BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան». newmag-ը հրատարակել

«Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան». newmag-ը հրատարակել է սպորտային նոր բեսթսելլեր

Գիրք՝ բռնցքամարտի մասին
The New Yorker ամերիկյան հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Ռեմնիքի գիրքը պատմում է ամերիկյան և համաշխարհային սպորտի գիգանտի մասին։ Ներկայացված է բռնցքամարտը մինչև Ալին և Ալիից հետո։ Բռնցքամարտը երբեք միջին խավի մարզաձև չի եղել։ ԱՄՆ-ում այն աղքատների համար էր, վիճակ գցող երիտասարդների, որոնք իրենց առողջությունը վտանգում են հարստության ու փառքի հասնելու չնչին հնարավորության համար։ Բայց Ռեմնիքի գիրքը պատմում է այն դեռևս չկրկնված օրինակի մասին, թե ինչպես կարելի է բռնցքամարտով դառնալ հայտնի, հեղափոխական և վերածվել երկրի այցեքարտի, քաղաքական և սպորտային օրակարգ թելադրել և օրինակ ծառայել միլիոնավոր սկսնակների։ Եվ իզուր չէ, որ ըստ հեղինակի՝ ծանր քաշային կարգում բռնցքամարտիկը պետք է ամբողջ ժողովրդի չեմպիոնը լինի։ Ալին ժողովրդի և ժողովրդական չեմպիոն էր։ 
Գիրք՝ ռասայական պայքարի մասին 
60-ականներին ռասայական խնդիրների սրմանը զուգահեռ մեծացավ նաև բռնցքամարտի հանդեպ հետաքրքրությունը։ Ալին 22 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն ու պաշտոնապես հայտարարեց «Իսլամի ազգի» անդամ լինելու մասին, և նրա առանց այդ էլ հակասական կերպարն ավելի սկանդալային դարձավ։ Ալին չէր թաքցնում իր հակակրանքը ռասայական սեգրեգացիայի նկատմամբ։ Ավելին, նա չէր հաշտվում խտրականության դրսևորումների հետ։ Գրքում մանրամասն նկարագրված է այն միջադեպը, երբ Օլիմպիական ոսկին նվաճելուց հետո էլ Ալին չի կարողանում իր հաղթանակը տոնել ամերիկյան ռեստորանում, որովհետև այն միայն սպիտակամորթների համար էր։ Եվ գիրքը քողազերծում է այդ միջադեպի ամենազգացմունքային պահը. Ալին դրանից հետո վզից պոկել է ոսկին և շպրտել ռեստորանի տիրոջ դեմքին։ 
Ալին կարճ ժամանակ անց դարձավ սեգրեգացիայի դեմ պայքարի ամենաբարձր ձայներից մեկը: Մարտին Լյութեր Քինգի հետ նա պայքարում էր սևամորթների իրավունքների պաշտպանության համար։ Նա վերափոխեց Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը և հերոս լինելու մասին պատկերացումները:
20-րդ դարում սպորտն ամերիկացիների ուշադրության կենտրոնում էր, սակայն բռնցքամարտը միս ու արյուն ստացավ Ալիի վերելքին զուգահեռ։ Ալին բռնցքամարտի գագաթնակետն էր ու դրա վախճանը։ Տասնամյակներ շարունակ Ամերիկայում բռնցքամարտը կարևոր իրադարձություն էր, ու քանի որ այն բռունցքներով դեմ առ դեմ պայքար էր՝ առանց գնդակների, պաշտպանիչ հանդերձանքի կամ ռակետների, հեշտությամբ ասոցացվում էր պայքարի, հատկապես ռասայական պայքարի հետ: Ալին կարողացավ բռնցքամարտի առօրյան բերել Ամերիկա, Ամերիկայի առօրյան՝ բռնցքամարտի ռինգ։ Հիմա՝ 40 տարի անց, բռնցքամարտն այլևս նախկին ժողովրդականությունը չի վայելում ամերիկյան հասարակության մեջ. Ալիի ազդեցությունն ավելի երկար կպահպանվի, քան այս մարզաձևը։ 
Ավելին, Ալին, սեգրեգացիային զուգահեռ, պայքարում էր նաև սպորտային մաֆիայի դեմ՝ չպայմանավորվելով նրանց հետ: Նա առաջինն էր, որ առանց մաֆիայի «տանիքի» ինքնուրույն կարիերա սկսեց և շարունակեց այն։ Ալին, ի տարբերություն մաֆիայի զոհ դարձած նախորդ բռնցքամարտիկների, ցույց տվեց, որ կոզա-նոստրան կարող է անզոր լինել, ավելին, սպորտը դրա տեղը չէ։ 
Գիրք՝ լեգենդի մասին
Ալին ամերիկյան լեգենդ է: Նա մրցակիցներին ծեծում էր ապրուստ վաստակելու համար, սակայն հասուն տարիքում դարձավ խիզախության, սիրո, պարկեշտության ու նույնիսկ իմաստության խորհրդանիշ։ Որպես բռնցքամարտիկ, շոումեն, ամերիկյան ծագում ունեցող անկախ անհատականություն՝ նա տրորեց-անցավ այն աշխարհի սահմանները, որին պատկանում էին Սոնի Լիստոնն ու Ֆլոյդ Պատերսոնը։ Նա կարդալ չգիտեր... 20-րդ դարի մամուլում ամենաշատ լուսաբանված մարզիկը ստիպված էր լինում երբեմն իր ընկերներին ու մարտավկաներին խնդրել իր համար կարդալ թերթերի հոդվածները: Սակայն նա գերազանցիկ էր ռինգում. նրա հարվածները դուրս էին կինետիկայի սահմաններից։ Նա տոկունության ու դիմացկունության, վարպետության ու խիզախության, ռասայական հպարտության և սրամտության խորհրդանիշ էր: Ալին գեղեցիկ մարտիկ էր ու նոր տեսակի սևամորթ մարդու մարմնավորում։ Նա իր ժամանակ երկրագնդի ամենահզոր դեմքն էր, դարի սպորտային ամենախարիզմատիկ մարդը։
 



Կարդացեք նաև՝



Գիրք՝ մեդիայի մասին
Ոչ ոք չի կարողացել Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին և նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։ Որպեսզի պատկերացում կազմեք, թե հեղինակն այս գրքի վրա աշխատելիս քանի աղբյուրից է օգտվել, որքան է փորփրել արխիվը, որքան հարցազրույց է արել, որքան գիրք կարդացել ու որքան ֆիլմ դիտել, բավական է գրքի վերջում հայացք գցեք «Աղբյուրներ» բաժնին։ Սա լրագրողական նուրբ վարպետություն է։ Ռեմնիքը պատմում է հին ժամանակների լրագրողների, վարձու սյունակագիրների, նրանց առօրյայի և ընդհանրապես ամերիկյան ժուռնալիստիկայի մասին։ Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Լիստոնի և Պատերսոնի հետ պատմական մենամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն փոխանցել է սուր լեզու ունեցող մարզական լրագրողների և մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի և առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները:


Հետևեք newmag-ին  Telegram–ում և  Instagram–ում





 

Տարածել