Իտալիան կունենա նոր վարչապետ. երգիծաբանն ընդդեմ սկանդալիստի
Կիրակի կայացած քվեարկության արդյունքը Եվրամիության համար սպասելի շոկ էր: Պատգամավորների պալատի և Սենատի ընտրության առաջատարներից է երգիծաբան Բեպպե Գրիլոյի հիմնադրած «5 աստղերի շարժումը»: Նա 2009 թվականից երգիծական օրակարգով գրավում էր ամբողջ երկրի ուշադրությունը: Եթե 9 տարի առաջ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ սա լուրջ է, ապա այսօր նրանց շարժումը 2-րդն է համապետական ընտրություններում: Ճիշտ է նրանք ստացել են 32 տոկոս և կառավարություն կազմել չեն կարողանա, բայց այժմ սկսվում է կոալիցիոն գործընկերների փնտրտուք: Դեմագոգիայի ու պոպուլիզմի հաղթարշավը բարձրանում է նոր մակարդակ:
Դեմագոգիայի ու պոպուլիզմի հաղթարշավը բարձրանում է նոր մակարդակ:
Առաջատարը Սիլվիո Բեռլուսկոնիի և աջերի կոալիցիան է: Բեռլուսկոնիին սեռական սկանդալները հետապնդում են: Քվեարկության պահին նրա առջև է հայտնվել մերկ ակտիվիստ: Աղջիկը ցատկել է քվեատուփի վրա և արտահայտել իր բողոքը նախկին վարչապետի նկատմամբ: Բեռլուսկոնիի նախընտրական պաստառների վրա գրված է եղել «նոր վարչապետ», մինչդեռ դատարանի որոշմամբ նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը մինչև 2019 թվականը:
[caption id="" align="aligncenter" width="606"] Բեպպե Գրիլո[/caption]
Այս երկու ուժերից մեկն էլ կկազմի կոալիցիոն կառավարություն՝ համաձայնության գալով այլ կուսակցությունների հետ: Բայց երկու ուժերի առաջնորդներն էլ արդեն հայտարարել են, որ դեմ են կոալիցիոն կառավարության գաղափարին, այնպես որ, դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի առաջիկայում:
Կարդացեք նաև.
- Նախընտրական դեբատներ․ չափազանց հետաքրքիր են և կարևոր, եթե անցնում են ահա այսպես
- Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. մարմնավաճառը բացահայտել է ՌԴ միջամտությունը ԱՄՆ ընտրություներին
- Սե՞ր, թե՞ գաղտնի հանձնարարություն. ինչպե՞ս Հորդանանի թագավորը հայտնվեց հոլիվուդյան դերասանուհու գրկում
Պուպուլիստների ու սկանդալիստների հաղթանակները Իտալիայում բացատրում են ներքաղաքական բազմաթիվ ճգնաժամերով: Իշխող ձախ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ տպավորիչ ձեռքբերումներով աչքի չընկավ: Միաժամանակ, Իտալիան վերջին տարիներին ընդունում էր հսկայական թվով միգրանտների, որոնք Միջերկրական ծովը հատում էին նավակներով ու հայտնվում Եվրոպայում: Հակամիգրացիոն հռետորաբանությունը երգիծաբան Գրիլոյի «5 աստղերի շարժման» առանցքում էր: Ընտրությունից առաջ քաղաքագետները կանխատեսում էին առավելագույնը 25 տոկոս ձայն: Ստացվեց՝ 32:
Ընտրությունից առաջ քաղաքագետները կանխատեսում էին առավելագույնը 25 տոկոս ձայն: Ստացվեց՝ 32:
Այս շարժումը դեմ է Եվրամիության քաղաքականությանը հատկապես միգրացիոն հարցերում, բայց ԵՄ-ից կամ եվրոգոտուց դուրս գալու պահանջ չի դնում: Ռուս-ամերիկյան լարվածության ֆոնին Բրյուսելի համար խնդիր է նաև Բեռլուսկոնին: Նրա հետ նախընտրական կոալիցիա կազմած աջերի առաջնորդը բազմիցս հրապարակավ գովերգել է Ռուսաստանի նախագահին: Ինքը՝ Բեռլուսկոնին Պուտինի հետ մտերիմ է:
[caption id="" align="aligncenter" width="600"] Սիլվիո Բեռլուսկոնի[/caption]
Եվրոպայում այս ամենը բացատրում են խորը ճգնաժամով, որն առկա է ամբողջ աշխարհում: Քաղաքական գործող համակարգերը խնդիրներ ունեն, ինչն էլ ամենատարօրինակ ուժերին ճանապարհ է հարթում դեպի իշխանություն: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է աջ ուժերի նկատմամբ վստահության աճը աշխարհի բազմաթիվ երկրներում:
Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: