Ինչպես Անի Քոչարը սկսեց կյանքը երկրորդ փորձից. տեսանյութ, որը կբացահայտի գրքի բովանդակությունը (տեսանյութ)
2024-ի փետրվարին Անի Քոչարը ներկայացրեց իր երկրորդ գիրքը։ Այս հուշագրությունը հիվանդ մարդու, հիվանդությունը հաղթահարելու մասին չէ։ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը կոտրված սրտերի, հույսը կորցրած մարդկանց համար է։ Գրելու ընթացքում հեղինակը նաև նկարահանել է այ
«Հանձնվել չկա» գիրքն ուղիղ մեկ տարի առաջ ներկայացնելիս Անի Քոչարը հայտարարեց, որ երկրորդ գիրքն է գրելու։ Երբ տեսախցիկներն անջատվեցին, հայտնեց, որ ուզում է գիրքը գրել, երբ կլսի կրկին մայրանալու՝ բաղձալի լուրը։ բժիշկները զգուշացրել էին. դժվար թե նորից հղիանա։ Բայց այս հանդիպումից ընդամենը օրեր անց Անին իմացավ, որ արդեն սպասում է երկրորդ բալիկին։
Այս ընտանեկան վիդեոյում Անին ցույց է տալիս նոր կյանքն ազդարարող երկու գիծը։ Հուզիչ տեսանյութն Անին այդպես էլ ոչ մեկին ցույց չի տալիս, միայն նոր գրքի հրատարակումից հետո փոխանցում է Newmag-ի խմբագրությանը։
«Հանձնվել չկա» գրքի ծանր ապրումները, քաղցկեղը հաղթահարելու դժվար ճանապարհը ներկայացնող պատմություններն օգնել են շատերին։ Անի Քոչարը հղիության ընթացքում էլ հանդիպում էր իր ընթերցողների հետ ու անդադրում կրկնում՝ ինքը ոչ միայն ցույց է տալիս, ինչպես չհանձնվել, այլև հուշում է, թե ինչպես է հնարավոր ապրել նորից ու կրկին: Եվ այժմ՝ երկրորդ փորձառությունը. Նոր կյանք, նոր սեր, նոր ընտանիք ու մայրացում երկրորդ անգամ։
«Կյանքը՝ երկրորդ փորձից» գիրքը երկրորդ շանսի մասին է։ Ու չհանձնվելու կոչն Անին այս անգամ էլ է հնչեցնում ու նորից իր օրինակով ապացուցում, որ դատավճիռ թվացող դիագնոզը նույնիսկ երկրորդ անգամ կարող է հերքվել։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)