BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Յուրի Դուդի հաջողությունը փորձում են կրկնել բոլորը

Յուրի Դուդի հաջողությունը փորձում են կրկնել բոլորը․ ովքե՞ր են ամենահայտնիները

Այն պահից, երբ 2017 թվականի փետրվարից Յութուբում հայտնվեց «вДудь» շոուն, երկար տևողությամբ վիդեոհարցազրույցներ սկսեցին անել բոլորը․ սկսնակ բլոգերներից մինչև ազգային արտիստներ։ Ռունետում լրագրող Յուրի Դուդին հայտնիությամբ հաղթել դեռ ոչ ոքի չի հաջողվել, բայց նրա մրցակիցների և նրան ընդօրինակողների շրջանում հանդիպում են շատ հետաքրքիր հարցազրույցներ։


«А поговорить»


Ռուսաստանում կյանքի մասին ակտուալ զրույցներ լրագրող Իրինա Շիխմանից։


Մինչև Յութուբը, հեղինակը «Москва-24» և НТВ հեռուստաալիքների թղթակիցն էր։ Առաջին թողարկմանը զրուցել է բլոգեր և դիմահարդար Մարիա Վիսկունովայի հետ, բայց Լյուդմիլա Ուլիցկայի հետ ապրիլյան հարցազրույցից հետո հեղինակը կարդում այլևս չի հայտնվել։


Շիխմանը հյուրերին լուրջ հարցեր է տալիս։ Օրինակ, վերջերս ալիքում հայտնվել է «Седьмой студии» գործի մասին ֆիլմ, որտեղ լրագրողը «Гоголь-центра»-յի արտիստների հետ քննարկել է տարին առանց Կիրիլ Սերեբրենիկովայի թեման, իսկ վերջին թողարկումը նվիրված է Մարիա Զախարովային։ Բայց, թվում է, Շիխմանը չի պատրաստվում ֆորմատն ամբողջությամբ փոխել․ նրան դեռ հետաքրքիր են սելեբրիթիները և նրանց՝ կյանքի նկատմամբ հայացքները։ Նա ST ռեպերի հետ քննարկում է պուտինյան քաղաքականությունը, Անդրեյ Դանիլկոյի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, Սեմեն Սլեպակովի հետ՝ Ռամզան Կադիրովին։


Գնահատականը․



#ещенепознер


Խոհուն զրուցներ հայտնի դեմքերի հետ «Открытая библиотека» ստեղծողների կողմից


Լրագրող Նիկոլայ Սոլոդնիկովը զրուցում է հյուրերի հետ, որոնք, ինչպես ինքն է պնդում, հազվադեպ կարելի է տեսնել հեռուստացույցով կամ Յութուբում։ Առայժմ ալիքում երկու թողարկում կա․ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ։


Սոլոդնիկովը հյուրերի հետ քննարկում է նրանց հետ կապված ամենասուր հարցերը։ Օրինակ, Պիոտրովսկին ասել է, որ մտածում է Իսահակի տաճար ՌՈՒԵ հաղորդման մասին, ինչո՞ւ ոչ ոք չի կարող ելույթ ունենալ Թագավորական պալատում, իսկ «Լենինգրադ» խումբը կարող է, ինչպե՞ս է իրեն զգացել Էրմիտաժում Յանա Ֆաբրայի ցուցադրության հետ կապված սկանդալի ժամանակ։ Հաղորդման հեղինակները վերցրել են ինչ-որ բան (ամենապարկեշտը) նաև Դուդից․ Սոլոդնիկովը հյուրերին հարցնում է, թե երբ են վերջին անգամ կռվել և ե՞րբ են վերջին անգամ լացել։ Ինտելեկտուալ է ստացվում։


