաև գրել, որը շուտով կհրատարակվի՝ «Ճանճերի ժամանակը»։ Շատ երկար եմ աշխատել, փաստեր եմ հավաքել: Իմ տղան էլ է պատերազմին մասնակցել, իր ու իր ընկերների փորձառության մասին եմ նաև գրել։ Ես ուզում եմ ցավ պատճառել ընթերցողին, որ անտարբերություն չլինի։ Անտարբեր չլինեինք, չէինք լինի այս իրավիճակում։ Ուրիշի ցավը զգացող, ցավով ապրող մարդ պետք է լինենք»։

 

Հայ գրականությունԳրող Հարութ Կբեյանի խոսքով, պատմությունը գիտություն է, գիտական դիսցիպլին է։ Պատերազմի մասին գրելը շատ սպեցիֆիկ է։ Նույնիսկ պատերազմի մասնակից գրողները խուսափում են թղթին հանձնել իրենց տեսածն ու զգացածը. «Գրողներն ամեն մեկն իր միջավայրն է նկարագրել, վաղը, մյուս օրը պատմությունն ուսումնասիրողները հենց գրականությունից են օգտվելու։ Իսկ Խնդիրը գրականության մեջ չի։ Հակառակը՝ այնքան շատ ու լավ է արտացոլել այս շրջանը, որ հետագայում գրականությունից ավելի շատ ինֆորմացիա կստանան։ Տպավորություն է, որ մեր բոլոր իշխանությունները մերժել են գիտությունը. վերջին երեսուն տարում չնչին ֆինանսավորում են տրամադրել»։

 Բանաստեղծ Հուսիկ Արան համոզված է իր գործերը հենց մեր պատմությանն են վերաբերում։ Բացի այդ, գրչակից ընկերներն էլ ստեղծում են գրական արժեքավոր գործեր։ Պարզապես «աննորմալ իրականության» մեջ ոչ մեկին պետք չէ գրականություն, արվեստ, մինչ դեռ Խորհրդային միության ժամանակ պատվեր կար.

««Վարդանանք»-ը, «Պապ թագավոր»-ը պատվեր էին: Պատվերով հրաշալի գրականություն ստեղծվեց, որովհետև կար պատվեր, կար պահանջ։  Ոչ միայն ես, Լեվոն Խեչոյան, Հովիկ Վարդումյան...ներողություն եմ խնդրում, որ բոլորի անունը չեմ տալիս։ Բայց բոլորն էլ գրում են այդ մասին։ Անցյալ տարի ես տպագրեցի գիրք, սկսած առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմ։ Բացառիկ սերունդ կար, որին կորցրել ենք, մի մասը խմող դարձավ, մյուս մասը գնաց։ Ընթերցող էլ քիչ ունենք։ Նոր գիրք ունեմ, որն էջադրված է, չեմ տպում, որովհետև անտարբերություն կա»։  

 

Գրականագետ Սաթենիկ Ավետիսյանի խոսքով, հայ գրողը գրում է, խնդիրը մեկն է՝ չենք կարդում հայ գրողներին։ Երեխան կարող է արտասահմանյան մի քանի հարյուր էջանոց գիրքը հաճույքով կարդալ, բայց հրաժարվել հայ գրականությունից։ Հարկավոր է տիեզերական, համամարդկային գրականություն՝ ունիվերսալ ու մոգական աշխարհայացքով։

Կարդացեք նաև

Տարածել