FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Մեկ ամիս newmag-ի հետ] Ստեղծելով «Մոնոլոգ» գիրքը.

[Մեկ ամիս newmag-ի հետ] Ստեղծելով «Մոնոլոգ» գիրքը. մոնոֆոտո

newmag-y-n

Ինչպես ճիշտ դիմանկարել ու ստեղծել մոնոֆոտո. լուսանկարիչներ Վահան Ստեփանյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրին սեփական փորձը, սովորեցրին և պատմեցին՝ ինչերով են անցել newmag-ի «100 մոնոլոգ» գրքի բովանդակությունը ստեղծելիս:

Բաց դասախոսությանը լուսանկարիչերը ներկայացրին դիմանկար անելու բարդություններն ու նրբությունները. նրանք են հեղինակել Մոնոլոգ գրքի բոլոր լուսանկարները՝ նաև ծանոթանալով յուրաքանչյուր հերոսի պատմությանը:

Մեկ կադր, որը կարող է ավելի շատ բան պատմել, քան ծավալուն տեքստը: Հաճախ լուսանկարն ավելի խոսուն է լինում, քան բովանդակությունը. այս համոզմանն է լուսանկարիչ Վահան Ստեփանյանը:

Ռուբեն Մարտիրոսյանի համար «100 մոնոլոգ» գիրքը ֆոտոկարիերայի գլխավոր փորձությունն ու ամենահաջողված նախագծերից մեկն է: Սա ոչ միայն լավ ձեռնարկ է սկսնակ լուսանկարիչների համար, այլեւ՝ կյանքի փորձ եւ խորհուրդներ փոխանցելու լավ միջոց:


[Մեկ ամիս newmag-ի հետ] Զանգակ գրատանը կանայք խոսել են 3 գրքերի շուրջ


Մոնոֆոտո ստեղծելու բաց դասախոսությոանը ներկա էին մի քանի տասնյակ սկսնակ լուսանկարիչներ, որոնք մասնագիտական նրբություններ բացահայտեցին:

Զանգակ գրատանը շարունակվում է մեկ ամիս newmag-ի հետ նախագիծը: Հաջորդը՝ newmag-ի հրատարակած սպորտային բեսթսելլերների բաց քննարկումն է:

 

 

Տարածել

100 Մոնոլոգ
100 Մոնոլոգ

Նյումեգ

4800 ֏

Նկարագրություն

Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ: