[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. լավատեսություն` տասնամյակի ավարտին
Տոների կարևորության մասին
Ես այն անտանելի դեռահասներից էի, որոնք մտածում են, թե տոները ձանձրալի են: Նվերները ձանձրալի են, ընտանիքի հետ ընթրիքը ձանձրույթ է: Երբեք ավանդապաշտ չեմ եղել: Միշտ կարծել եմ, թե ավանդույթները մարդկանց կաղապարների մեջ են դնում: Իսկ տոները միշտ էլ պարտադրված ավանդույթների հետ են ասոցացվել: Հետո մի քիչ մեծացա և ավելի հանդուրժող դարձա, սակայն կրկին չէի հասկանում տոների իմաստը:
Հետո, երբ արդեն շատ էի ճանապարհորդում, նկատեցի, որ բոլոր մշակույթներն էլ իրար նման տոնակատարություններ ունեն: Նվերների փոխանակում, ընտանեկան հավաքույթներ, մեծ ընթրիքներ, մահվան և երախտագիտության մասին մտորումներ:
Երբ ուսումնասիրում ես պատմությունը, բացահայտում ես, որ տոների մեծ մասը ծագել են կրոնական ծիսակարգերից: Այդ ծիսակարգերը փոքր հանրույթների համար էին անցկացնում: Այդ ամենի հեղինակները մտածում էին` եթե մարդիկ ժամանակ առ ժամանակ հավաքվեն սեղանի շուրջ և բարձրաձայնեն, թե կյանքում ինչի համար են շնորհակալ, բացասական էներգիան կպակասի:
Հենց այդպես էլ ստեղծվել են տոները:
Այդ ծիսակարգերը չեն փոխվել, որովհետև մարդկային բնությունը չի փոխվել: Փոխվել են միայն պատմությունները: Իսկ տոները մեզ դարձնում են պակաս եսասեր և ավելի կարեկցող:
Կարդացեք նաև․
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Անհարմար ճշմարտությունը»
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Դու չե՛ս կարող փոխել մարդկանց»
- Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթել ներքին դևերին
Եթե հիմա, ինչպես ամեն տարի, ընտանիքիդ հետ տոնական ընթրիքի ես նստած, հիշիր, սա պարզապես ստիպողաբար կատարվող գործողություն չէ: Այս ավանդույթները մարդկանց ավելի հանդուրժող ու բարի են դարձնում: Շնորհակալ եղիր:
Լավատեսություն` տասնամյակի ավարտին
Երբ հետ եմ նայում 2010-ականներին, հասկանում եմ, որ շատ ժամանակ եմ ծախսել վատատեսական մտքերի վրա: Տասը տարի առաջ մտածում էինք, որ սոցիալական ցանցերի հեղափոխությունը կփոխի աշխարհը: Բայց ես վատատես էի, որովհետև վստահ էի. եթե տեխնոլոգիան փոխվում է, չի նշանակում, որ մարդկային բնությունն էլ է փոխվում: Իսկ մարդկային բնությունը միշտ էլ ամեն ինչ փչացնելու հակում ունի: Համացանցի դարում բոլորը դժբախտ են, մարդիկ ատում են իրար և մտածում են, որ աշխարհի վերջը մոտ է:
Չնայած սրան, տասնամյակի ավարտին ես լավատես եմ: Աշխարհն առաջ տանող համակարգերը վնասվել են, բայց չեն ոչնչացել: Սոցիալական ցանցը հրեշ չէ: Խնդիրն իրականում այն ցածրորակ ինֆորմացիայի հեղեղն է, որից մենք 24/7 կախում ունենք: Հենց այս կախվածության պատճառով մենք գլխում բարդացնում ենք խնդիրները և դրանք ընդունում որպես աղետալի իրողություն: Իրականում, եթե իսկապես ուսումնասիրեք դրանք, գրեթե ոչ մի «աղետալի» խնդիր անլուծելի չէ:
Ինչի՞ համար եմ շնորհակալ
Վերջերս շրջագայության էի գնացել` գրքերիցս մեկի գովազդով զբաղվելու համար: Այդ ընթացքում մի բան հասկացա. Լրատվամիջոցներին հետաքրքիր չէր իմ գրքի բովանդակությունը: Նրանք ուզում էին իմանալ ինչո՞ ւ է ժողովրդավարությունը վտանգի տակ կամ ուզում էին, որ պատմեմ, թե ինչո՞ ւ են այս դարի բոլոր երեխաները շփացած: Նրանք ընդամենը ուզում էին ինձանից 10 բառանոց արտահայտություն պոկել` աղմկոտ վերնագրի համար: Նրանց քննարկումն ու բովանդակությունը քիչ էր հետաքրքրում: Դա իսկապես հիասթափեցնող էր:
Այդ պահին հասկացա, որ երկար ժամանակ իմ ընթերցողների հետ ուղիղ շփումը չեմ գնահատել: Մտածում էի` այդպես էլ պետք է լիներ: Իրականում ամենահաճելի զգացողությունն է, երբ ինչ-որ բան ես ասում ու քեզ իսկապես լսում ու արձագանքում են: Ես հենց դրա համար եմ շնորհակալ:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
