Ինչպե՞ս Instagram-ում թաքցնել ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան
«Ե՞րբ ես վերջին անգամ եղել Instagram-ում». սա այն հարցն էր, որն օգտատերերը ցանկության դեպքում կարող էին գաղտնի պահել: Վերջին թարմացումից հետո Instagram–ում հայտնվեց նոր գործառույթ: Արդեն հնարավոր է տեսնել հետևորդների ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան, թե երբ եք վերջին անգամ օնլայն եղել:
Instagram լուսանկարների փոխանակման ծառայությունից արդեն վերածվել է սոցիալական և մարքեթինգային գործիքի: Direct-ի շնորհիվ օգտատերերից շատերն այն օգտագործում են որպես մեսինջեր: Հավելվածի հեղինակները հենց այդ պատճառով էլ ավելացրեցին նոր գործառույթ, որը վաղուց կա WhatsApp-ում և Telegram-ում:
Արհեստական ինտելեկտը սովորել է ավելի լավ գիրք կարդալ քան մարդը
Այժմ մուտք գործելով Direct, օգտատիրոջ անվան տակ երևում է վերջին ակտիվության մասին տվյալները: Սա բարկացրեց այն օգտատերերին, որոնք նախընտրում էին Instagram-ում «թաքուն» մնալ: Բայց, ի ուրախություն բողոքողների, նոր գործառույթը հնարավոր է անջատել: Ինչի համար հարկավոր է.
- Մուտք գործեք կարգավորումներ
- Անջատել «ցանցային ակտիվություն» կոճակը
Ի դեպ, անջատելու դեպքում հետևորդների օնլայն լինելու մասին տեղեկատվությունը ևս չեք տեսնի:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան