BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մարկ Մենսոն. ինչպե՞ս համբերատար լինել անհամբեր աշխ

Մարկ Մենսոն. ինչպե՞ս համբերատար լինել անհամբեր աշխարհում


Մարդիկ ութ տարբեր բան են անում, ութն էլ շատ վատ: Ինչո՞ւ: Որովհետև պնդում են, որ դա չի կարող սպասել: Ոչինչ չի կարող սպասել: Մեզ արդյունքներ են պետք, հենց հիմա:




Իսկ իրականում համբերատարությունն արժանիք է, որն այսօր քիչ է աշխարհում: Առօրյայում մի փոքր ավելի համբերատար լինելը կարող է հրաշքներ գործել: Ազդել մեր ներաշխարհի, կյանքի հանդեպ վերաբերմունքի ու նույնիսկ տնտեսական զարգացման վրա:




 Սպասել VS Համբերատար սպասել 




Համբերատարությունը պարզապես սպասելու ունակությունը չէ: Դա մեր վերաբերմունքն է “սպասել” երևույթի հանդեպ: Օրինակ, ես կարող եմ մի քանի ժամ սպասել իմ պիցցայի պատվերին, բայց դա կարող եմ անել երկու ձևով`





  1. Համբերատար - հանգիստ իմ գործն անել կամ գիրք կարդալ, մինչև պիցցան կբերեն:

  2. Անհամբեր - Սենյակումս աջուձախ գնալ, հազար անգամ զանգել ռեստորան և հարցնել, թե ինչ եղավ պատվերը:




Ակնհայտ է, որ այս տարբերակներից մեկն ավելի հարմար է թե իմ, թե առաքիչի համար: Այսօր գործարարները խոստանում են շուկա, որտեղ մենք այլևս ստիպված չենք լինի սպասել, կկարողանանք հնարավորին չափ շուտ ունենալ այն, ինչ ուզում ենք: Այս ծառայություններն են մեզ դարձնում պակաս համբերատար և ավելի նյարդային, երբ ինչ-որ բան այնպես չի լինում:




Ծանո՞թ է հնչում: Բարի գալուստ 21-րդ դար:




Համբերատարությունը հաղթում է անհամբեր աշխարհում




Մեզ համոզել են, թե համբերատարությունը ձախողակների համար է: Ու եթե մենք արագ չենք շարժվում, ուրեմն կյանքից հետ ենք մնացել: Իրականությունն այլ է: Կյանքի իրական պարգևները համբերություն են պահանջում: Երբ բոլորը շտապում են ու վերջին թրենդների հետևից են ընկած, դու հեռվից զննիր, թե ինչ է կատարվում: Ու կպարզվի, որ այդ խառնաշփոթը մարդկանց կյանքում մեծ հաշվով ոչինչ չի փոխել:




Մարկ Մենսոն. ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը





 Ինչպե՞ս դառնալ ավելի համբերատար





  • Սովորեք հանդարտվել




Մենակ մնացեք ձեր մտքերի հետ: Բացի սթրեսի նվազեցումից, դա նաև կբարձրացնի ստեղծագործականությունը, ձեզ կդարձնի ավելի պրոդուկտիվ և կօգնի կառավարել ձեր ապրումները: Օրվա սկզբում կամ քնելուց առաջ 10-15 րոպե ձեզ տրամադրեք: Առանց բջջայինի, առանց հեռուստացույցի: Միայն դուք և ձեր մտքերը:





  • Բարձրացրեք ինքնագիտակցությունը




Դուք իսկապե՞ս մտածում եք, որ ձեր օրը վատ է սկսվել այն վարորդի պատճառով, որը դանդաղ էր վարում և ուշացնում էր ձեզ: Թե՞ իրականում ատում եք ձեր աշխատանքն ու բացասական էներգիան վարորդի վրա եք թափում: Ձեր անհամբերությունը խորն արմատներ ունի: Ուսումնասիրեք դրանք:




Հոդվածի աղբյուր՝ markmanson.net




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում




 



Տարածել