BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրականություն՝ արտառոց ժամանակներում. գրական հանդի

Գրականություն՝ արտառոց ժամանակներում. գրական հանդիպում ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանում (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունն ու «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանը նախաձեռնել են գրական քննարկումներ: Առաջին հանդիպումը նվիրված էր «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակմանը, թեման՝ «Գրականություն՝ արտառոց ժամանակներում»։ 2023-ին Newmag-ի նախաձեռնությամբ ու «Վերածն

Գրական ամսագրին նվիրված քննարկմանը մասնակցում էիր հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը և հանդեսում տպագրված ստեղծագործությունների հեղինակները: Մարինե Պետրոսյանի խոսքով, գրականության և իրականության կապն այսօր ավելի քան շատ է զգացվում, քանի որ քաղաքացիների մեծ մասը ցանկանում է, բայց չգիտի՝ ինչով օգնել երկրին, հայրենակիցներին։ Այս պահին Հայաստանում ամենաուժեղ զենքերից մեկը գրականությունն է: Արվետսն ու գրականությունը ստեղծվել են կյանքի պահանջից.

 

«Այսինքն՝ մարդն իր մահվան դիմաց վախը հաղթահարել է արվեստով ու գրականությամբ: Այսօր Հայաստանը մահվան դիմաց է, և այդ մահվան դիմաց հարկավոր է ուժ, քաղաքականությունը դասական իմաստով Հայստանում չի գործում, որովհետև ավելի ուժեղների ձեռքին խաղալիք է դարձել,: Եվ այս իրավիճակում, երբ Հայասատնն անուժ է, կորցրել է քաղաքական ու այլ պաշտպանիչ միջոցները, այդ ուժն իմ մեջ է, դա գրականության ուժն է: Ես հուսահատ, տխուր ու անզոր մարդ եմ եղել, բայց ինձ հենց գրականությունն է օգնել ու փոխել: Այսօր Հայաստանի այս վիճակում պարզապես ստեղծել գրականություն, մրցանակի ու այլ բաների համար, անհեթեթություն է, այսօր գրականությունը պետք է ստեղծի ուժ, որը լիովին հնարավոր է»:

  

«Ինքնագիր» գրական հանդեսի հեղինակներից, բանաստեղծ Լուսինե Եղյանը որոշակի վտանգ է տեսնում այն ձևակերպման մեջ, երբ հայտրարարում են, որ գրականությունը կարող է ինչ-որ բան փոխել մեր իրականությունում. «Մենք ասում ենք, այո՛, պետք է փոխի, անմիջապես հաջորդ հացը լինում է, թե ո՞նց ու ի՞նչ պետք է անել: Ես խուսափում եմ պատասխանել այդ հարցին, որովհետև, եթե պատասխանեմ «այո», պետք է դրանք ինչ-որ ձևով ռեալիզացնել ու հավատալ դրան, որն ամենադժվարն է մեր օրերում: Ինչ-որ ռիսկային բան կա այս ամենի մեջ»։

Հանդիպմանը ներկա էր նաև արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը։ Ըստ նրա, մինչև վերջին 7 տարիները այդ պատասխանատվությունը միայն իր սեփական «ես»-ի հանդեպ էր զգում. «Իմ մեղքերի, խղճի հանդեպ էի զգում պատասխանատվություն, բայց հետո եկավ ժամանակ, որ ինչ-որ տեղ իմ վերջին վեպը նկատի ունեմ, կարող է գրականությունն իր մեջ տուժեց, բայց դիմեցի պատասխանատվության քայլին: Բայց մի բան պարզ է, արագ գրես, բան կփչանա, արագ չգրես, ժամանակն անցնում է, տեղ չի հասնում, այսպիսի խնդիրներ կան»:  

 

