Տեղի ունեցավ Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրք հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag-ը ներկայացնում է Միացյալ Նահանգների ամենափորձառու նախագահի մասին՝ «Ջո Բայդեն» գիրքը: Գրքի հեղինակը Էվան Օզնոսն է, որը գիրքը գրել է հարցազրույցների և The New Yorker ամսագրում 2011-20 թթ. լույս տեսած հոդվածների հիման վրա։ Ավելի քան 100 հարցազրույց՝
Նա սենատոր դարձավ ընդամենը 29 տարեկանում, օրեր անց ավտովթարից կորցրեց կնոջն ու մանկահասակ դստերը: Հետո փորձեց նախագահ դառնալ, խայտառակ ձախողվեց, ծանրագույն հիվանդություն ձեռք բերեց ու հրաշքով փրկվեց, դարձավ փոխնախագահ, ու բոլորի համար գնաց քաղաքական թոշակի: Ու վերադարձավ՝ ընտրվելու ԱՄՆ նախագահ։ Ամերիկայի ամենաերիտասարդ սենատորից մինչև ամենատարեց նախագահ, գլխապտույտ երջանկությունից մինչև երեխաների մահ: 1960-ականներին, երբ Բայդենը ծանոթանում էր իր ապագա կնոջ ծնողների հետ, հարցին՝ ինչ է դառնալու, ասել էր՝ Միացյալ նահանգների նախագահ:
Գրքի թարգմանիչը Դավիթ Սարգսյանն է. «Թվում էր սովորական մարդ է, ծեր, սպիտակամորթ: Բայց «ծալած» ունի բոլորին: Նա մարդ-ինստիտուտ է: Վաշինգոտնն է: Ճանաչում է բոլորին, կուլիսներում, կուլիսներից դուրս: Նույնիսկ սենատոր կա, որի տատիկին է ճանաչում»:
«Ջո Բայդեն. Կյանքը, կարիերան և ամենակարևորը» գիրքը կամքի ուժի, համառության ու չհանձնվելու մասին է: Թարգմանիչ Դավիթ Սարգսյանը գրքում հաճախ է հանդիպել նրա՝ երբեք չհանձնվելու տեսակն ապացուցող օրինակների. «Նա փոքր ժամանակ կակազում էր, կարողացավ ինքնուրույն հաղթահարել դա: Կես դար եղավ պատմական իրադարձությունների ականատեսն ու մասնակիցը, պահեց բոլոր խոստումները, պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:
Ջո Բայդենն առաջին ամերիկայի նախագահն էր, որը խոստացավ ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, իհարկե, այդ գործընթացն այդքան էլ դյուրին չէր, ու Բայդենը հեշտությամբ չընդունեց. «Իր շրջապատում ճնշում կար, մի օր պետք է աներ, բայց նաև իր անձնական համոզմունքն էր: Եղավ առաջին նախագահը, որ գնահատական տվեց»:
Բայդենը դարձավ Ամերիկայի նախագահը ու խոստացավ՝ փրկելու է երկրի ոգին ու հավատը պետության նկատմամբ: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը նկատում է՝ ի վերջո, նրան հաջողվում է 87 տարեկանում դառնալ նախագահ. «Քաղաքական գործիչները, ինչպես է կառուցվում քաղաքականությունը, մենք դա պետք է իմանանք: Newmag-ը տալիս է այդ հնարավորությունը: Նույնը պետք է հասկանանք, թե ինչ շրջապատ ունի ԱՄՆ նախագահը կամ ՌԴ նախագահը: Մեզ շրջապատող երկրների օրգանիզմը պետք է ճանաչենք ու իմանանք»:
Գիրք, որ փաստերով ու հույզերով պատմում է մարդու մասին, որը չուներ քաղաքական գործիչ դառնալու հնարավորություն, մարդու, որը քաղաքական վերելքի հենց սկզբում կորցրել էր կնոջը, երեխաներին, անհաղթահարելի ծանր հիվանդությունից հետո կարողացել էր կրկին վերադառնալ կյանք ու քաղաքականություն: Ամերիկյան համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանն առանձնացնում է Ջո Բայդենի կյանքի ուշագրավ էջերը. «Բայդենը ցույց է տալիս իր օրինակով՝ թե ինչպես հասնել քաղաքական ամենավերևի օլիմպոսին, եթե ուզում ես հասնել դրան: Ինձ տպավորել է ու չգիտեի, որ վատ է սովորել համալսարանում»:
Ջո Բայդենի՝ Միացյալ նահանգների ամենատարեց նախագահի մասին լրագրող Էվան Օզնոսի գիրքը շուտով այն հասանելի կլինի բոլոր գրախանութներում:
Կարդացեք նաև