BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս խուսափել վարկային գերությունից․ ահա 5 խորհ

Ինչպե՞ս խուսափել վարկային գերությունից․ ահա 5 խորհուրդ հարմարավետ հիփոթեքի համար

Հիփոթեքը հնարավորություն է ստանալու այն, ինչի մասին շատերս երազել ենք։ Գոյություն ունեն խելացի հիփոթեքի մի քանի կանոններ, որոնց շնորհիվ վարկավորումը հնարավորությունից չի վերածվի գերության.


  • Ամենամսյա վճարում 

  • Համապատասխան ժամկետ

  • Տոկոսադրույք

  • Վարկի վաղաժամկետ մարում

  • Ֆինանսական ապահովության պայուսակ


Ամենամսյա վճար


Շատ հաճախ բանկերը հիփոթեք են տրամադրում այն դեպքում, երբ հիփոթեքի մարման ծախսերը չեն գերազանցում վարկառուի հաստատված միջին եկամտի 40% -ը: Ավելի լավ է հաշվարկել ամսական վճարումներն այնպես, որ դրանց վրա ծախսվի զուտ եկամտի 30% -ից ոչ ավելին:  Զուտ եկամուտը ամսական ընդհանուր եկամուտն է, չհաշված պարտադիր վճարումները, այդ  թվում՝ այլ վարկերի, հարկերի վճարումներ, վճարումներ մանկապարտեզի կամ դպրոցի համար, այսինքն, պարտադիր ծախսեր, որոնք պետք է կատարել ամեն ամիս: Զուտ եկամտի 30%-ը կլինի իդեալական: Դժվար կլինի ավելին վճարել , քանի որ  կպահանջվի կարիքների և ցանկությունների սահմանափակում, ինչը խելամիտ չէ: Բանկերի մեծ մասը հնարավորություն են ընձեռում ստանալ հիփոթեք  20-25 տարի առավելագույն ժամկետով: Կան, իհարկե, բանկեր, որոնք տրամադրում են հիփոթեք, նույնիսկ մինչև 35 տարի ժամկետով: Ավելի քան 10 տարի ժամկետով հիփոթեքը  կարող է վերածվել վարկային ստրկության, ինչից վախենում են բոլորը: Նախևառաջ, որքան երկար է ժամանակահատվածը, այնքան բարձր է գերավճարը, երկրորդ՝ 10-15 տարի հետո, հնարավոր է, որ բնակարանը այլևս դուր չգա գնորդին և վերջինս մտածի, որ սխալ ընտրություն է կատարել:
Ամենահարմար ժամանակահատվածը մոտ 7 տարին է: Այդ ժամանակահատվածում բնակարանային վարկի գերավճարը կկազմի 42% տարեկան 11%-ի դեպքում: Առավելագույն ժամկետը 10 տարին է: Այս դեպքում գերավճարը կկազմի հիմնական պարտքի գումարի 65%-ը՝ տարեկան 12% -ի դեպքում: Վարկի ձևակերպման ժամանակ պետք չէ ձգտել ստանալ ամեն ինչ և անմիջապես,  այլ խելամտորեն հաշվարկել կարողությունները:
Առավել արդյունավետ է գնել բնակարան ոչ շատ հեղինակավոր տարածքում,  ավելի քիչ սենյակներով, և հեշտությամբ վճարել պահաջված գումարը:  Այնուհետև կարելի է փոխել  այն ավելի հարմարավետ կենսապայմաններով բնակարանի հետ:
Երկարաժամկետ վարկով, հսկայական գերավճարով թանկ բնակարան ձեռք բերելը, երկու կամ երեք փոքր բնակարանի արժեքը կարող է ունենալ: Ուստի, այս դեպքում, լավագույն տարբերակը փոքրից մեծը գնալն է: Այս կերպ նպատակահարմար կլինի թե ՛ հոգեբանական տեսանկյունից, թե բյուջեի: Ներկայիս դրությամբ գործում են ծրագրային հիփոթեքի տարբերակներ (Բնակարան երտասարդներին տարեկան 6.5-9%  և Ազգային հիփոթեքային Ընկերություն 12.5-14%), որոնց ստացման պայմանները ավելի խիստ են : Բանկերի առաջարկած  հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է 12%: Նվազագույն դրույքաչափը տարեկան 9,5 % է: Համապատասխան տոկոսադրույքն այն է, երբ գերավճարը չի անցնում հոգեբանական սահմանը՝ դա բնակարանային վարկի գումարի մոտ 100 %-ն է: Եթե ​​վարկը վերցվում է  10 տարի ժամկետով, ապա դրույքաչափը կլինի 12%-ից ոչ ավել, սակայն , երբ խոսքը վերաբերում է կարճ ժամկետին, ապա մենք կարող ենք  վերցնել վարկ  ավելի բարձր տոկոսադրույքով:


