Գիրքը՝ հպումով, վճարումն՝ անհպում. Newmag-ի ու Idram-ի գործակցության մասին (տեսանյութ, լուսանկարներ)

Newmag-ն անմոռանալի դարձրեց Գիրք նվիրելու տոնը՝ շնորհիվ ձմեռային փառատոնի: Հրատարակչությունն այցելուների համար գիրք գնելու ընթացքը դարձրել էր ավելի արագ ու անկանխիկ: Idram-ի հետ գործակցության արդյունքում, գրքասերները կարող էին իրենց գնումը կատարել անհպում
Newmag Winter Fest-ին գնորդների վճարումներն ավելի արագ իրականցնելու համար Idram-ը ստեղծել էր QR կոդ, որտեղ ընդամենը մուտքագրելով գումարի չափը՝ հաճախորդներն ստանում էին գործարք կատարելու և իրենց գիրքն արագ վերցնելու հնարավորություն. «Վճարման այս տարբերակն արագ ու հարմար է, որը կանխիկից զերծ է պահում հաճախորդներին: QR կոդն արդեն գեներացված է Idram հավելվածում: Սկզբում սեղմում ենք վճարել կոճակը, ապա մուտքագրում գումարի չափն ու նույնականացումից հետո վճարումը կատարվում է»:
Այս տարբերակը գործնականում ավելի կիրառելի է: Այն հնարավորություն է ստեղծում ավելի հեշտ, արագ ու անկանխիկ կատարել գնումները: Վճարման գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ դառնում է անհպում. «2016-ից Idram ընկերությունը սկսեց իր հաճախորդներին առաջարկել անհպում վճարումներ կատարելու տեխնոլոգիան: Մեր հաճախորդները բոլոր այն վաճառակետերում, որտեղ առկա է Idram-ով վճարման հնարավորությունը, արդեն վաղուց QR կոդով կարողանում են իրենց գնումները արագ կատարել»:
Հատկապես համավարակի պայմաններում, երբ մարդիկ խուսափում էին կանխիկ գումարով իրենց վճարումներն իրականացնել, խիստ անհրաժեշտ դարձավ QR կոդերի գործարկումը՝ ընդգծում է Նանե Ավետյանը. «Idram-ն իր հաճախորդներին այս պահին հնարավորություն է տալիս նաև Rocket line-ի միջոցով վճարում կատարել: Օրինակ՝ եթե գիրք նվիրելու տոնին ընդառաջ ցանկանում եք գիրք գնել ու այն թանկարժեք է և այդ պահին այդքան գումար չեք կարող ծախսել, ապա Rocket line-ը հնարավորություն է տալիս վճարել այդ պահինև մարել 3-6 ամսում»:
Idram-ը գործակցում է Newmag-ի հետ, քանի որ կրթական բաղադրիչն իրենց կառույցի համար չափազանց կարևոր է: Ուստի գործակցության միջոցով փորձում են օգնել հասարակությանը դառնալ ավելի զարգացած ու կրթված. «Այս պարագայում վստահաբար կարող ենք ասել, որ գրքին հպվելն ու հենց ձեռքում կարդալն է լավը, իսկ վճարմանը՝ անհպումը: Մեր թիմը ևս փոքրիկ ավանդույթ ունի գիրք նվիրելու օրվա առթիվ: Գործընկերներով մեկս մյուսին անպայման մի հետաքրքիր ու բովանդակալից գիրք ենք նվիրում»:
Իսկ Գիրք նվիրելու տոնին Նանե Ավետյանն նախընտրեց նվիրել Newmag-ի «Օպերացիա «Զոդ»» գիրքը:
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest-ի բացման հանդիսավոր արարողությունը, պաշտոնական հյուրերն ու տոնական առաջին ակորդները (լուսանկարներ, տեսանյութ)
- Փետրվարի 19-ին տեղի կունենա Newmag Winter Fest 2022-ը. ավելի քան 10 ժամ գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ
- Newmag Winter Fest-ն ու թումանյանական տոնը՝ մեկ վայրում
- Կայացավ Newmag Winer Fest-ի պաշտոնական բացումը
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
