Ռետինե ռոմանտիկա. ավելի շատ Ճապոնացիներ են սկսել ապրել սեքս-տիկնիկների հետ
Երբ Մասայուկի Օզակիի և նրա կնոջ հարաբերություններում վերացավ կիրքը, տղամարդը ռոմանտիկ դատարկությունը փորձեց լցնել անսովոր քայլով․ նա ձեռք բերեց ռետինե սեքս-տիկնիկ, որը դարձավ նրա կյանքի սերը։
Մարդու հասակի մանեկենը, որին Մասայուկին անվանում է Մայու, գտնվում է այն տանը, որտեղ ապրում են Մասայուկիի կինը և չափահաս դուստրը։
[caption id="" align="aligncenter" width="705"] Մասայուկի Օզակին հյուրանոցում լոգանք է ընդունում իր ռետինե սեքս-տիկնիկի հետ[/caption]
«Կնոջս ծննդաբերությունից հետո մենք դադարեցինք սիրով զբաղվել և ես զգացի խորը միայնություն»,-պատմում է 45-ամյա ֆիզիոթերապեֆտը։
[caption id="" align="aligncenter" width="695"] Օզակին Մայուի հետ զբոսնում է Տոկիոյում[/caption]
«Երբ ցուցադրության սրահում տեսա Մայուին՝ սեր էր առաջին հայացքից»,- պատմելիս կարմրում է Օզակին, որն իր տիկնիկին ժամանդրության է տանում հաշմասալյակով, դնում է կեղծամ, հագցնում է գայթակղիչ հագուստ և զարդարում է։
[caption id="" align="aligncenter" width="698"] Օզակին պատրաստվում է քնել Մայուի հետ[/caption]
«Իմ կինը բարկացավ, երբ Մայուին առաջին անգամ տուն բերեցի։ Հիմա նա հանդուրժում է տիկնիկին, բայց դժկամությամբ: Երբ աղջիկս հասկացավ, որ Մայուն հսկայական Բարբի տիկնիկ չէ, նա վախեցավ և ասաց, որ գռեհիկություն է, բայց հիմա նա իր հագուստն է տալիս Մայուին»։
[caption id="" align="aligncenter" width="696"] Սեքս-տիկնիկի հետ ժամադրվելիս[/caption]
Ռետինե արտադրանքի հետ քայլելիս Օզակին պատմում է, որ ճապոնացի կանայք սառն են և եսասեր. «Տղամարդիկ ցանկանում են, որպեսզի ինչ-որ մեկը լսի իրենց հաչոցը, երբ աշխատանքից տուն են վերադառնում: Ինչպիսի խնդիրներ էլ ունենամ, Մայուն միշտ սպասում է ինձ։ Ես սիրում է նրա յուրաքանչյուր մասը և ցանկանում եմ նրա հետ միշտ լինել։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է վերադառնալ մարդու գիրկը։ Ես ցանկանում եմ, որ նրան ինձ հետ թաղեն և վերցնել նրան երկնքում»,-ասում է Օզակին։
Կարդացեք նաև.
Քիչ առաջ առանց պաշտպանվելու սեքսով եմ զբաղվել․ ի՞նչ անել
38 դաժան ճշմարտություն՝ իրական հարաբերությունների մասին
Հնարավո՞ր է հիվանդանալ, եթե երկար ժամանակ սեքսով չզբաղվեք. 4 փաստ ինքնազսպման մասին
Ամեն տարի Ճապոնիայում վաճառվում է 2 հազար մարդանման տիկնիկ, որոնց արժեքը հասնում է 6 հազար դոլարի։
«Տեխնոլոգիան երկար ճանապարհ է անցել՝ սկսած 1970-ականների տհաճ տիկնիկներից: Հիմա դրանք ասես իրական լինեն և թվում է, որ դիպչում ես մարդու մաշկի։ Անընդհատ ավելի շատ տղամարդիկ են գնում, որովհետև զգում են, որ կարող են շփվել տիկնիկների հետ», - պատմում է Orient Industry-ի տնօրեն Խիդեո Ցուչիան:
«Մարդիկ այնքան պահանջկոտ են, - ասում է 62-ամյա Սենժի Նակաձիման, որը խնամքով լողացնում է իր ռետինե ընկերուհի Սաորիային: Նրա հետ դահուկներով սահում է, սերֆինգով է զբաղվում։
[caption id="" align="aligncenter" width="701"] Սենժի Նակաձիման սերֆինգով է զբաղվում սեքս-տիկնիկի հետ[/caption]
«Մարդիկ միշտ ինչ-որ բան են ցանկանում ձեզանից՝ գումար կամ պարտականություն,- բողոքում է երկու երեխաների հայրը։ - Իմ սիրտը թրթռում է, երբ գալիս եմ տուն՝ Սաորիայի մոտ։ Նա երբեք ինձ չի դավաճանի, նա թեթևացնում է իմ հոգսերը»։
[caption id="" align="aligncenter" width="699"] Սենժի Նակաձիման զբոսնում է Սաորիայի հետ[/caption]
Նակաձիման Սաորիայի հետ հարաբերությունների պատճառով առանձնացել է իր ընտանիքից, բայց Տոկիոյից բիզնեսմենը հրաժարվել է թողնել տիկնիկին։ «Ես երբեք չեմ հանդիպի իրական կնոջ հետ՝ նրանք անսիրտ են», - պնդում է տղամարդը։
Այն ժամանակ, երբ Ճապոնիան պայքարում է ծննելիության կտրուկ անկման դեմ, ավելի շատ տղամարդիկ են մեջքով շրջվում դեպի սերը և ավանդական տղամարդկային արժեքներին՝ հանուն հանգիստ և առանց վիճաբանությունների կյանքի։
«Ես մտածում եմ, որ ապագայում ավելի շատ տղաներ կշփվեն տիկնիկների հետ: Նրանց հետ չես նյարդայնանում և նրանք չեն բողոքում», - ասում է Յոշիտակա Խյուդոն։