Իսկ ինչու են գրողները խուսափում գրել գործեր պատերազմի, երկրի ներկայիս իրավիճակի մասին։ Նման քննադատություններ, մեղադրանքներ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը հաճախ է հանդիպում. «Ինքս հակված էի միանալ այդ մեղադրանքին, բայց չարեցի: Կարծում եմ, որ գրողներն էլ են միս ու արյունից, ու եթե ընկալու են՝ ինչ է կատարվում, դա չի կարող չազդել իրենց ստեղծագործությունների վրա: Իրենք էլ պետք է ժամանակ ունենան նախ մարսել, և այնպես չէ, որ այս պատմությունն ավարտվել է, մենք ապրում ենք after shok-երի մեջ, և հենց փորձում ես մի քիչ մարսել պարտությունը, նոր պատերազմ է սկսվում, մի ողբերգությունն ուզում ես մարսել, մյուսն է լինում, և այս տեկտոնականության մեջ դժվար է ակնկալել, որ մարդը կարող է այնքան հավաք միտք ունենալ, որ գրական ստեղծագործություն ստեղծի: Այս իամստով ես ամենևին չեմ մեղադրում, գրողը նախ պետք է իրեն տեսնի այդ ժամանակներում, փորձի հասկանալ իր ներսը, հետո հանձնի թղթին: Հետևաբար, ակնկալել, որ դեռ չընդատվող արնահոսության մեջ գրողը կարող է հավաք միտք ունենալ, անհնար է, բայց մյուս կողմից, ասել, որ մեր իրականությունը կարելի է շրջանցել ընդհանրապես, սխալ է, որովհետև մեզ անհրաժեշտ են կողմնորոշիչներ, փորձագիտական միտք»։

«Ինքնագիր» գրական հանդեսի  խմբագիր Վիոլետ Գրիգորյանը համաձայն չէ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ գրականությունը թերապիա է. «Ես մի պրակտիկա տանել չեմ կարողանում՝ գրականությամբ թերապիա անել, դա նշանակում է գրականությունը դարձնել գործիք, այսինքն՝ գրես, որ մտքիցդ դուրս գա քո տրամվման, և այլն, յաա՛, ինչի գրականությունն այդքան պուճուր բա՞ն է, ուրիշ ձև չկա՞ մի հատ մարդուն հանգստացնելու կամ թող իր բժշկի համար գրի: Մոռացե՛ք, որ գրականությամբ պետք է բուժել. գրականությունը զենք է, ոչ թե դարդերի դարման»:

 

Գրող, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն իր համար վաղուց է ձևակերպել՝ ինչ է գրականությունը. «Գրականությունն ուժեղ է այն ժամանակ, երբ արվետ է: Կարող է ստացվել այնպես, նաև թելադրված այսօրվա իրավիճակով կամ մտահոգություններով, որ մենք մեր արածով այդ ուղղությամբ, գրականությունը մեռցնենք, ու մենք ոչ մի բան չփրկենք՞»:

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի խոսքով, նաև գրողի պատասխանատվության հարցն է. գրողը տանը նստած ու մամուլը կարդալով է գիրք գրում. «Այսինքն՝ գրականությունը դաշտային աշխատանք չի կատարում, չի գնում մտնում այդ տարածքներում, որտեղ տեղի է ունենում աղետը։ Երևանի միջոցով է փորձում արտահայտել իր հույզերը և չի կարողանում ստեղծագործել, բայց ստեղծագործելու համար պետք է գրողները գնան, ապրեն այդ շրջաններում, որտեղ տեղի է ունենում աղետը, ու ինքնըստինքյան սնվելու են այդ իրավիճակից, որպեսզի հետագայում կանխեն նմանատիպ աղետները»։

 

Գիրքը բառ չէ, պայքարում բառերով հաջողությունների չեն հասնում. բառերը ոչինչ չեն փոխում. քննարկմանը Վիոլետ Գրիգորյանը խոսում էր դադաիզմից և որպես օրինակ բերեց «Բլա-բլա-բլա» կրկնվող բառերով բանաստեղծությունը, որն արտասանվում է ի պատասխան քաղաքական պոպուլիզմի։ Ու հենց այդ ժամանակ «Արտ Բրիջի» դիմացով անցնում էին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները։ Նրանց բարձրախոսին ի պատասխան, Վիոլետ Գրիգորյանը բարձրաձայնեց «Բլա-բլա-բլա», ինչը դուր չեկավ քայլերթ անցկացնողներին։ Նրանք մոտեցան Վիոլետ Գրիգորյանին՝ հասկանալու կոնտեքստը։ Վիոլետը բացատրեց, որ կոնտեքստը գրական էր, ոչ թե քաղաքական։ Զրույցն ավարտվեց համաձայնությամբ՝ յուրաքանչյուրը երկրի համար պայքարում է իր ճակատում։

Կարդացեք նաև

 

Տարածել