Fashion դիմակահանդես
Միջնադարյան Վենետիկում վերնախավը սիրում էր դիմակներ կրել և տրվել խրախճանքներին՝ չբացահայտելով սեփական ինքնությունը։ Վերջին սեզոններին նորաձևությունը կրկին հիշել է դիմակների մասին։ Դիզայներներից մի քանիսն իրենց հավաքածուներում ցուցադրեցին մեկը մյուսից հետաքրքիր դիմակներ, և հաշվի առնելով դրանց գները՝ կարելի է եզրակացնել, որ, ինչպես միջնադարյան Վենետիկում, այնպես էլ այժմ դրանք աղքատների համար չեն։ Թաքցնել ինքնությունը կամ փոխել այն. հետաքրքիր, զվարճալի, որոշ դեպքերում՝ նույնիսկ միստիկ խաղ, որը, համոզված եմ, գայթակղում է շատերին։ Ամենաառաջադեմ դիզայներները վերջին մի քանի սեզոնների ընթաքում իրենց հավաքածուներում (նաև haute couture) ցուցադրում են ֆանտաստիկ գեղեցկության և շքեղության դիմակներ։
Արմեն Գալյան. 6 Must Have «Pitti»-ից
Վերջին շրջանում մեծ տարածում են գտել նաև կենդանիների գլուխներով դիմակները։ Դրանք շատ են fashion լուսանկարներում, գովազդերում (նույնիսկ հայկական) և երաժշտական տեսահոլովակներում։ Դարեր առաջ այսպիսի դիմակները կապված էին տոտեմների հետ, ավելի ուշ նույնպես ունենում էին միստիկ կամ խորհրդանշական իմաստ։ Բերված օրինակները կարծես ավելի շատ նորաձևության և շոու բիզնեսի ոլորտից էին: Սակայն կարծում եմ` պետք չէ դիմակն ընկալել որպես fashion և բեմական աքսեսուար. այն կրում են ամենատարբեր մարդիկ տարատեսակ երեկույթների ժամանակ, իսկ Ամանորին այդպիսի առիթներ կարող են լինել նաև մեր կյանքում։ Բայց ամենակարևորն այն է, որ դիմակ կրելիս չմոռանաք հանել այն: Եվ հիշե՛ք` ինչքան էլ հրապուրիչ լինի հորինված կերպարը, Ձեր իրական «ես»-ը շատ ավելի հետաքրքիր է։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)