Կարդացեք նաև․



Վարկի վաղաժամկետ մարում


Անհրաժեշտ է առավելագույնս ճիշտ օգտագործել հիփոթեքի վաղաժամկետ մարման իրավունքը: Ներկայումս հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումը  հաճախ է կիրառվում: Քանի որ, վաղաժամկետ մարման դեպքում  դեռ վերջնականապես չեն հանվել տույժ տուգանքները  և  վարկատու կազմակերպությունները հնարավորություն ունեն անհատական մոտենալ այդ գործընթացին, խորհուրդ է տրվում ուշադիր կարդալ և ծանոթալ պայմանագրի տվյալ կետին անիմաստ ֆինանսական կորուստներից խուսափելու համար,  որովհետև հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ հիփոթեքային պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով, սակայն ամբողջ գումարը վճարվում է 7 տարում:

Ինչո՞վ է շահավետ վաղաժամկետ մարումը


Փաստն այն է, որ նման վճարումները նվազեցնում են հիմնական պարտքի գումարը, համապատասխանաբար տոկոսները և գերավճարը կրճատվում են: Կարևորը  է չանցնել վճարումների չափն ու  դրանց վրա ծախսել բոլոր ֆինանսները: Հիփոթեքը պետք է լինի հեշտ, այլ ոչ թե ծանր բեռ: Հետևաբար, եթե այդպիսի հնարավորություն չկա, ավելի լավ է վարկը վճարել պայմանագրով նախատեսված ժամանակացույցով: Վարկի վաղաժամկետ վճարումներն առավել արդյունավետ են առաջին կիսամյակում, կախված համապատասխան  վարկատու կազմակերպության  պայմանագրի կետից՝ տույժերի և տուգանքների չափից : Այդ դեպքում զգալիորեն կրճատվում է վարկի նկատմամբ գերավճարների չափը: Երկրորդ կեսին, չարժե շտապել  վաղաժամ վճարել, քանի որ որքան մոտ է ժամանակահատվածը վարկի մարման ավարտին, այնքան ավելի քիչ է գերավճարի խնայողությունը: Հիփոթեքային ժամկետի ավարտին մոտ ժամանակահատվածում այս խնայողությունը լիովին աննշան է: Հիփոթեքային վարկի վերջին տարիներին վաղաժամկետ վճարումներն անիմաստ են բոլոր առումներով, հտևաբար պետք չէ ծախսել գումարները դրա վրա: Նախ, շատ քիչ  կարելի է խնայել,  երկրորդ՝ վճարումների զգալի մասը ծախսվելու է գնաճի վրա: Այստեղ արդեն վճարվում է պարտքի հիմնական գումարը, գրեթե բոլոր տոկոսները վճարվում են վարկի ժամկետի առաջին կիսամյակում:

Ֆինանսական ապահովագրության պայուսակ


Ֆինանսական ապահովագրության պայուսակը բաղկացած է 3-6 ամսական եկամուտներին համարժեք գումարից: Այն ապահովում է վճարումների կանոնավորությունը, և աշխատանքի կորստի դեպքում `վարկի նկատմամբ խախտումների բացակայությունը: Սա պահուստ է տարբեր անկանխատեսելի հանգամանքների համար:

Ինչպե՞ս կարելի է համատեղել վաղաժամկետ վճարումները և «անվտանգության պայուսակի կուտակումը:


Անհրաժեշտ է պահված  գումարը բաժանել  երկու մասի` մի մասը վաղաժամկետ մարման համար, մյուսը՝ ավանդի կուտակման համար: Հիփոթեքային վարկի նկատմամբ  ճիշտ մոտեցումը հնարավորություն կտա առանց մեծ ջանք գործադրելու ձեռք բերել սեփական բնակարան ստանալու գերազանց հնարավորություն:

Տարածել