Տաք թեյն առաջացնո՞ւմ է քաղցկեղ
Որտեղի՞ց այս ենթադրությունը
Վերջերս International Journal of Cancer գիտական ամսագրում հրապարակված մի ուսումնասիրության համաձայն, տաք թեյը կերակրափողի քաղցկեղ է առաջացնում: Դրանից հետո լրատվամիջոցները սկսեցին գրել այն մասին, որ տաք խմիչքները քաղցկեղ են առաջացնում և մահացու են:
Ի՞նչ են պարզել ուսումնասիրության արդյունքում
Գիտնականները 10 տարվա ընթացքում Իրանի հյուսիսարևելյան հատվածում ուսումնասիրել են 50 045 մարդու: Այդ ընթացքում 328 մարդու մոտ հայտնաբերվել է կերակրափողի քաղցկեղ: 90%-ը այն մարդիկ են, ովքեր օրական 2-3 բաժակ 60 ° C տաքությամբ թեյ են խմել:
Թեյը քաղցկե՞ղ է առաջացնում
Գուցե, բայց կան որոշ նրբություններ: Պետք է նշել, որ 2016 թ-ից ի վեր քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը հավանական է համարում, որ թեժ խմիչքները քաղցկեղ են առաջացնում: Ենթադրվում է, որ թեյը ներսից վնասում է կերակրափողի բջիջները, որն էլ ի վերջո ուռուցքաբանական հիվանդություն է առաջացնում:
Կարդացեք նաև.
23 միլիոն չծնված աղջիկ. գիտնականները հաշվել են սելեկտիվ աբորտների զոհերի թիվը
Գերարագ մարզում, որը կարելի է անել ատամները լվանալիս
Խոհանոցային կանոններ, որոնք պարտադիր են
Նոր հետազոտությունն ավելի հուսալի է, քան նախկինում կատարվածները: Այն լայնամասշտաբ է, ֆինանսավորում են հեղինակավոր կազմակերպությունները, իրականացնում են տարբեր երկրների գիտնականները: Ուսումնասիրության արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ տաք խմիչքներն իսկապես կերակրափողի քաղցկեղ են առաջացնում:
Սակայն գիտնականները չեն կարող բացառել քաղցկեղի առաջացման բոլոր մյուս գործոնների ազդեցությունը, ուստի չի կարելի եզրակացնել, որ պատճառը միայն տաք թեյն է:
Ի վերջո, կարելի՞ է տաք թեյ խմել, թե՞ ոչ
Բժիշկները խիստ ցուցումներ չունեն: Բայց խելամիտ է սպասել, որ թեյը մի քիչ սառչի: Եթե ժամանակ չունեք, կարող եք այն զովացնել սառը ջրով կամ կաթով: Բացի այդ, կարևոր է նաև գիտակցել, որ եթե ցանկանում եք նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, պետք է նաև հրաժարվել ծխելուց, շատ չօգտագործել ալկոհոլ և բուժել հաճախակի կրկնվող ստամոքսի այրոցը:
meduza.io
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)