[Կանն 71] «Նողկալի է»․ հանդիսատեսը չի կարողացել մինչև վերջ դիտել Լարս Ֆոն Տրիերի ֆիլմը
Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում հանդիսատեսը մինչև վերջ չի դիտել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի պրեմիերան : Դիտողները «նողկալի», «տանջալի» և «թշվառ» են անվանել ֆիլմը և ասել, որ այն «պետք չէր նկարահանել»:
«Հենց նոր լքեցի Լարս Ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերան, քանի որ նայել, թե ինչպես են կրակում և սպանում երեխաներին, ո՛չ արվեստ է, ո՛չ էլ զվարճություն»,- գրել է Չառլի Անջելան:
Variety-ի թղթակից Ռամին Սետուդեխը Twitter-ում գրել է, որ «Տուն, որը կառուցել է Ջեքը» տարվա ամենավատ ֆիլմն է և ֆիլմ դիտելու ոլորտում իր կյանքի ամենատհաճ պահերից մեկը:
«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը պատմում է սերիական մարդասպան Ջեքի մասին, որն իր յուրաքանչյուր հանցագործություն արվեստի գործի է վերածում: Գլխավոր դերում ամերիկացի դերասան Մեթ Դիլոնն է:
Կարդացեք նաև.
- 8 ֆիլմ և սերիալ նրանց համար, ովքեր ուզում են անգլերեն սովորել
- 7 լավագույն ֆիլմերը բանկերի կողոպուտի մասին
- #AmericanMirror. օսկարակիր դերասան Սյուզան Սարանդոնը նկարահանվել է հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի մասին պատմող ֆիլմում
«Տունը, որը կառուցել է Ջեկը» ֆիլմը պատմում է 70-ական թվականներին Ամերիկայում անհավանականորեն խելացի սերիական մարդասպանի պատմությունը: Սյուժեն կառուցվում է հինգ միջադեպերի շուրջը, որոնք ընդգրկում են նրա կյանքի 12 տարիները: Հանդիսականը պատմությունը վերապրում է Ջեկի տեսակետով, որի համար յուրաքանչյուր սպանությունն արվեստի նրբագեղ ստեղծագործություն է:
Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։
2011-ին Տրիերը հայտարարվել էր Կաննի վառատոնի «Պերսոնա նոն գրատա»: Նրա «Մելամաղձություն» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը մասնակցում էր ստուգատեսի հիմնական ծրագրին, Տրիերն անսպասելիորեն հայտարարել էր, որ համակրում է Ադոլֆ Հիտլերին: Դա ժյուրիին չէր խանգարել կնոջ լավագույն դերի համար պարգեւը հանձնելու ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դանսթին, սակայն բավականին փչացրել է կազմակերպիչների հարաբերությունները Տրիերի հետ: Յոթ տարի անց Կաննը կրկին պատրաստ է ընդունել սկանդալային ռեժիսորին:
Ստորև ներկայացնում ենք ֆիլմի վերաբերյալ արված մեկնաբանությունները.
Walked out on LarsvonTrier . Vile movie. Should not have been made. Actors culpable
— Showbiz 411 (@showbiz411) May 14, 2018
Just left Lars Von Trier's The House that Jack Built.
Gross. Pretentious. Vomitive. Torturous. Pathetic. #Cannes2018
— The Oscar Predictor (@OscarPredictor) May 14, 2018
Not surprised. Lars has gone too far this time. Guess he will be banned again lol.
Btw, if this is true, this is heavily hypocritical of Uma Thurman. https://t.co/eaq6rVm5ku
— MATTURATION I/II/III (@CMBYNmafia) May 14, 2018
People are walking out of the new Lars Von Trier movie. Like they didn't know exactly what they were getting into.
— Rex Trillerson (@fuelbot) May 14, 2018
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։