Գնահատականը․





Կարդացեք նաև․





GazLive


Շոու նրանց համար, ովքեր ցանկանում են տալ իրենց հարցը


GazLive-ը երեկոյան շոուի պարզ տարբերակն է, որտեղ քարի վրա նստած հաղորդավար և ռեպեր Բաստան հյուրերին հարցնում է հանդիսատեսի հարցերը։ Հաղորդումը հրապարակվում է 2,9 միլիոն բաժանորդ ունեցող Gazgolder ստեղծագործական միության ալիքում։ Հարցերը հավաքում են սոցցանցերում։ Եվ չնայած սա նման է դասական հարցազրույցին, հետաքրքիր է ստացվում, շատ դեպքերում՝ հյուրերի շնորհիվ։ 3 եթերաշրջանի ընթացքում Բաստային հյուր են եկել Իգոր Ակինֆեևը, Իվան Ուրգանտը, Օլգա Բուզովան, Վիտալի Միլոնովը, Ֆիլիպ Կիրկորովը և Յուրի Դուդը։


Հանդիսատեսը տարբեր հարցեր է տալիս, երբեմն՝ խիստ անձնական։ Իվան Ուրգանտը պատասխանելով իր մանկության ամենաերջանիկ օրվա մասին հարցին, պատմել է, թե ինչպես է հայրն իր ծննդյան օրվա առթիվ խանութից գնել ամենաթանկ՝ Dr. Martens կոշիկները․ «Ես դրանք տուն բերեցի, հոտ քաշեցի, և հասկացա, որ շատ երջանիկ եմ։ Դրանից հետո ես ամուսնացա, երեխաներ ունեցա,  հոտ եմ քաշել նրանցից, բայց ոչինչ նման չէր [կոշիկների հոտից ստացած զգացողությանը]»։


Գնահատականը․



«Нежный редактор»


Ամենանկատելի կանացի ալիքը


«վԴուդի»-ի խմբագիր Տատյանա Մինգալիմովան իր շոուն սկսել է 2017 թվականի աշնանը՝ Յուրի Դուդի առաջին հարցազրույցից կես տարի անց։ Մեկ տարում «Нежный редактор»-ում հրապարակվել է միայն երկու հարցազրույց տղամարդկանց՝ YanGo և Komkozavr բլոգերների հետ։ Մնացած թողարկումներում Մինգալիմովան զրուցում է երիտասարդ դերասանուհիների, երգչուհիների և հաղորդավարուհիների հետ։


Աղջիկները հաճախ են քննարկումներ ծավալում հարաբերությունների, սեքսի և կարծրատիպերի մասին։ Վերջերս մի թողարկման ժամանակ Մինգալիմովան դերասանուհի Լյոբով Աքսենովային հարցրել է կինոինդուստրիայում հարասմենթի, անկողնային կադրերի և այն մասին, թե ինչպես բնական խաղալ թմրանյութային ժուժկալություն ունեցող մարդու դեր (ոչ գրական՝ «լոմկա»)։ Շոուն հեշտ է նայվում և հեշտ էլ մոռացվում է։


Գնահատականը․



«Говорящие головы»


Խորհրդավոր հարցազրույց, նկարահանված՝ Ռիգայում։


«Говорящие головы» ալիքում բոլոր զրույցները նկարահանված են մեկ պլանով։ Դիտողները չեն տեսնում հարցազրուցավարին և չգիտեն, թե ով է։ Նրանց զրույցներից պարզվում է, որ հանդիպումները նկարահանվել են Լատվիայում։ Կադրի հետևում ձայնը անընդհատ հիշեցնում է այդ մասին։ Եվ չնայած «Голосящий КиВиН» ֆեստիվալը լքել է Յուրմալան տարիներ առաջ, նախքան այս ալիքը կլիներ, հյուրերի ցանկում շատ են Ուրախների և հնարամիտների ակումբից։ Կան նաև այլ հերոսներ․ օրինակ, Մաքսիմ Պոտաշև, Արկադի Ոկուպնիկ, Սերգեյ Շնուրով, Անտոն Դոլին կամ Միխայիլ Իդով։ Ալիքի բաժանորդների թիվը նույնպես փակ է։ Յուրաքանչյուր տեսանյութ միջինում դիտում են մի քանի տասնյակ հազար անգամ։


Գնահատականը․


 


meduza




Հետևեք   newmag-ին   Telegram-ում և  Instagram-ում




Տարածել