Տեղի ունեցավ Լուկա Կայոլիի և Սիրիլ Կոլոնի «Մբապե» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
07/21/2025
Ֆուտբոլի պատմության ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստի մասին գիրքը Newmag հրատարակչությունը ներկայացրեց Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։ «Մբապեի» հեղինակները Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն են։
«Մբապե» գրքի թարգմանիչը Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանն է։ Թարգմանիչն ասում է, որ Կիլիան Մբապեի երկրպագուները գրքում կկարդան նրա կենսագրության ամենահետաքրքիր դրվագները, կվերհիշեն խաղերը, հաղթանակներն ու գոլերը.
«Հեղինակները շատ մանրամասն ու հետաքրքիր պատմում են Մբապեի մանկությունը, պատանեկությունը ու կյանքը, մինչև հայտնի ֆուտբոլիստ դառնալը։ Գիրքը նաև ուսուցողական է, ինչպես հասնել հաջողության։ Մբապեն իր կարիերայի բարձունքին հասել է դժվարություններով, այդ ուղին հեղինակները ներկայացնում են։ Մենք էլ գրքից կստանանք մոտիվացիա, կհասկանանք, որ ոչինչ կյանքում անհաղթահարելի չէ ու նպատակներին կարելի է հասնել»։
Անի Հակոբյանը վստահ է, որ գիրքը դաստիարակչական ձեռնարկ կարող է դառնալ հատկապես պատանի ֆուտբոլասերների ու նրանց ծնողների համար, քանի որ գրքում ֆուտբոլիստ դառնալու ամբողջ ճանապարհն է՝ ծնողների աջակցությունը, մարզիչների հետ աշխատանքը, կոնֆլիկտները.
«Գիրքը կօգնի նաև ծնողներին, որպեսզի իմանան, թե ինչպես պետք է մոտիվացնեն, օգնեն իրենց երեխաներին սպորտային կարիերայի սկզբում։ Մբապեն փոքրիկ մերձփարիզյան քաղաքից է եղել, ընտանիքը, համայնքը մեծ հնարավարություններ չեն ունեցել, բայց համատեղ օգնությամբ ու աջակցությամբ կարողացել են օգտակար լինել Մբապեին։ Մբապեն միշտ երազել է Ռեալի մարզաշապիկ հագնել, մեծ ֆուտբոլում խաղալ։ Սա երազանքներին հասնելու մասին մոտիվացիոն հրաշալի գիրք է»։
Գրքի համահեղինակ Լուկա Կայոլին իտալացի հայտնի լրագրող, սպորտային մեկնաբան է, նա գրել է շատ հայտնի ֆուտբոլիստների կենսագրականներ, իսկ այս գիրքը գրել օգնել է ֆրանսիացի լրագրող Սիրիլ Կոլոն։ Նրանք զրուցել են տարբեր մարդկանց հետ, ուսումնասիրել են Մբապեի խաղերն ու հարցազրույցները։ Գրքում նույնիսկ կա բլիթներ վաճառող մի կնոջ հետ զրույց, որի կրպակից սիրում էին ուտել Մբապեն ու իր ֆուտբոլային ընկերները։
Գիրքն արդեն կարդացել են նաև ֆուտբոլի ու Կիլիան Մբապեի երկրպագուները։ Ռեալի պաշտոնական ֆան ակումբի համահիմնադիր և նախագահ Ռոբերտ Մարկոսյանը պատմեց, որ իրենց ֆան ակումբը հիմնադրվել է 2006 թվականին։ Պաշտոնական կարգավիճ ունեն 2018 թվականից։ Ռոբերտը կարևորում է հայերեն նման գրականություն ունենալը.
«Գիրքը փաստերով, դրվագներով ներկայացնում է Մբապեի կենսագրությունն ու կյանքը։ Մբապեի գլխավոր ֆենոմենն իր տաղանդն է, մնացածն արդեն նրա աշխատանքի ու տեխնիակայի շնորհիվ են։ Հայաստանում էլ Մբապեի երկրպագուները շատ են, նա իր հիանալի խաղով մեծ հաճույք է պատճառով բոլորիս»։
Ֆուտբոլային երկրպագու Անգելինա Մկրտումյանն ասում է, որ ֆուտբոլ սիրում են ամբողջ ընտանիքով։ Ինքը տարբեր ակումբների է հետևել, երկրպագել.
«Արդեն չորս տարի է՝ Ռեալ եմ երկրպագում ու հենց դրանից հետո այդ ակումբ տեղափոխվեց նաև Մբապեն։ Մբապեն բացառիկ տաղանդավոր ֆուտբոլիստ է, երիտասարդ տարիքում մեծ հաջողությունների է հասել, ցուցադրևում է գեղեցիկ խաղ, ինչով շատ տարբերվում ու առանձնանաում է մյուս ֆուտբոլիստներից»։
Ֆուտբոլի երկրպագուները կարծում են, որ Ֆուտբոլը միայն գեղեցիկ սպորտային խաղ չէ, այն մի ամբողջ կյանք է հատկապես ֆուտբոլիստների համար։ Մբապեն ինքն էլ ասել է, որ իր կյանքն ապրում է հանուն խաղի։ «Մբապե» գրքում կարելի է տեսնել այն ամբողջ կյանքն ու կարիերան, որով ապրում է Կիլիան Մբապեն։
Կարդացեք նաև
Լուկա Կայոլի
Սիրիլ Կոլո
6800 ֏
Նկարագրություն
Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)