«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հերոս Իեն Գիլանը, նշում է 75-ամյակը

Օգոստոսի 19-ին Deep Purple խմբի մենակատար, լեգենդար ռոք-երաժիշտ, Իեն Գիլանը դարձավ 75 տարեկան։ Հուլիսին Newmag-ը լույս էր ընծայել լրագրող Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, որը ներկայացնում է Գիլանի օգնությունը Հայաստանին և հետո նրա համատեղ բարեգործական երաժշական նախագիծը։
Իեն Գիլանը հայտնի է իր լայն դիապազոն ունեցող ձայնով, բարձր նոտաներ, այդ թվում ֆալցետ արտաբերելու հիանալի կարողությամբ։ Հայ երկրպագուների համար անգնահատելի էր Գիլանի օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքներից մեկը։
Ծննդյան կապակցությամբ նա շնորհավորանքներ է ստացել նաեւ մեր երկրից: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհավորական նամակում նկատել է, որ ջերմությամբ է հիշում 2019 թվականի հունիսին Երեւանում կայացած հանդիպումը եւ ուրախ կլինի լեգենդին կրկին տեսնել Հայաստանում.
«Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր և ձեր ընկերների անսպառ տաղանդի ու եռանդի հերթական ապացույցն է»։
Իեն Գիլանին շնորհավորել են նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ԱՄՆ եւ Հայաստանի գրասենյակները: Գյումրիի 6-րդ երաժշտականդպրոցի վերակառուցման ծրագիրը համատեղ իրականացրել են ՀՕՖ-ը, Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը՝ Իեն Գիլանի ակտիվ մասնակցությամբ:
«Մեզ համար պատիվ էր Ձեզ հետ միասին իրագործել այդ կենսական նախագիծը, որը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքիերիտասարդներին շատ հույս և վստահություն ներշնչեց: Վստահ եղեք, որ դպրոցը լավ և հուսալի ձեռքերում է: Աշակերտներըսիրում են ձեզ», - գրված է նամակում:
Իեն Գիլանի և Հայաստանի առնչություններն է ներկայացնում նաև «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը։ Տարեդարձի կապակցությամբ, մեր գործընկեր Մեդիամաքսը պատրաստել է թեստ-խաղ, որի միջոցով հնարավոր է պարզեք, թե ինչ գիտեք աշխարհահռչակ երաժշտի մասին։

Արա Թադևոսյան
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

«Ցեղասպանագիտության շաբաթ» քառօրյակի վերջին ակորդը տրվեց «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում» քննարկումով (լուսանկարներ)

Ցեղասպանագիտության շաբաթվա 3-րդ օրը Newmag-ը ներկայացրեց Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվ» գիրքը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
