Սեռական ակտիվությունը խթանելու 5 միջոց
Սեռական ակտիվությունը գեղեցկության ու երիտասարդության երաշխիքն է: Իսկ ինչ անել, եթե ինտիմ հարաբերությունները չեն ձգում: Վիճակագրության համաձայն` միջին տարիքի (45-60 տարեկան) կանանց 43 տոկոսն այս խնդիրն ունի:
Սեռական ակտիվության նվազման պատճառները սեքսապաթոլգոները բաժանում են 2 խմբի` ֆիզիկական ու հոգեբանական:
Մասնագետները նաև ասում են, որ լիբիդոն բարձրացնելու համար միշտ չէ, որ պետք է դիմել մասնագետների ու դեղերի օգնությանը: Ահա լիբիդոն խթանելու 5 միջոց:
Ծովափնյա զբոսանք. Ապացացուված է, որ մաքուր օդին զբոսանքներն առույգացնում են, թարմություն ու էներգիա հաղորդում: Կարճատև արձակուրդի ընթացքում կանայք հաճախ են սիրավեպ ունենում:
Relax մերսում. Սա ոչ միայն հանգստացնում ու թուլացնում է մարմինը, այլ նաև կարգավորում է սեռական ակտիվության համար պատասխանատու հորմոնի` օքսիտոցինի քանակությունը: Սեքսապաթոլոգներն ասում են` ինչքան շատ է արտադրվում այս հորմոնը կնոջ օրգանիզմում, այնքան ավելի բարձր է նրա սեռական ակտիվությունը:
Օգտակար է կարդալ նաև`
- Աղիների մաքրում տնային պայմաններում
- Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ
- Ժողովրդական բժշկություն միգրենը թեթևացնելու համար
Էրոտիզմ. Երեկոյան ֆիլմ նայելու կամ քնելու մասին մտածելու փոխարեն ավելի լավ է էրոտիկ գրականություն կարդալ: Համապատասխան գրականությունը կարող է շատ արագ արթնացնել քնած կիրքը:
Մեդիտացիա. Մեդիտացիայի մի քանի փորձերը արագորեն կվերականգնեն լիբիդոն ու Ձեզ կդարձնեն ավելի սեքսուալ:
Սեսքուալ դիետա. Անհրաժեշտ է թարմացնել մենյուն: Սեքսուալ կյանքի վրա մեծ ազդեցություն ունի ֆոսֆորով հարուստ մթերքը: Հին հռոմեացիներն ասում էին, որ ֆոսֆորը խթանում է լիբիդոն: Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն ձկնեղենը, միրգը: Արևելքում խորհուրդ է տրվում սիրո գիշերից առաջ նուռ հրամցնել զուգընկերոջը:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)