Քիմ Քարդաշյանը վարձել է փոխնակ մայր երրորդ երեխան ունենալու համար
People-ի աղբյուրը հաստատել է. Քիմն ու Քանյեն վարձել են փոխնակ մայր: Քարդաշյանն ու Ուեսթը վաղուց էին հստակ ասել` ցանկանում են ունենալ երրորդ երեխային: Բայց բժիշկները զգուշացրել էին Քարդաշյանին առողջությանը սպառնացող վտանգի մասին: Նախորդ հղիության ժամանակ Քիմը առապում էր ընկերքի մեծացմամբ, ինչի հետևանքով ընկերքը աճել և հասել էր արգանդի պատին: Սա բարդացրել էր երկրորդ երեխայի ծննդաբերությունը:
«Իմ բժիշկը ստիպված էր իր ամբողջ ձեռքը մտցնել իմ մեջ և մատներով քերել ընկերքը իմ արգանդից, որպեսզի կարողանա դուրս հանել պտուղը: Դա շատ զզվելի և ցավոտ էր»:
Իր բլոգում Քարդաշյանն այն ժամանակ գրել էր, որ երեխա է ունեցել այնպիսի պայմաններում, որի մեջ է հայտնվում ծննդաբերող կանանց միայն 5 տոկոսը. «Մայրս լաց էր լինում, նա նման բան երբեք չէր տեսել: Դա իմ կյանքի ամենացավոտ դեպքն էր: Նրանք ինձ երկրորդ անգամ անզգայացրին, բայց ժամանակը մեր դեմ էր աշխատում»:
Երեխաների մասին
- Ի՞նչը ձեր երեխային կդարձնի հանճար
- Նոր ռասսա՞, թե՞ հիբրիդ. Ինգո-տղան՝ նեոնային աչքերով
- Ինչու չի կարելի երեխաներին հագցնել ու զուգել մեծահասակների նման
Զույգը ամուսնացել է 2014-ին, ունի երկու երեխա՝ 4-ամյա Նորթը և 18 ամսեկան Սենթը. «Ես ոչինչ այդքան շատ չեմ սիրում, որքան իմ ընտանիքի մեծացումը և գիտակցումը, որ ես ունեմ այդ աշխարհն իմ տանը, որտեղ ապահով է», ասում է Քարդաշյանը. «Ու եթե ինչ-որ պատճառով ես լքեմ այս աշխարհն ավելի շուտ, քան ցանկանում եմ, վստահ եմ, որ իմ երեխաները տանը կստանան այն աջակցությունը, որը ինձ վստահություն կներշնչի, որ նրանք լավ են»:
36-ամյա աստղը հայտարարել է, որ Փարիզում կողոպուտի զոհ դառնալը միայն ավելի խթանեց նոր երեխա ունենալու ցանկությանը:
Քարդաշյանը հատուկ միջոցներ է ձեռնարկել անվտանգ հղիանալու համար, բայց չի հաջողվել. «Ես այլևս չեմ կարող երեխա կրել, սա ամենավատ լուրն է: Ես ամբողջությամբ կոտրված եմ: Հանձնվում եմ»:
Երկու երեխաների մայր Քիմը սկսեց դիտարկել փոխնակ մոր գաղափարը, երբ երկու բժիշկ նրան ասացին, որ նոր հղիությունը չափազանց վտանգավոր է: Նա նաև խոսել է մի կնոջ հետ, որն ընտրել է փոխնակ մայր և վախեր է ունեցել, թե չի սիրի երեխային այնպես, ինչպես իրենից ծնվածներին:
Ծնողների մասին
- Սիրելը դեռ չի նշանակում լինել ծնող. նոր իրավական կատեգորիա` de-facto ծնող
- Եկել է ծնողների ժամանակը. Ինչպես պաշտպանել երեխաներին
- 5 բան, որ յուրաքանչյուր հայր պետք է սովորեցնի իր աղջկան
«Ես եզրակացրեցի, որ այլևս չեմ կարող կրել նոր երեխայի: Այնպես որ, հիմա դիտարկում եմ փոխնակ մոր տարբերակը», - շոուի ժամանակ այս մասին Քիմն ասել է իր մորը:
Քիմի Քույրը՝ Քլոե Քարդաշյանը, նաև մոդել Քրիսի Թեյգենը նախկինում առաջարկել են լինել երեխայի փոխնակ մայրը:
«Ես կլինեմ նրա փոխնակը», - Access Hollywood-ին է ասել 30-ամյա մոդելը. «Ես իսկապես վայելում եմ հղիությամբ ընթացքը»: