BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Սպանության հրամաններ»-ը ոչնչացնում է Թուրքիայի ժխ

«Սպանության հրամաններ»-ը ոչնչացնում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը

newmag-ի հրատարակած «Սպանության հրամաններ»-ը ցեղասպանագիտության, և մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում ծանրակշիռ ու ազդեցիկ գիրք է: Այս բնագավառներում այն երկրաշարժի ազդեցություն ունի: Իրար հաջորդող թուրքական կառավարությունները ջանք չեն խնայում՝ հերքելու Հայոց ցեղասպանության պատմական փաստերն ու դրա վերաբերյալ փաստաթղթային ապացույցները: «Սպանության հրամանները» բոլոր ջանքերը հավասարեցնում է զրոյի, ավելին, այն հստակեցնում է իրադարձությունների ճշգրտությունը: Այն ոչնչացնում է Թուրքիայի ժխտողական ռազմավարությունը:


Թուրքիայի ցանկություններին ու հույսերին հակառակ՝ Հայոց ցեղասպանությունը չմոռացվեց և չմղվեց երկրորդ պլան: Արխիվներում աշխատելով, Աքչամի հիմնական նպատակը եղել է ուսումնասիրել ու ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք մինչև այդ ոչ ոք չէր տեսել և չէր ուսումնասիրել:


Կարդացեք նաև.





Թուրք մտավորականի կարգախոսը մեկն է՝ Թուրքիան պետք է ընդունի իրականությունը:



«Հանցագործության ճանաչումն անհրաժեշտություն է: Առանց այդ ճանաչման ապագա սերունդները ևս չեն կարող առաջ շարժվել»,-ասել է Թաներ Աքչամը:



Նա խոստանում է չդադարեցնել պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել ճշմարտությունը, իսկ առանց ճշմարտության խաղաղությունն անհնար է:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում