BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու Վիոլետ Գրիգորյանը մտափոխվեց ու ինչպես կրկին

Ինչու Վիոլետ Գրիգորյանը մտափոխվեց ու ինչպես կրկին հրատարակվեց նորանկախ Հայաստանի ամենահայտնի գրական հանդեսը

newmag-y-n

Երկար դադարից հետո 2023-ի փետրվարին հրատարակվեց «Ինքնագիր» գրական հանդեսը: 10-րդ համարը լույս տեսավ Newmag-ի հետ գործակցության և «Վերածնունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գլխավոր խմբագիր Վիոլետ Գրիգորյանը հենց խմբագրականում անդրադարձել է՝ ինչու վերսկսեց հրա

Պատերազմից հետո, Վահանից հետո ես որոշել էի՝ վերջ։ Ամեն ինչին։ Հայաստանի ու Արցախի մասին, պատերազմի ու պարտության մասին խոսում էի Վահանի հետ։ Վահանի հետ էի խոսում նաև գրականության մասին։ Վերջին տարիներին Վահանն էր «Ինքնագիրը» խմբագրում, բայց միշտ պնդում էր, որ խմբագրականը ես գրեմ։ Գրում էի, հետո սկսում էր դա խմբագրել։ Ու բանավիճում  էինք. ինքը համոզում էր, որ մի քիչ ավելի պարզ գրեմ, հասկանալի գրեմ, խմբագրական է վերջապես։ Ես քյալլա էի տալիս։ Հաճախ համոզում էր որոշ բաներ փոխել. կռվելով քիչիկ-քիչիկ զիջում էի, հետո տեսնում էի, որ ճիշտ էր ասում։  

Պատերազմից հետո ինքը դեռ գրականության հետ էր, ես որոշել էի՝ վերջ։ Շատ ծանր էր տանում, որ նոր իշխանության պահապանները քար գցեցին «Ինքնագրի» վրա՝ քննադատության ձայնը լռեցնել փորձելով։ 

Թեպետ գիտեի, որ Օսվենցիմից ու Աուշվիցից հետո էլ մարդիկ ապրում են ու գրում։ Բայց ինձ ինչ՝ ուրիշները, մարդիկ։ Ուրիշները գուցե ողջ են, ես որոշել էի, որ, ասենք, մեռած եմ։

Newmag-ը «Ինքնագիրը» հրատարակելու աջակցություն առաջարկեց, իսկ Գրիգոր Պըլտյանն ուղարկեց իր բանաստեղծությունը՝ «Մանտրա ԽԸ». ինձ կաթվածահարած աղետը մեջն էր։  Ու հիշեցի, թե ինչպես է Գրիգորը տարիներով թել առ թելիկ հավաքել-ստեղծել մի ողջ կորուսյալ աշխարհ՝ Ցեղասպանությունից մազապուրծների պատմությունները՝ մահվան դատավճիռ ստացած լեզվով՝ արեւմտահայերեն։

                                                            

Եվ ահա հավաքվեց համարը. կարծես տապան էի հավաքում ամեն տեսակից փրկելու համար. իրենց չէ, իրենցով բոլորիս։ Մտածեցի՝ որպեսզի սկսենք, նախ պիտի մեզ կաթվածահարածը դնենք առաջներս ու նայենք աչքերին։ Նայենք ուրիշների աչքերին՝ ինչ ու ինչպես են նրանք տեսնում։

Պատերազմ։ Շեշտեմ. պատերազմի մասին «Ինքնագրի» այս համարը ստեղծելու նպատակը զուտ թերապեւտիկ՝ գրելով տրավմաները հաղթահարելու պրակտիկան կամ պատմական վկայության պատասխանատվությունը չէ։ Եթե նման դերակատարում էլ ունենա համարը, լավ, բայց ես իսկապես հավատում եմ, որ գրականությունն է ստեղծում աշխարհ, ժողովուրդ։

Աղջիկներ։ Ու տղաներ: Եվ այսպես, հանդեսում պատերազմը երևում է ուղղակի և անուղղակի։

Կարդացեք նաև

Տարածել