Մեդիայի ազատությունը ժողովրդավարության հիմնասյունն է
Մեդիայի ազատության սահմանափակումը խնդիր է ոչ միայն ավտորիտար երկրներում: Ազատությունը ճնշվում է նույնիսկ ավելի ժողովրդավար երկրներում, ինչը վտանգում է ազատության հիմքերն ընդհանրապես, ասում է DW-ի գլխավոր խմբագիր Ինես Պոհլը:
Արտահայտվելու ազատության իրավունքը շքեղություն չէ: Ժողովրդավար երկրները պետք է ուժերի ամբողջ լարումով պաշտպանեն մամուլի ազատությունը, քանի որ այն ժողովրդավար կառավարությունների հիմնասյուներից մեկն է, երաշխավորում է յուրաքանչյուր անհատի ազատությունը և փոքրամասնությունների պաշտպանությունը: Կոռուպցիան և անարդարությունը հնարավոր է բացահայտել միայն եթե բոլորն իրավունք ունեն ազատորեն հայտնել իրենց կարծիքը, ազատ քննադատել քաղաքական և տնտեսական իրադարձությունները, առանց խոչընդոտների հետաքննել և հրապարակել այդ հետաքննությունների արդյունքները:
Հիտլերի հաշվարկը
Բոլոր ժողովուրդներից ավելի նացիստական շրջանից գերմանացիներն են սովորել, թե ինչքան կարևոր է անկախ մեդիան: Զուգադիպություն կամ պատահականություն չէ, որ Հիտլերի արշավը սկսվել է մեդիայի ազատությանը վերջ տալով:
Բայց ինչ է դա նշանակում այսօր: Նախ մենք երբեք չպետք է դադարենք լուսաբանել լրագրողների դեմ ճնշումները, երբեք չպետք է դադարենք պահանջել ազատ արձակել մեր բանտարկված գործընկերներին և մենք պարտավորեցնում ենք իշխանություններին դադարեցնել ազատ արտահայտվելը սահմանափակելող քայլերը: Սա նաև նշանակում է, որ մենք պետք է պահանջենք մեր իշխանական և ընդդիմադիր կուսակցությունները գործեն հենց այս ուղղությամբ` հստակ քայլերով, երբ դրանց կարիքը լինի:
Եվրամիությունում պետք է որոշեն ինչպես վարվել կառույցի անդամ այն երկրների հետմ, որտեղ սահմանափակվում է մամուլի ազատությունը, այդ նպատակով օրենքներ են ընդունում, միաժամանակ աշխատանքից ազատվում են իշխանություններին ընդդիմացող դատավորները, լռեցվում են այլ քննադատներ: Կառույցին նոր անդամակցող երկրների համար պետք է հստակ սահմանել, որ մամուլի ազատությունը պարզապես անքննելի է և առանց դրա պարզապես հնարավոր չէ միանալ ԵՄ ընտանիքին: Այս առումով վերջին տարիների մեղմ վերաբերմունքը խնդրահարույց է դառնում:
Թրենդը, որի ականատեսն ենք Եվրոպայում, սովորական են դառնում: Մամուլի ազատությունը սահմանափակվում է Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում: Բլոգերների և այսպես ասած քաղաքացիական լրագրողների համար, որոնք երբեմն անկախ տեղեկությունների միակ աղբյուրն են, իրավիճակը առավել սուր է: Այս տարի նման 13 մարդ է սպանվել: Այս թվիը 2017-ի համեմատ կրկնապատկվել է:
Կարդացեք նաև.
Մեդիա ընկերությունների համար Facebook-ը դարձել է մեծ ու գլոբալ գլխացավանք
Ի՞նչ պետք է անի լրագրողն ամեն օր. մեդիա-լայֆհաք Անդրեյ Լոշակից
Ցանկանում ե՞ք ոչնչացնել որևէ մեդիա. Ահա, թե դա ինչպես արեց մի ամերիկացի
Թրամփի թիրախը մամուլն է
Լրագրողների նկատմամբ ուղղակի բռնությունը միակ սպառնալիքը չէ: Դոնալդ Թրամփի կամ Վլադիմիր Պուտինի նման քաղաքական գործիչները գիտեն, թե երբ է լրագրությունն ավելի խոցելի` իր հեղինակությամբ: Երբ ԱՄՆ նախագահը հարձակվում է մեդիայի վրա fake news ձևակերպմամբ, դա ավելին է, քան պարզապես իր վերջին ստերից ուշադրությունը շեղելու փորձ: Դա երկարաժամկետ ռազմավարություն է, որի թիրախում նրա ամենավտանգավոր քննադատներին հարվածելն է: Նաև նրանց, ովքեր նրա խարդախությունները ու դրանց արմատները բացահայտելու ճանապարհին են:
Սա նշանակում է, որ լրագրողները և լրատվամիջոցները պետք է տեսնեն նոր մարտահրավերները և իրենց հետաքննություններն իրականացնեն ավելի խնամքով, իրենց գործընկերների հետ լինեն նույնիսկ ավելի քննադատող և ընդունեն սխալները:
Յուրաքանչյուր կանխամտածված չարաշահում, անհիմն էսկալացիա, միակողմանի լուսաբանում գործիք է դառնում այն մարդկանց համար, ովքեր փորձում են թույլ չտալ տեղեկություն տարածել, որպեսզի դա անեն և կարծիք ձևավորեն: Իսկ սա պայման է, որը երաշխավորում է` ընտրություններն իսկապես ժողովրդավար են:
Հոդվածն ամբողջովին՝ այստեղ