FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

10 պատվիրան. ինչպե՞ս լեզու գտնել մարդկանց հետ

10 պատվիրան. ինչպե՞ս լեզու գտնել մարդկանց հետ

Մարդկանց հետ շփվելիս պետք է չափազանց նրբանկատ լինել։ Միմյանց հասկանալը երբեմն այդքան պարզ չէ, բայց փորձը ցույց է տալիս, որ պարտադիր չէ տիրապետել ինչ-որ հնարքների։ Ցանկության դեպքում հնարավոր է ընդհանուր լեզու գտնել և շփվել յուրաքանչյուր մարդու հետ, նույնիսկ եթե ձեր հայացքները միմյանց չեն համապատասխանում։
Մի ասեք այն, ինչ մտքով անցնում է, փորձեք քիչ խոսել նրա մասին, ինչ մտածում եք: Նախքան ինչ-որ բան ասելը, մտածե՛ք և հանգիստ ձայնո՛վ ասեք դա:
Խոստացե՞լ եք, ուրեմն կատարե՛ք: Որպեսզի վատ իրավիճակի մեջ չընկնեք, մի՛ խոստացեք այն, ինչը վեր է ձեր ուժերից:






Ասեք բարի խոսքեր: Եթե կա հնարավորություն կամ ցանկանում եք ինչ-որ մեկին լավ խոսքեր ասել,  գործե՛ք: Գնահատե՛ք աշխատանքը, անկախ նրանից, թե ով է արել:
Հարգեք ոչ միայն ձեզ: Փորձեք ճշտել յուրաքանչյուրից, թե նա գո՞հ է ինչ-որ բանից: Հետաքրքրվեք դրանով, քննարկեք նրա հետ, եթե նա վատ է զգում: Օգնե՛ք նրան խորհրդով, լսե՛ք նրան: Երբ մարդիկ հասկանում են, որ անտարբեր չեք նրանց նկատմամբ, նրանք սկսում են մտերմանալ ձեզ հետ։
Յուրաքանչյուրին սեփական բեռը: Ուրախացե՛ք կյանքով, եթե ինչ-որ բան այն չէ, շրջապատող մարդիկ ցանկանում են շփվել ուրախ մարդկանց հետ, բոլորը ձգտում են նրան, ով ժպտում է և ով խնդիրներ չունի: Խնդիրներ բոլորն են ունենում, պարզապես փորձե՛ք դրանք ուրիշների վզին չփաթաթել:
Վիճելիս համաձայնեք, եթե վստահ չեք, որ ճիշտ եք: Ավելի լավ է ասել, որ դուք համաձայն եք, քան վիճել և հետո ասել: Այն մարդկանց, որոնք շատ են սիրում վիճել, քչերն են սիրում:
Մի՛ ծաղրեք մարդկանց: Շատերը կարծում են, եթե ծաղրեն ինչ-որ մեկին, ապա մի աստիճանով վեր կբարձրանան, և բոլորը նրանց կհարգեն: Այդպես սխալ է մտածելը: Երբ ինչ-որ մեկին վիրավորում եք, մարդիկ վատ կարծիք են կազմում ձեր մասին: Մարդիկ չեն ցանկանա զրուցել ձեզ հետ, քանի որ կվախենան, որ իրենց էլ կծաղրեք:
Ուշադրություն մի՛ դարձրեք ձեր մասին հնչող վատ խոսակցություններին: Հիշե՛ք. ուժեղ է նա, ով կարողանում է լռել հարկ եղած պահին: Շատերը կարծում են, եթե մարդը լռում է այն պահին, երբ նրա մասին վատն են խոսում, նշանակում է՝ ճիշտ է: Իրականում լռելով դուք ապացուցում եք ձեր անտարբերությունը նրա նկատմամբ, ինչ ասել են ձեր մասին, քանի որ գիտեք, որ դա սուտ է։ Մարդիկ դա զգում են։
Մի՛ ուրախացեք նրանով, ինչ ունեք: Թող ուրիշները ձեր փոխարեն դա անեն: Դա ավելի հաճելի է:
Մի բամբասեք։ Երբեք մի հավատացեք, վստահեք կամ պաշտպանեք բամբասանքը։ Եթե նման բան եք լսում, ապա ավելի լավ է հեռու մնաք։ Բամբասողներին ոչ ոք չի սիրում։

Աղբյուրը

Տարածել