BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ պանելային քննար

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ պանելային քննարկում «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել» թեմայով (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Winter Fest-ին գրքի շնորհանդեսներից բացի հարևան սրահում միաժամանակ ընթանում էին պանելային քննարկումներ: Հանդիպումներից մեկը տեղի ունեցավ «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել» թեմայով: Պանելի մասնակիցներն էին գրողներ Անի Քոչ

Արդյոք գրակաությունը կարող է օգնել կանանց դեմ բռնության պայքարում: Այս թեմայով քննարկումը սկվում է վառ օրինակով՝ մի գրքով, որը Newmag-ն իր ընթերցողի սեղանին դրեց մեկ ամիս առաջ: Մարգարիտա Գրաչովայի «Երջանիկ առանց ձեռքերի» հուշագրությունը հայերեն հրատարակվելուն պես առաջիններից արձագանքեց հենց Անի Քոչարը:

Գրողը վաղուց է հետևում Մարգարիտային սոցցանցերով. «Երբ Մարգարիտան սկսեց բարձրաձայնել ու այդ մասին նաև գիրք գրեց, ես սկսեցի հետևել նրան: Հիանում եմ նրանով, քանի որ բռնության ենթարկվելու մասին կանայք հաճախ խուսափում են խոսել, իսկ Մարգարիտան խոսեց, այդ մասին գիրք գրեց ու ապացուցեց՝ կարող է ու պետք է հաղթահարել հոգեբանական ու ֆիզիկական տրավման ու այդ մասին բարձրաձայնել, որ մյուս կանանց համար էլ դառնա չլռելու ու համակերպվելու օրինակ»:

 

Հաճախ կանայք լռում են, որպեսզի համատեղ երեխան ևս հոգեբանական տրավմա ձեռք չբերի՝ վստահեցնում է Անի Քոչարը: Խոստովանում է՝ ինքը ևս ենթարկվել է ընտանեկան բռնության ու լռել, նախ երեխայի համար, հետո նաև ինքը դեռ պատրաստ չէ այդ մասին բարձրաձայնել ամենուր:

«Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի ղեկավար Զառա Հովհաննիսյանն ընդգծում է՝ բռնության ենթարկված կանայք հիմնականում հանուն երեխայի լռում են. «Այս թեմայով խոսելիս՝ միշտ մի դեպք եմ հիշում: Քրեակատարողական հիմնարկներում հաճախ եմ ականատես լինում, երբ երեխաները այցի են գալիս ծնողներին ու դա ամենատխուր տեսարաններից է: Բռնարարը սպանել էր կնոջ մորը և բռնության ենթարկել կնոջը: Կինը երեխային տեսակցության էր բերել հոր մոտ: Եվ երբ երեխան հորն ասաց «դու սպանել ես իմ տատիկին», հայրը լռեց...բառ չարտասանեց»:

 

Բռնությունների դեմ հուզական ու հոգեբանական  պայքարում գրականությունը կարող է իր լուրջ դերն ունենալ, բայց օրենսդրական բացերը լրացնելու դեպքում է հնարավոր այդ պայքարում գրանցել հաջողություն: Ինչպես և Մարգարիտա Գրաչովայի, այնպես էլ հայ կանանց դեպքում, բռնության ենթարկվածն ապահովագրված չէ, որ բանտից դուրս գալուց հետո բռնարարն իր սև գործը չի շարունակելու՝ շեշտում է «Թաթոյան» հիմնադրամի փորձագետ Տաթև Թոխյանը.«Ֆիզիկական բռնություն կիրառելուց բացի կան բռնության այլ տարբերակներ էլ, որ հաճախ է կիրառվում։ Խոսքը հոգեբանական բռնության մասին է, որն առաջացնում է մարդու հարգանքի և արժանապատվության վարկաբեկում»։

 

Ընտանիքում բռնության կանախարգելման ու այս ոլորտում իրականացվող  աշխատանքների արդյունավեության բարձրացման նպատակով մի քանի տարի առաջ ստեղծվեց «SAFE YOU» առցանց բջջային հավելվածը, որը միակն է աշխարհում և թույլ է տալիս մեկ հպումով օգնություն խնդրել ոստիկանից ու ոլորտի այն կառույցից, որին վստահում ես. «Այս տարիների ընթացքում պարբերաբար թարմացվում է ծրագիրը ու նույնիսկ մի քանի երկրում ներդրվել է: Ծրագրի շնորհիվ ունեցել ենք հաջողության պատմություններ, երբ կարողացել ենք կնոջն օգնել բռնարարից, վերջերս նման մի դեպք էլ Վրաստանում եղավ, կինը հողորդագրությունն ուղակել, ոստիկանները հասել էին դեպքի վայր»:

 

Ինովացիոն ղեկավար Հայկուհի Օրուճյանի խոսքով, «SAFE YOU» հավելվածի գործիքները՝ կանխարգելում, պաշտպանություն և հետաքննում, կնպաստեն կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին: Իրենք նաև տրամադրում են հոգեբանի խորհրդատվություն հենց հավելվածի միջոցով։ 

«Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել» պանելային քննարկման մասնակից Սաթի Հայրապետյանը պայքարի իր տարբերակն է գտել ու հետո համոզվել՝ օգնել է. «Երբ հասկացա, որ պետք է ներել ու մոռանալ այն մարդուն, ում հետ հարաբերությունները չստացվեցին, ես գրեցի գիրք, գրեցի այնտեղ այն ամենն, ինչ երբեք չէի բարձրաձայնել: Եվ ինձ օգնեց: Մենք պետք է ոչ թե զգացմունքները, տրավմաները շարունակենք շալակած տանել, այլ այդ բեռը փորձենք թեթևացնենք, որ ապրելը հեշտ լինի»:

Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար, այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը կսովորեցնի կանանց չլռել բռնության մասին, դուրս գալ զոհի կարգավիճակից և պայքարել հանուն երջանկության։

Կարդացեք նաև

 

Տարածել