[InterPress] Ջոզեֆ Չիպոլինա. Ջիբրալթարը «յոթերորդ երկնքում է» Հայաստանում տարած հաղթանակից հետո
Ջիբրալթարի խաղի հաղթող Ջոզեֆ Չիպոլինան ասում է, որ թիմը «յոթերորդ երկնքում է» Հայաստանում տարած առաջին հաղթանակից հետո:
Սիրողական մակարդակի վրա գտնվող ֆուտբոլիներից կազմված Ջիբրալթարը մինչև շաբաթօրյա հանդիպումը պարտվել էր 22 խաղում, բայց կարողացավ հաղթել հայկական թիմին, որի ավագը «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանն է:
5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի եւ այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը
Չիպոլինայի 50-րդ րոպեին նշանակված տուգանայինը բացեց խաղի հաշիվը: Միակ գոլի շնորհիվ Ջիբրալթարը Լիխտենշտեյնի և Հայաստանի հետ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի D-4 խմբում պահպանեց նույն մակարդակը:
«Այժմ մենք յոթերորդ երկնքում ենք, բայց և բավական հոգնած: Հիմա պարզապես ուզում ենք տուն գնալ, տեսնել մեր ընտանիքներին ու հարազատներին: Այս արդյունքը ցնցող է մեզ համար, քանի որ առաջին անգամ ենք Ազգերի լիգայում և սա էլ մեր առաջին հաղթանակն է: Սա մեծ հաջողություն է նաև մեր ներդրած ջանքերի առումով: Մենք պրոֆեսիոնալներ չենք, ունենք մեր աշխատանքը և մեկը մյուսի հետ համատեղելը շատ դժվար է, նաև մեր ընտանիքների համար»:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)