Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ «Ինքնագրի» 10-րդ համարի շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
«Ինքնագրի» 10-րդ համարը լույս է տեսնում Newmag-ի հետ գործակցության արդյունքում: 1-ին պրակը նվիրված է Վահան Իշխանյանի հիշատակին: Նրա մահից հետո գրական հանդեսը տպագրվում է առաջին անգամ: Թեման պատերազմն է, այստեղ տեղ են գտել հայ գրողների նոր գործերը: Գրական
Այսօրվա դժվարին իրավիճակից Հայաստանին կարող է դուրս բերել միտքը՝ վստահ է գրող Մարինե Պետրոսյանը: Այդ մտքի ստեղծման ու ծննդի գլխավոր հասցեներից մեկը եղել է «Ինքնագիր» հանդեսը. «Այս օրը կմնա մեր գրական պատմության մեջ, ովքեր հիշում են՝ ինչ էր «Բնագիրը», կհասկանան: Դրանք պարզապես գրական հանդեսներ չեն, դրանք մտքի ծնունդի տեղեր էին, մենք հավաքվում էինք ու ամեն շաբաթ քննարկում: Ովքեր մեկ անգամ եղել են այդ հավաքներին, հիշում են: Հետո երբ դա դադրեց, ես դրա պահանջը ոնց եմ զգացել... ասացի ու փշքաղվեցի»:
Նորանկախ Հայաստանի կյանքում ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակումը սկսել է Newmag հրատարակչությունը: Գլխավոր գործընկերը «Վերածնունդ» հիմնադրամն է: Վիոլետ Գրիգորյանը ընդգծում է՝ այս համարն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի. «Ամեն համար ստեղծվում էր իմ ու Վահանի կռիվներով, այս անգամ ինքս ինձ հետ կռիվ տվեցի, ինքս հաղթեցի ինձ, ես մեծ հույսեր ունեմ, նույնիսկ ավելի հուզված եմ, որքան երբ ինքնագիրը սկսում էինք»:
«Ինքնագրի» 10-րդ համարում կարող եք կարդալ մինչև այժմ չհրապարակված գործեր, նոր թարգմանություններ, հարցազրույցներ:
Կարդացեք նաև
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Ինչ է սպասվում ձմռան ամենագրքոտ ու գրքառատ օրը. Newmag-ի թիմը՝ «Բարի լույս» ծրագրում (տեսանյութ, լուսանկարներ)
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում