JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

#MeToo. ովքե՞ր են 2017-ի յուրօրինակ նվաստացածներն

#MeToo. ովքե՞ր են 2017-ի յուրօրինակ նվաստացածներն ու վիրավորվածները

Դդմիկ` սեքսի առաջարկ


Օգոստոսին ամերիկուհի Զոին Twitter-ում գրել էր, որ իր տնօրենից անակնկալ նվեր է ստացել` դդմիկ: Նրա խոսքով շեֆը դդմիկն իր սեղանին էր դրել ու աչքով տվել: Սկսվեցին հազարավոր մեկնաբանություններ, օգտատերերն աղջկան խորհուրդ էին տալիս դիմել կադրերի բաժին ու պահանջել 2 միլիոն դոլար` սեռական ոտնձգության համար: Տղամարդիկ անկեղծորեն զարմանում էին, թե ինչպես կարելի է անմեղ նվերի պատճառով նման աղմուկ բարձրացնել: Թվիթերն արած աղջիկն, ի վերջո, հայտնեց իր զարմանքը` իր տնօրենը կին էր:  Կանանց դեմ բռնության պաշտպաններն իրենց մեկնաբանություննները ջնջեցին, բայց պատմությունը ստացավ այլ ուղղություն: Հիմա էլ օգտատերերը վիրավորած էին, թե ինչու էին բոլորը որոշել, որ տնօրենն անպայման տղամարդ է: Քննարկումներն ավելի բուռն դարձան:



Եւս մեկ Twitter-ային սկանդալի պատճառ դարձավ  չոր սննդի տուփերից մեկի վրա պատկերված մուլտհերոսը: Վագր Տոնիի երկրպագուները թվիթի տակ թողնում էին սիրառատ մեկնաբանություններ: Օգտատերերից մեկը գրել էր. «Ես կփչեի այդ վագրին»: Օգտատերը վագրի երկրպագուներից չէր, պարզապես հոգնել էր վարսակի փաթիլների գովազդից: Երկու շաբաթ հետո սեքսուալ ոտնձգության ու վիրավորելու համար օգտատիրոջ էջը արգելափակել էին: Մեկնաբանողները վրոդվվել էին, որ մուլտհերոսի իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում, քան կանանց իրավունքները:
[caption id="" align="aligncenter" width="620"] Նկար՝ @realtonytiger[/caption]
Նոյմեբերի վերջին էլ ցանցաբնակները բռնաբարության պրոպագանդայի տարրեր նկատեցին մանկական հեքիաթում: Բրիտանուհի Սարա Հոլլը նկատել էր, որ  «Քնած գեղեցկուհին» վիրավորական հեքիաթ է ու պետք է դպրոցական ծրագրից հանել: «Ես կարծում եմ, որ հեքիաթում կա սեքսուալ պահվածքի խնդիր: Այդպիսի պահվածքը մեր օրերում ուղղակի անթույլատրելի է», - կինն այսպես էր մեկնաբանել տեսարանը, որտեղ արքայազնն առանց հարցնելու համբուրում է քնած աղջկան: Նրա առաջարկն, իհարկե, չընդունվեց, բայց քննարկումների պակաս սոցցանցում չեղավ:  

Հրաշք կնոջ թևատակերը


Գարնանը պլյուս-սայզ մոդել Տեսս Հոլիդեյն իր Twitter-ում բողոքեց Սպիտակաձյունիկի նոր պաստառի դեմ: Հարավկորեացի ռեժիսորը փոխել էր մուլտը`թզուկներին դարձնելով կախարդված արքայազններ: Սպիտակաձյունիկն էլ, ըստ ռեժիսորի, բավականին թմբլիկ էր մինչև այն պահը, երբ հագնում էր իր կախարդական կոշիկները: Կախարդական կոշիկները Սպիտակաձյունիկին դարձնում են նրբիրան: Պլյուս չափի մոդելը վրդովվել էր մուլտի կարգախոսից` «Ինչ կլիներ, եթե Սպիտակաձյունիկը չլիներ այդքան գեղեցիկ»:


Հոլիդեյը գրել էր. «Ինչպես է մուլտի գովազդով զբաղվող թիմը համաձայնել այդ կարգախոսին: Միթե ճիշտ է, երեխաներին ասել, որ գեր լինելը նշանակում է տգեղ լինել»: Օգտատերերը պաշտպանել էին մոդելին ու որոշել բոյկոտել մուլտը:


Կարդացեք նաև.



Ամռանն էլ նորից պլյուս չափի մոդել Նատալի Հեգը վիրավորվել էր ինքնաթիռում իր կողքին նստած ուղևորի հաղորդագրությունից: Մոդելը նստել էր վթարային ելքի մոտ: Իր կողքին նստած տղամարդը սկսել էր նյարդայնանալ, ինչ-որ մեկին անընդհատ գրել հաղորդագրություններ: Գեր մոդելը նկատել էր, որ տղամարդը նույնիսկ նկարում է իրեն, որպեսզի լուսանկարն ինչ-որ մեկին ուղարկի: Տղամարդը հաղորդագրությունում դժգոհել էր, որ  իր կողքին նստած կինն այնպիսի տեսք ունի, կարծես մի ամբողջ մեքսիկացու է կերել ու վախենում է, որ ինքնաթիռը նման բեռով օդ բարձրանալ չի կարողանա: Մոդելը  լրջորեն վիրավորվել էր ու տղամարդու դեմքին ամեն ինչ ասել: Տղամարդը ներողություն էր խնդրել ու մոդելին հրավիրել ընթրիքի: Այս պատմությունը հայտնվեց համացանցում, օգտատերերը բաժանվեցին երկու խմբի: Մի մասը կարծում էր, որ վիրավորանքներն ուղղակի անթույլատրելի են, ոգևորում էին Հեգին համարձակության համար: Մյուսները նկատեցին, որ ուրիշների հաղորդագրությունները կարդալն էթիկապես սխալ է:
[caption id="" align="aligncenter" width="620"] Նատալի Հեգ / @nataliemeansnice[/caption]
Այդ ընթացքում ոչ պակաս քննարկումների առիթ տվեց նաև «Հրաշք կինը» ֆիլմը: Ֆիլմի թրեյլերը տեսնելուց հետո շատերը վրդովվել էին, որ հերոսուհու թևատակերը մաքուր ու սափրված են, մինչդեռ նա ծնվել ու ապրում է ամազոնուհիների կզղում: Ֆիմինիստուհիները պնդում էին, որ քաղաքակրթությունից հեռու ապրող Դիանան չէր կարող սափրել իր թևատակերը:
[embed]https://www.youtube.com/watch?v=3HTb-mqqk6w[/embed]
Ֆիլմի հեղինակները լսեցին քննադատություններն ու ֆիլմի հաջորդ թրեյլերում հերուսուհին արդեն առատ բուսականությամբ թևատակեր ուներ: Այնուամենայնիվ, ֆիլմը դեռ կինոթատրոններում չհայտնված, նորից հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում: Մարկետոլոգները հերոսուհուն ստիպել էին գովազդել նիհարեցնող thinkThin ֆիտնես-բատոնչիկները: Այս անգամ  քննադատներն ասում էին, որ ամազոնուհին նիհարելու մասին դժվար թե մտածեր: Հատկապես, քննադատությունների արժանացավ այն, որ Հրաշք կնոջ գործընկերները` Բեթմենն ու Սուպերմենն էլ գովազդում էին կալորիական պաղպաղակ ու քաղցրավենիք:

LENTA

Տարածել