Սկանդալային երեկո Վեգասում․ Նուրմագոմեդովը կարող է զրկվել չեմպիոնական գոտուց
Հաբիբ Նուրմագոմեդովը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով ստիպեց հանձնվել իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորին և պահպանեց գոտին: Սակայն դաղստանցի մարզիկն այն ստացավ հանդերձարանում և շուտով կարող է ընդմիշտ զրկվել տիտղոսից: Պատճառը ծեծկռտուքն է, որը Նուրմագոմեդովը հրահրեց մենամարտից հետո Հաբիբ Նուրմագոմեդով-Քոնոր ՄաքԳրեգոր մենամարտից հետո տեղի ուենցած ծեծկռտուքը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ռուսաստանցի մարզիկի համար: Նուրմագոմեդովը հարձակվեց Մաքգրեգորի մարզչի վրա ու զանգվածային բախում եղավ: Հիմա UFC թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնը որակազրման վտանգի տակ է. նրանից կարող են վերցնել չեմպիոնական գոտին:
«Ամեն ինչ շատ լուրջ է: Հանձնաժողովն առայժմ չի վճարել հոնորարները։ Մենք վերանայում ենք տեսագրությունը, Հաբիբին կարող են որակազրկել, մյուսներին` այլեւս ԱՄՆ-ի վիզա չտալ։ Կլինեն մեծ տուգանքներ, չվճարված հոնորարներ։ Չեմ երաշխավորում, որ Նուրմագոմեդովից հետ չեն վերցնի չեմպիոնական գոտին»,-ասում է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։
Առանց կանոնների մենամարտեր նաեւ լեզվով. շաբաթվա գլխավոր սպորտային իրադարձությանն ընդառաջ
Զանգվածային ծեծկռտուքից հետո մարտիկների թիմակիցներին տարել են ոստիկանություն: ՄաքԳրեգորը բողոք չի ներկայացրել եւ Նուրմագոմեդովի թիմակիցներին գիշերը բաց են թողել ոստիկանությունից: Իռլանդացին կարճ գրառում է արել Թվիթերում:
Good knock. Looking forward to the rematch.
— Conor McGregor (@TheNotoriousMMA) October 7, 2018
Լավ հարված էր: Անհամբեր սպասում եմ ռեւանշին:
Ռուսաստանցի մարզիկը գոտին ստացել է հանդերձարանում, որից հետո ներողություն խնդրել իր պահվածքի համար:
«Գիտեմ, որ ինձ վատ եմ պահել: Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը քննարկում իմ գործողությունները: Հայրս դժգոհ է պահվածքիցս, գիտեմ, որ ինձ երկու կես կանի, երբ վերադառնամ տուն։ Ներողություն եմ խնդրում: Ես անպարտելի եւ անվիճելի չեմպիոն եմ»,-ասում է UFC թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը։
Նուրմագոմեդովը մենամարտից պետք է ստանար 2 մլն դոլար հոնորար, սակայն գումարը դեռեւս չի հասել մարզիկին: UFC-ի հանձնաժողովներն ուսումնասիրում են ծեծկռտուքի տեսագրությունը: