Կլինի՞ հայրենադարձություն, ովքե՞ր կվերադառնան Հայաստան. սոցիոլոգիական հետազոտություն, որ վերածվել է գրքի (տեսանյութ)
Նարե և Միհրան Գալստյանները կատարել են ուշագրավ հետազոտություն, զրուցել են հենց լոսանջելեսահայերի հետ, հարցումները շարունակել տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում, քննության առել հայրենադարձության բոլոր շերտերը՝ օրենսդրականից մինչև կառավարչական
Հայրենադարձությո՞ւն, թե՞ Էթնիկ վերադարձ
Շատ ընդունված է հայաստանյան կոնտեքստում հայրենադարձությունը, բայց դա չի արտացոլում այն, ինչը ուզում ենք: Հայրենադարձություն տերմինն ենք ասում, որ չի արտացոլում շատ դեպքերում այն, ինչ նկատի ունենք: Ու երբ մի բանի դնում ենք տերմին, որը չի համապատասխանում էությանը, խնդիրը կարծես փակում ենք արհեստական: Երբ ասում ենք հայրենադարձություն, չենք հասկանում, հայրնեիքը որքանով է բազմաշերտ, որքանով է Հայաստանը հայրենիք կամ սփյուռքի հայերի համար իրենց հայրենիքն է: Հասկանալու համար խնդիրը նախ պետք է ճիշտ անվանում տալ, հետո ըստ դրա լուծումներ առաջարկել: Պետք է խորը ուսումնսիրել, որ հասկանանք, թե ինչը կնպաստի հայրենադրձությանը, իրագործելի է, թե ոչ, ու ինչ պետք է անել:
Լոսից եկող կա՞
Ովքե՞ր կվերադառնան Հայաստան։ Իհարկե, դժվար է պարզ հարցին բարդ պատասխան չտալ, դժվար է վերցնել մի խումբ ասել, որ իրեքն ավելի հակված են գալ Հայաստան: Բայց Հայաստանից գնացածների կապերը Հայաստանի հետ ավելի իրական են: Գրքում էլ կտեսնեք, որ հնարավոր հայերենադարձության խումբ են Հայաստանից գնացածները: Բարեկամներ ունեն, բնակարան, կապեր, որ ավելի ամուր են, քան դասական սփյուռքի դեպքում: Հայաստանից գնացածները ավելի սերտ կապեր ունեն Հայաստանի հետ: Առանձնացրել ենք նաև երիտասարդ սերնդին, որ տարբեր ծրագրերով վեց ամսով օրինակ, գալիս են Հայաստան: Օրինակ, մի երիտասարդ ասեց լավ հնարավորություն էր իր համար, հասկանալ, ինչ է իրականում Հայաստանը Արարատի նկարից բացի: Շատ դեպքերում դա նաև հնարավորություն է կարճաժամկետից հետո իրոք վերադառնալ Հայաստան՝ ամուսնության, աշխատանք գտնելու շնորհիվ:
Կլինի՞ հայրենադարձություն, թե՞ ոչ
Գրքում ասում ենք, որ 40-ականներիր լայնածավալ մեծ հայրենադարձությունը, կարծրատիպ է ստեղծել, որի մասին խոսում են տարբեր քաղաքական հարթակներում, հայտարարություններ անում: Բայց մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մասայական հայրենադարձություն հնարավոր չէ: Հնարավոր է երկու պարագայում. Եթե ՀՀ-ում իրավիճակը շատ լավ է, կամ այն երկրում, որտեղ ապրում են, շատ վատ է: Բայց բավարար պայման չէ, օրինակ, սիրիահայերի դեպքում տեսանք, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ: Ու շեշտը պետք է դնել ավելի կամավոր վերադարձի, փոքր թվերով, ավելի թիրախավորված ու ավելի սեգմենտավորված:
Լոսի հայերը
Լոս Անջելեսի համայնքը, հայերն ավելի շուտ, տարբերվում են, նրանք շատ ինքնաբավ են, հայերը շատ են, այն խնդիրներին չեն բախվում, որոնց, օրինակ, Հոլանդիայի հայերը: Ինքնության պահպանումը, կապը հայերի հետ կա: Հարազատներն են շատերի այստեղ, սովորական խանութներում հայկական ապրանք կա, հեշտությամբ կարելի է մոռանալ Հայաստանո՞ւմ ես, թե՞ Լոս Անջելեսում: Գրքում դրան չենք անդրադարձել, բայց անդրադարձել ենք վանող ու ձգող գործոններին: Մենք հայրենադարձությունը չենք դիտարկել, որպես էմոցիոնալ, էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խնդիր, մեքն դիտարկել ենք միգրացիայի տեսանկյունից: Նշել ենք այն խնդիրները, որոնց բախվում ենք իրենք հայրենադարձության մասին մտածելիս:
Կարդացեք նաև
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին տեղի ունեցավ սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Լոսից եկող կա՞» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ամերիկյան երազանքի հետևից գնոցողները պատրա՞ստ են իրենց երազանքը շարունակել հայրենիքում (տեսանյութ)