BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արամ Ավետիսյան. Ցմահ բանտարկություն` դավաճան ամուս

Արամ Ավետիսյան. Ցմահ բանտարկություն` դավաճան ամուսիններին

ԱՄՆ-ն հաճախ ընկալվում է որպես չափազանց ազատ, անկաշկանդ, խիստ լիբերալ հայացքներ ունեցող հասարակություն, որտեղ մարդիկ անկաշկանդ են, սեռական կյանքը՝ անպակաս, բարքերը՝ ազատ: Սխալ կլինի ասել, որ ամերիկյան հասարակությունը զերծ է ազատությունից և կաշկանդված է: Անձնական ազատությունը այս երկրում, իրոք, արժեք է, որը կարող է սահմանափակել միայն օրենքի տառը: Եվ այստեղ էլ հաճախ հանդիպում ես այնպիսի արտառոց դեպքերի, որոնք որևէ կերպ չեն տեղավորվում նորագաղթյալ հայերի պատկերացումներում:
Վերջերս հայտնի դարձավ, որ որոշ նահանգներում շարունակում են գործել այսպես կոչված «բարոյական օրենքներ», որոնք կնոջն ու տղամարդուն արգելում են ամուսնական առագաստից դուրս սեռական կապ ունենալ: Խոսքը չափահաս, տարբեր սեռի մարդկանց մասին է, որոնք կամովին հարաբերվում են և փաստորեն խախտում օրենքը: Եթե չլինեին Վիրջինիայի նահանգային խորհրդի լսումները՝ այս օրենքի վերացման առաջարկի մասին, թերևս երբեք չէի պատկերացնի, որ նման սահմանափակումներ դեռ կան այս երկրում: Ի դեպ, նահանգային խորհուրդը հրաժարվեց վերացնել օրենքը: Ըստ օրենքի՝ մեղավորները պարտավորվում են վճարել 500 դոլար տուգանք:
Վաշինգտոնի քաղաքականության տեսակը. ոչ կոշտ, բայց ագրեսիվ





Այս օրենքների առկայությունը չի նշանակում, որ դրանք համատարած կիրառվում են, և, օրինակ, Միչիգանի բանտերը լի են դավաճան ամուսիններով կամ կանանցով, որոնք դատապարտված են ցմահ: Իհարկե, ո՛չ: Սակայն փաստն այն է, որ դրանք չեն վերածվել ուժը կորցրած օրենսդրական ակտերի, և հմուտ փաստաբանները կարող են կիրառել դրանք:
Սա ցույց է տալիս, թե որքան խայտաբղետ է ամերիկյան հասարակությունը, որի ազատ բարքերի և լիբերալ, հաճախ խի՛ստ լիբերալ հայացքների կողքին կան խոր պահպանողական և պուրիտանական դրսևորումներ՝ ավելի բնորոշ արևելյան մշակույթին և մտածելակերպին:
 

Տարածել