Ովքե՞ր են Փոլ Իգնեշիուսի հայտնի հայ ընկերները
Չդադարող տեղափոխություններից հետո, Իգնեշիուսների ընտանիքը բազմաթիվ ընկերներ ձեռք բերեց: Նրանցից շատերի անուններն այսօր ամբողջ աշխարհին են հայտնի:
Վիլյամ Սարոյան, Մայքլ Առլեն, Ռուբեն Մամուլյան, Զաբել Բոյաջյան, Արամ Սարոյան, Փիթեր Բալաքյան և այլք:
Վիլյամ Սարոյանը Իգնեշիուսների ընտանիքում հաճախ էր հավաքույթների մասնակցում: Մի անգամ Իգնեշիուսները խնջույք էին կազմակերպել Սարոյանի պատվին։ Այդ հավաքույթին ներկա էին նաև այլ հյուրեր, որոնք այնքան հարցեր տվեցին, որ Սարոյանն այլեւս չդիմացավ։ Նա Փոլ Իգնեշիուսին ասաց, որ ուզում է գլուխն ազատել այդ տխմար հարցերից: Վիլյամ Սարոյանին թաքցրեցին ներքնահարկի ննջարանում, մինչև Փոլի հայրը հայտնաբերեց նրանց ու Սարոյանին նորից հետ տարավ հյուրերի մոտ:
Մինչև ռազմածովային կարիերան, Փոլ Իգնեշիուսը փոքր դերեր է ունեցել կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի մի քանի ֆիլմում: Իր գրքում Փոլը գրում է թե ինչպես էր Մամուլյանն իրեն ստիպում նորից խաղալ նույն տեսարանը, այնքան մինչև հավաներ:
Իգնեշիուսները մտերիմ ընտանեկան կապեր են ունեցել Մայքլ Առլենի՝ անգլիացի հայտնի գրող Տիգրան Գույումճյանի ընտանիքի հետ: Մայքլ Առլենի «Կանաչ գլխարկը» գիրքը դարձավ հայտնի պիես, իսկ հետո դրա հիման վրա նաև ֆիլմ նկարահանվեց։
Կարդացեք նաև.
- Ովքե՞ր են Փոլ Իգնեշիուսի 4 զավակները
- 10 փաստ ԱՄՆ պատմության մեջ ամենաբարձր հայ պաշտոնյա Փոլ Իգնեշիուսի մասին
- Newmag-ը հրատարակել է ամերիկահայ ամենաբարձր պետական պաշտոնյայի՝ Փոլ Իգնեշիուսի հուշերը
Փոլ Իգնեշիուսը 7 տարի աշխատել է Ամերիկայի 8-րդ պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարայի հետ՝ ծառայով նրա անմիջական ղեկավարությամբ։ Փոլի կյանքում Մաքնամարան կարևոր դեր է ունեցել: Գրքում Փոլ Իգնեշիուսը առանձին գլխով պատմում է նրա հետ աշխատանքի ու ընկերական հարաբերությունների մասին:
Փոլի մոր՝ Էլիզայի սիրելի ընկերուհին նկարիչ Զաբել Բոյաջյանն էր, որը հեղինակել է բազմաթիվ դիմանկարներ եւ բնանկարներ։ Հենց նա է ստեղծել Րաֆֆու եւ զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները։
Լինելով աստղային ամերիկահայերի բարեկամներ, Իգնեշիուսներն իրենք են այսօր ամենահայտնի ամերիկահայ գերդաստանը, որի սերունդները հաջողության են հասնում գրականությունից միչև լրագրություն, հանրային գործից մինչև գործարարություն։
[embed]https://youtu.be/nUCZxoCUgBE[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում