FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Նաիրյան մարդու դառը ճակատագիրն է. նա երբեք ինքնաբ

«Նաիրյան մարդու դառը ճակատագիրն է. նա երբեք ինքնաբավ չէ, չունի երջանկության հստակ բանաձև» . 5 մտորում, «Լոտո » վեպից

newmag-y-n

Այս տարեսկզբին  Newmag-ը ներկայացրեց Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը: Գլխավոր հերոսները գործազուրկ Պողոսն ու նաիրյան երկրի նախագահն են՝ նրանց շուրջ կայծակնային արագությամբ տեղի ունեցող իրադարձություններով: Ամենատարբեր խառնվածքներով  կերպարներն ամբողջացնում են

1. Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։ Ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է։ Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն։ Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից...

2.Միֆը կցրվի և զանգվածները քաղաքական գիտակցության նոր փուլ կմտնեն: Կհասկանան, որ ոչ մի փրկիչ էլ չի լուծելու իրենց խնդիրները, որ պետք է ընտրություն անել ոչ թե անհատների, այլ գաղափարների միջև, որ այնպիսի  ժամանակներում  ենք ապրում, որ լավագույն գաղափարները ծնվում են ոչ թե առանձին անհատի ուղեղում, այլ մշակվում են հաստատություններում, որ մերկ միտքը ոչինչ է, եթե չի վերածվու հաշվարկված ծրագրի:

Նաիրյան մարդը բարդ էակ է, իր բնորոշումներում առավելապես անգիտակից, ազդված պահից, շրջապատից, իր տրամադրությունից: Նա իր բոլոր մեծ որոշումները կատարում է ավանդույթի ուժով

3. Մարդիկ, Պողո՛ս, չեն լինում սև ու սպիտակ, լավ կամ վատ, խելացի կամ անխելք, երջանիկ կամ դժբախտ, հիմար կամ իմաստուն: Ամեն ինչ շատ հարաբերական է: Մարդիկ տարբերվում են իրենց ընտրությամբ. Ի՞նչ են ընտրում և ու՞մ են ընտրում: Ու՞մ  հետ են կապում իրենց կյանքը, իրենց ապագան, երկրի կառավարումը, ի՞նչ են ընտրում՝ Աստծո՞ւն, թե՞ համացանցը, ինքնախաբեությո՞ւնը, թե՞ հավաքական կամքը: Այդ երկընտրանքներն ամենուր են: Իսկ երբ նույնիսկ ամենապարզ էակին կանգնեցնում ես պարզունակ ընտրության առաջ, կամ-կամ-ի դեմ հանդիման, նա հիմնականում մոլորվում է, իսկ նաիրյան մարդը՝ հատկապես:

4.Նաիրյան մարդը բարդ էակ է, իր բնորոշումներում առավելապես անգիտակից, ազդված պահից, շրջապատից, իր տրամադրությունից: Նա իր բոլոր մեծ որոշումները կատարում է ավանդույթի ուժով, իսկ փոքրերը՝ ցուցադրաբար ու ըստ պահի թելադրանքի: Իսկ փոքր ցանկություններն էլ կենցաղային են և հիմնականում նյութական:

Կարդացեք նաև

5. Նաիրյան մարդու դառը ճակատագիրն է. նա երբեք ինքնաբավ չէ, չունի երջանկության հստակ բանաձև, չունի կյանքն ավելի լիաթոք ապրելու ոչ փորձ, ոչ էլ օրինակ:  Նա բավարարված է զգում ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ բանի  է հասել, այլ երբ դիմացինն իրենից հետ է ընկել, դժբախտ է կամ կարիքի մեջ:

 

Տարածել