BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Եվրոպան մեծացնում է կախումը ռուսական

[InterPress] Եվրոպան մեծացնում է կախումը ռուսական գազից

Հռոմը եւ Մոսկվան պատմականորեն սերտ առեւտրային կապեր են ունեցել էներգետիկ ոլորտում, ի դեմս Eni նավթի եւ գազի իտալական ընկերությանը եւ ոլորտի խոշորագույն միջազգային ձեռնարկություններից մեկի, որը առաջին արեւմտյան բիզնեսն էր, որ դառձավ Կրեմլի առեւտրային գործընկերը: Իտալիան, գնելով 18 միլիարդ խորանարդ մետր գազ, դարձել է Եվրոպայում Ռուսաստանի երկրորդ ամենամեծ շուկան։ Թուրքիան, որը գնում է 17,9 միլիարդ խորանարդ մետր, զիջել է դիրքերը՝ դառնալով երրորդը։ Bloomberg- ի տվյալներով` Գերմանիան շարունակում է մնալ առաջին տեղում՝ ներկրելով 42,7 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ:



Կարդացեք նաև.



Ռուսական գազը Իտալիայի համար թանկարժեք ռեսուրս է, քանի որ ապահովում է իր ներքին պահանջարկի ավելի քան մեկ երրորդը: Ռուսաստանում ծագած բնական գազը հիմնականում հասնում է Իտալիա Trans Austria Gas (TAG) խողովակով, որի 380 կիլոմետրը 89% -ով պատկանում է Eni- ին: Այս պահի դրությամբ ազգային պահանջարկի 40 տոկոսը բավարարում է «Գազպրոմը», ռուսական բիզնեսը, որը նույնպես աշխարհի խոշորագույն նավթային եւ գազային ընկերությունների շարքում է, որտեղ պետական ​մասնաբաժինը 50 տոկոս է: Իտալիայի էներգետիկ մնացած պահանջարկը հիմնականում ապահովում են Ալժիրը՝ 25%, Լիբիան `6%: Բացի այդ երկիրը ներմուծում է Կատարից հեղուկ գազ, որի մեծ մասը հետագայում վերամշակվում է ռեգազիֆիկացման կայաններում:
Իտալիան եւ Գերմանիան Եվրամիությունում ռուսական գազի խոշորագույն ներկրողներն են, եւ երկու երկրները միասին ներկայացնում են Կրեմլի կողմից Եվրամիության գազի ներմուծման գրեթե կեսը: Գերմանիան Ռուսաստանից գազը ներմուծում է ուղակիորեն` «Հյուսիսային հոսք» գազամուղի շնորհիվ, որն անցնում է Բալթիկ ծովով և ռուսաստանյան գազը հասցնում Գերմանիա եւ Կենտրոնական Եվրոպա: «Հյուսիսային հոսքը» աշխարհի ամենաերկար ծովային գազամուղն է եւ չափազանց կարեւոր է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բեռլինի համար, քանի որ շրջանցում է Բալթյան հանրապետությունների, Բելառուսի, Լեհաստանի տարածքը՝ այսպիսով նվազեցնելով ծախսերը եւ խուսափելով որեւէ քաղաքական միջամտությունից:

interpress





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել