[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Եթե ինքնակազմակերպումը բարդ է թվում, ուրեմն ինչ-որ բան սխալ եք անում
Շատերն ինքնակազմակերպումն ընդունում են որպես կամքի ուժի դրսևորում: Երբ տեսնում ենք որևէ մեկին, որն ամեն առավոտ արթնանում է ժամը հինգին, առողջ է սնվում, կանոնավոր մարզասրահ է այցելում, ենթադրում ենք, թե նրանք այդ ամենը տանջանքով են անում: Մտածում ենք, թե ինչ-որ ներքին հրեշ նրանց ստիպում է ստրուկի նման այս կամ այն բանն անել:
Ճշմարտությունն այլ է: Երբ շփվում եք նման մարդկանց հետ, մի զարմանալի բան եք հասկանում` նրանք այդ ամենն իսկապես վայելում են:
Սխալ է ինքնակազմակերպումն ընդունել բացառապես որպես կամքի գործադրման դրսևորում: Ինքներս մեզ տանջելու և մեղադրելու մեջ ոչ մի օգուտ չկա: Հակառակը, դա մեզ մի քանի քայլ հետ է տանում: Ցանկացած մարդ, որը երբևէ փորձել է դիետա պահել, կհաստատի, որ սեփական անձի հանդեպ նման վերաբերմունքն ավելի է բարդացնում վիճակը:
Ինքնակազմակերպման և կամքի ուժի մասին այս բառախաղը հավի և հավկիթի ստեղծման մասին պատմությունն է հիշեցնում: Կամքի ուժն ամրապնդելու համար երկարաժամկետ ինքնակազմակերպման կարիք ունենք, բայց ինքնակազմակերպման համար էլ մեծ քանակությամբ կամքի ուժ է պետք:
Ո՞րն է առաջացել սկզբում: Որտեղի՞ց է պետք սկսել:
Ինչո՞ւ է միայն կամքի գործադրումն անօգուտ
Մենք անում ենք այն, ինչը մեզ դուր է գալիս և հեռու ենք մնում այն ամենից, ինչը չենք հավանում: Միակ տարբերակը, որ կարող է մեզ ստիպել հրաժարվել սիրելի զբաղմունքից կամ ուտելիքից և անել այն, ինչ չենք սիրում` կամքի գործադրումն է: Մենք “ճիշտն” անելու մոլուցքով մերժում ենք այն, ինչ սիրում ենք: Այս դասական մոտեցման արդյունքում ստեղծվում է “կամքի գործադրում=ինքնակազմակերպում” ենթադրությունը:
Ինքնակազմակերպման դասական մոտեցումը հետևյալ է`
ինքնակազմակերպում = կամքի գործադրում = ինքնուրացում = լավ մարդ
Սա երկար տևել չի կարող: Այս մոտեցումը միայն բարդացնում է խնդիրներն ու տանում ինքնաոչնչացման:
Դասական մոտեցման մասին ճշմարտությունը հետևյալն է`
Ինքնուրացում = Էմոցիոնալ դիսֆունկցիա = ինքնաոչնչացում = - (ինքնակազմակերպում)
Դուք կարող եք ստիպել ձեզ գնալ մարզասրահ, բայց եթե դա ձեզ դուր չգա, ընդամենը մի քանի օրից կորցնելու եք մոտիվացիան: Հետևաբար, ինքնակազմակերպումը հիմնված չէ ինքնաուրացման և կամքի գործադրման վրա: Հակառակը` այն հիմնված է ինքնաճանաչման վրա:
Կարդացեք նաև.
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. լավատեսություն` տասնամյակի ավարտին
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն․ ուղեցույց արժեքների մասին
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Անհարմար ճշմարտությունը»
Ինքնակազմակերպում` ինքնաճանաչման միջոցով
Դուք ատում եք ձեզ, որովհետև բավականաչափ լավը չեք: Ու հենց սա է առաջին գերխնդիրը: Ինքնակազմակերպմանն ուղված առաջին քայլով պետք է ներողամիտ լինեք ձեր նկատմամբ և ընդունեք, որ երբեմն երես առնելու կարիք ունեք ու դա ձեզ չի դարձնում սարսափելի մարդ: Այս գիտակցումը նոր հեռանկարներ կբացի ձեր առջև:
Գտեք այդ ներքին դևերին ու ընդունեք հեռվում թաքնված, մութ ու ոչ այնքան գեղեցիկ այդ արարածներին: Ընդունեք, որ դրանք ձեր մի մասնիկն են ու միշտ էլ այնտեղ են լինելու: Դուք կարող եք աշխատել դրանց հետ, ոչ թե դրանց դեմ:
Եվ հենց այդ ժամանակ էլ կատարվում է հրաշքը: Երբ դադարում եք փնովել ինքներդ ձեզ, այլևս ձեզ պատժելու կարիք չի լինում: Փոխարենը, դուք սկսում եք հոգ տանել ձեր մասին և դա ձեզ դուր է գալիս:
Արդյունքը` ինքնակազմակերպում առանց կամքի գործադրման
Երբ լուծում եք այս խնդիրները և երբ հաճույք եք ստանում ձեր արած աշխատանքից` ինքնակազմակերպումը հաջողվում է առանց մեծ ջանքեր գործադրելու: Արդյունքում առանց կամքի գործադրման հասնում եք ինքնակազմակերպման:
Առավոտյան վաղ եք արթնանում, որովհետև հաճելի է: Առողջ եք սնվում, որովհետև դա ձեզ դուր է գալիս: Եվ եթե նույնիսկ որևէ անհարմարություն կա` այն արդեն իմաստ ու նպատակ ունի, իսկ դա ամեն ինչ փոխում է: Կողքից կթվա, թե դուք հսկայական ջանքեր եք գործադրում և կամքի ուժի անսպառ պաշար ունեք: Իսկ իրականում այդ ամենը ձեզ համար ոչ մի բարդություն չի ներկայացնի:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
