Arita Porcelain Lab. ճապոնացիները վերարտադրել են մեկդարյա հնության սրվակը
Ճապոնական ճենապակու Arita Porcelain Lab մանուֆակտուրան Guerlain օծանելիքի համար ստեղծել է 1912 թվականի պատմական սրվակներից մեկը: Arita Porcelain Lab-ը հիմնադրվել է 1616 թվականին: Մեկդարյա պատմություն ունեցող սրվակը ստեղծվել է Տյերի Վասեր ու Դելֆին Ջելկ պարֆյումերների ստեղծած Fall Flower օծանելիքի համար:
[caption id="" align="aligncenter" width="620"]
Նկարը՝ Guerlain-ի[/caption]
Սրվակը ձեռքի աշխատանք է` սպիտակ ճենապակուց ու ձեռքով արված ծաղկային նկարազարդումներով: Սրվակի կափարիչը կիսաբաց վարդի տեսք ունի: Օծանելիքի պարֆյումերային կոմպոզիցիան բաղկացած է վարդի նոտաներից, իլանգ-իլանգից, հասմիկից, ֆլորդորանժից ու սպիտակ մուշկից:
[caption id="" align="aligncenter" width="620"]
Նկարը՝ Guerlain-ի[/caption]
Կարդացեք նաև.
- Կյուրեղատառը` թրենդ. ռուսական կարգախոսներն ու նշանաբանները հագուստի վրա
- Ինչպե՞ս նորաձև պեդիկյուր անել. աշուն-ձմեռ սեզոնի միտումները
- Աշնան 5 մոդայիկ պայուսակները, որոնք պոդիումից հասան փողոց և դարձան ծայրահեղական
Arita Porcelain Lab սրվակներում թողարկված Guerlain Fall Flower բույրն արտադրվել է սահամանփակ քանակով, ընդամենը` 1475 օրինակ: Arita Porcelain Lab (նախկին անունը` Yazaemon Kiln) ընկերությունը ձեռքով արտադրված ավանդական ճենապակի է արտադրում:
[caption id="" align="aligncenter" width="620"]
Նկարը՝ Guerlain-ի[/caption][caption id="" align="aligncenter" width="620"]
Նկարը՝ Guerlain-ի[/caption]Մանուֆակտուրան հիմնել են Յազաեմոն ընտանիքը Ճապոնիայում 1616 թվականին: Ընկերությունն արտադրում է սպասք ու ինտերիերի իրեր, որոնք զարդարված են ձեռագիր գունավոր ու ոսկուց նկարազարդումներով: Ճապոնական ընկերությունը Guerlain օծանելիքի տան համար առաջին անգամ սրվակ արտադրել էր 2016 թվականին: Այն ժամանակ սրվակը ստեղծվել էր Mitsouko օծանելիքի համար:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան